Մանու Բհակեր (անգլ.՝ Manu Bhaker, ա.-փենջ.` ਮਨੂ ਭਾਕਰ, փետրվարի 18, 2002(2002-02-18)[1], Jhajjar district, Rohtak division, Հարյանա, Հնդկաստան), հնդիկ մարզիկ, որը հանդես է գալիս օդամղիչ ատրճանակի հրաձգությամբ: 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր 10 մ օդամղիչ ատրճանակից հրաձգությունում (անհատական և թիմային խառը մրցումներում), պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն և արծաթե մեդալակիր (2018), Համագործակցության խաղերի չեմպիոն (2018), հրաձգության աշխարհի գավաթի բազմակի չեմպիոն անհատական և խառը թիմային մրցումներում[3]։ Արջունա մրցանակի դափնեկիր (2020)։

Մանու Բհակեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային հրաձիգ
Երկիր՝ Հնդկաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 18, 2002(2002-02-18)[1] (22 տարեկան)
Ծննդավայր՝Jhajjar district, Rohtak division, Հարյանա, Հնդկաստան

Հնդկաստանի պատմության մեջ առաջին մարզուհին, ով օլիմպիական մեդալ է նվաճել հրաձգային սպորտում[4][5] և առաջին հնդիկ մարզուհին, ով օլիմպիական խաղերում նվաճել է 2 մեդալ[6]։ Մանուն նաև Հնդկաստանի ամենաերիտասարդ մարզուհին է, որը նվաճել է հրաձգության աշխարհի գավաթը[3][7] և Համագործակցության խաղերի ռեկորդակիրը[8]։

Վաղ կյանք

խմբագրել

Մանու Բհաքերը ծնվել է 2002 թվականի փետրվարի 18-ին Հնդկաստանի Հարյանա նահանգի Ջաջար շրջանի Գորիա գյուղում[9]։ Մանկության տարիներին Մանուն սիրում էր տան-տային, թենիսը և բռնցքամարտը և մասնակցում էր այդ մարզաձևերի ազգային մրցումներին[10]։

Սպորտային կարիերա

խմբագրել

ԱԱ-2018. Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

խմբագրել

Ըստ The Indian Express պարբերականի՝ Մանուն սկսել է սպորտային հրաձգությամբ զբաղվել 14 տարեկանից, այն բանից հետո, երբ հայրը նրան 150 հազար ռուփիով օդամղիչ ատրճանակ է գնել[10]։ Բհակերն իր նորամուտը նշել է 2017 թվականին Ասիայի հրաձգության պատանիների առաջնության միջազգային մրցումներում, որտեղ նվաճել է արծաթե մեդալ։ Նույն թվականին Հնդկաստանի հրաձգության առաջնությունում Բհակերը նվաճեց ինը ոսկե մեդալ[11] և հաղթեց հրաձգության աշխարհի գավաթի և Համագործակցության խաղերի կրկնակի չեմպիոն Հինա Սիդհուին, եզրափակչում վաստակելով 242,3 միավոր և 1,5 միավորով գերազանցելով Սիդհուի ռեկորդը[10]։

2018 թվականին 16 տարեկան Գվադալախարևի հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Բհակերը ոսկե մեդալ է նվաճել 10 մետր օդամղիչ ատրճանակով՝ եզրափակչում 237,5 միավորով՝ 0,4 միավորով հաղթելով Մեքսիկայի կրկնակի չեմպիոն Ալեխանդրա Զավալային[12][13]։ Բհակերը դարձել Է հրաձգության աշխարհի գավաթի ամենաերիտասարդ ոսկե մեդալակիր մարզուհին Հնդկաստանից[7][13]։

Բացի այդ, աշխարհի գավաթի խաղարկությունում Բհակերը նվաճեց ևս մեկ ոսկե մեդալ 10 մետր հրաձգության խառը թիմային մրցումներում՝ հանդես գալով Օմ Պրակաշ Միտարվալի հետ[14][15]։ Նրանք հավաքել են 476,1 միավոր՝ 0,9 միավորով գերազանցելով Գերմանիայի ներկայացուցիչներ Սանդրա Ռայթցին և Քրիստիան Ռայթցին:

2018-ի Համագործակցության խաղերում Գոլտ Քոստում Մանուն դուրս եկավ եզրափակիչ 10 մետր օդամղիչ ատրճանակի հրաձգության մրցումներում՝ վաստակելով 388-ից 400 միավոր և նվաճեց ոսկե մեդալ՝ սահմանելով Համագործակցության խաղերի նոր ռեկորդ (240,9 միավոր) 16 տարեկանում[16][8]։

2018 թվականին մարզական կարիերայում իր չորրորդ ոսկե մեդալը 16-ամյա Բհակերը նվաճել Է Բուենոս Այրեսի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում, որտեղ 10 մետր հրաձգության մրցումների եզրափակիչ փուլում հավաքել է 236,5 միավոր: Մանուն դարձել է առաջին կին մարզիկը և առաջին մարզիկը Հրաձգության մրցաձևում Հնդկաստանից, որը ոսկե մեդալ է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում[6]։ Նույն թվականին Բհակարը հանդես է եկել ասիական ամառային խաղերում, որտեղ եզրափակչում գրավել է վեցերորդ տեղը։

2019 — 2024․ Աշխարհի առաջնություններ և մասնակցություն օլիմպիադաներին

խմբագրել

2019 թվականի հրաձգության աշխարհի գավաթներում Բհակերը վեց ոսկե մեդալ է նվաճել 10 մետր օդամղիչ ատրճանակի հրաձգությունում, որոնցից հինգը՝ խառը թիմային մրցումներում[17][18]։ Այդ տարվա մայիսին Մանուն որակավորվեց Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի համար, որը պետք է դառնար նրա համար դեուբտ՝ աշխարհի գավաթի խաղարկությունում իր լավ արդյունքից հետո: Օլիմպիական խաղերում մարզուհին պետք է ներկայացներ Հնդկաստանը հրաձգության երեք մրցումներում (հրաձգություն 10 մետրից, հրաձգություն 25 մետրից և հրաձգություն 10 մետրից խառը թիմերում), սակայն ատրճանակի անսարքության պատճառով Մանուն չի կարողացել եզրափակիչ անցնել իրենց երեք առարկաներից ոչ մեկում[6][19]։

2020 թվականին Մանու Բհակերին շնորհվեց Արջունա մրցանակ՝ հնդկական քաղաքացիական մրցանակ, որը շնորհվում է սպորտի ոլորտում ակնառու նվաճումների համար[5]։

2021 թվականին Մանուն երեք մեդալ նվաճեց Նյու Դելիում և Օսյեկում կայացած 2021 թվականի Աշխարհի գավաթներում և իր նորամուտը նշեց Լիմայում անցկացվող հրաձգության պատանիների աշխարհի առաջնությունում՝ այնտեղ նվաճելով 5 ոսկե և մեկ բրոնզե մեդալ տարբեր հրաձգության առարկաներում: Պատանիների աշխարհի առաջնությունում հաջողությունից հետո՝ 2022 և 2023 թվականներին, Մանու Բհակուրը մասնակցել է հրաձգության աշխարհի առաջնություններին, որտեղ երկու անգամ էլ 25 մետրից ատրճանակի հրաձգության թիմային մրցումներում զբաղեցրել է համապատասխանաբար արծաթ և ոսկի[20]։

Բացի այդ, 2022 թվականի ասիական ամառային խաղերում Մանուն իր թիմակիցների հետ 25 մ ատրճանակով հրաձգության թիմային մրցումներում նվաճեց ոսկե մեդալ[21], իսկ 2023 թվականի հուլիսին Չենդուում կայացած ամառային Ունիվերսիադա-2021-ում նվաճեց ևս երկու ոսկե մեդալ (մեկը անհատական մրցումներում, երկրորդը՝ թիմային մրցումներում)։

2024 թվականին՝ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում, Մանուն օդամղիչ ատրճանակից (10 մ) հրաձգությունում նվաճել է միանգամից երկու բրոնզե մեդալ։ Առաջին մեդալը Բհակերը վերցրել է հուլիսի 28-ին անհատական մրցումներում՝ հավաքելով 221,7 միավոր և զիջելով Կորեայի Հանրապետության ներկայացուցիչ Կիմ Յե Ջիին և Օ Յե Ջինին[5][22]։ Նա դարձավ Հնդկաստանի առաջին մարզուհին, ով մեդալ նվաճեց 2024 թվականի Օլիմպիական խաղերում և երկրի պատմության մեջ առաջին մարզուհին, ով մեդալ նվաճեց հրաձգային սպորտում[23]։ Հուլիսի 30-ին, խառը թիմային մրցումներում, Մանուն իր գործընկեր Սարաբջոտ Սինգհի հետ նվաճեց երկրորդ բրոնզե մեդալը՝ դառնալով անկախ Հնդկաստանի պատմության մեջ առաջին օլիմպիական մուլտիմեդիա մասնակիցը[24]։

Դատական հայցեր

խմբագրել

Այն բանից հետո, երբ Մանուն երկու մեդալ նվաճեց 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերում, IOS Sports & Entertainment կազմակերպության կառավարման ներկայացուցիչներ Մանու Բհակերը դատական հայցեր ներկայացրեց մի քանի կազմակերպությունների դեմ՝ «անձի իրավունքների խախտման» և «չարտոնված գովազդի» համար[25]։ Ըստ The Economic Times-ի, IOS Sports & Entertainment-ը դատական հայցեր է ներկայացրել՝ կապված որոշ ապրանքանիշերի կողմից մարզուհու լուսանկարների և պատկերների օգտագործման հետ՝ առանց Մանուի հստակ համաձայնության, ինչը հակասում է ASCI-ի՝ հնդկական կազմակերպության կանոններին, որը կարգավորում է ցուցադրման դաշտում գովազդի օգտագործման ստանդարտները[26]։ Հարվածի տակ են հայտնվել մասնավորապես այն ընկերությունները, որոնք իրենց ինտերնետային էջերում շնորհավորում էին Մանու Բհակերին օլիմպիադայում նրա հաջողության կապակցությամբ, ընդ որում՝ չլինելով նրա պաշտոնական հովանավորները[27][26]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/2505264
  2. 2,0 2,1 https://www.dnaindia.com/cricket/report-ishant-sharma-dutee-chand-among-27-recipients-of-arjuna-award-2020-2838720
  3. 3,0 3,1 Dutt, Tushar (6 March 2018). «Haryana shooter creates history, is youngest Indian to win World Cup gold». The Times of India. Արխիվացված օրիգինալից 11 March 2018-ին. Վերցված է 10 March 2018-ին.
  4. «Manu Bhaker wins India's 1st medal of Paris Olympics 2024, a bronze in 10m air pistol». The Indian Express. 2024-07-28. Արխիվացված օրիգինալից 2024-07-28-ին. Վերցված է 2024-07-28-ին.
  5. 5,0 5,1 5,2 Shashwat Nishant (2024-07-29). «Olympics 2024: Manu Bhaker becomes first woman shooter to win medal». Business Standard (անգլերեն).
  6. 6,0 6,1 6,2 «Paris Olympics: Manu Bhaker becomes first Indian to win two medals in a single edition. Here's all about the Jhajjar shooter». The Economic Times. 2024-07-30. 0013-0389. Վերցված է 2024-07-31-ին.
  7. 7,0 7,1 «Who is Manu Bhaker? Meet 16-year-old Indian shooter who created history by winning second gold in World Cup». The Financial Express (ամերիկյան անգլերեն). 6 March 2018. Արխիվացված օրիգինալից 17 March 2018-ին. Վերցված է 16 March 2018-ին.
  8. 8,0 8,1 Rao, Santosh (8 April 2018). «Commonwealth Games 2018: Manu Bhaker, 16, Shatters Games Record To Clinch Gold, Heena Sidhu Bags Silver | Commonwealth Games News». NDTV (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 9 April 2018-ին. Վերցված է 9 April 2018-ին.
  9. «She aims to win | Manu Bhaker». India Today (անգլերեն). 10 July 2021. Արխիվացված օրիգինալից 26 July 2024-ին. Վերցված է 25 July 2024-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Manu Bhaker, jack of all trades but master of one, wins 10m pistol gold medal at World Cup». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 6 March 2018. Արխիվացված օրիգինալից 9 March 2018-ին. Վերցված է 10 March 2018-ին.
  11. PTI (24 December 2017). «Manu Bhaker picks up ninth gold at National Shooting Championship». The Times of India. Արխիվացված օրիգինալից 22 April 2018-ին. Վերցված է 30 March 2018-ին.
  12. «Manu Bhaker, 16-year-old from Haryana, wins 2nd gold at ISSF shooting World Cup». Hindustan Times (անգլերեն). 6 March 2018. Արխիվացված օրիգինալից 11 March 2018-ին. Վերցված է 10 March 2018-ին.
  13. 13,0 13,1 Selvaraj, Jonathan (8 April 2018). «Bindra: Manu's talented but it will get tougher for her». ESPN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 8 April 2018-ին. Վերցված է 9 April 2018-ին.
  14. «India's gold rush continues as Manu Bhaker, Om Prakash Mitharval finish first in 10m Air Pistol mixed team final». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 6 March 2018. Արխիվացված օրիգինալից 11 March 2018-ին. Վերցված է 10 March 2018-ին.
  15. «Manu Bhaker wins second gold at Shooting World Cup». The Times of India. 7 March 2018. Արխիվացված օրիգինալից 6 March 2018-ին. Վերցված է 6 March 2018-ին.
  16. «CWG 2018: On debut, teenaged Manu Bhaker shoots gold, Heena Sindhu silver». The Times of India. 17 April 2018. Արխիվացված օրիգինալից 8 April 2018-ին. Վերցված է 9 April 2018-ին.
  17. NDTVSports.com. «ISSF World Cup 2019: Manu Bhaker, Saurabh Chaudhary Win Gold in 10m Air Pistol Mixed Team Event | Shooting News». NDTVSports.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-02-27-ին. Վերցված է 2019-02-27-ին.
  18. «Shooting World Cup: Manu Bhaker, Saurabh Chaudhary win gold for India in 10m Air Pistol mixed team event». India Today (անգլերեն). March 22, 2021. Արխիվացված օրիգինալից 19 July 2021-ին. Վերցված է 2021-07-19-ին.
  19. Aalokitaa Basu (2024-07-28). «Manu Bhaker wins bronze at Paris Olympics 2024, undoes Tokyo 2020 mishap: Who is she?». Hindustan Times (անգլերեն).
  20. Nandini Singh (2024-07-30). «From Tokyo heartbreak to Paris bull's eye: Olympic journey of Manu Bhaker». Business Standard (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  21. Singh, Philem Dipak (2023-09-27). «Asian Games: Indian trio bags gold in women's 25m pistol event». ThePrint (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-09-27-ին. Վերցված է 2023-09-27-ին.
  22. «Oh Ye Jin of South Korea smashes an Olympic shooting record to win gold in Paris». The Toronto Star. 2024-07-28. Վերցված է 2024-07-28-ին.
  23. Selvaraj, Jonathan (2024-07-28). «Paris Olympics: Manu Bhaker's historic bronze opens India's medal hunt». The Hindu (Indian English). 0971-751X. Վերցված է 2024-08-01-ին.
  24. «Manu Bhaker makes history for India; Nadalcaraz enter quarters at Olympics». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2024-08-01-ին.
  25. «Manu Bhaker's Team Sends Legal Notice To Brands For Unauthorised Olympic Celebratory Ads: Report». News18 (անգլերեն). 2024-07-30. Վերցված է 2024-07-30-ին.
  26. 26,0 26,1 Bhushan, Ratna (2024-07-30). «Warning shots fired at non-sponsor brands seeking to cash in on Manu Bhaker's Olympic success». The Economic Times. 0013-0389. Վերցված է 2024-08-01-ին.
  27. «Paris 2024 Olympics: Why are brands getting legal notices for congratulating Manu Bhaker?». MensXP (Indian English). 2024-07-30. Վերցված է 2024-07-30-ին.