Արայիկ Մանուկյան
Արայիկ Աքիլլեսի Մանուկյան (մարտի 31, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, խմբագիր, հեռուստամեկնաբան, հրապարակախոս, հանրային կապերի (PR) մասնագետ, առաջին հայկական մշակութային youtube-յան webtv.am հեռուստաալիքի հիմնադիր, «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի՝ thearmenians.am, հիմնադիր և գլխավոր խմբագիր[1]։
Արայիկ Աքիլլեսի Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, խմբագիր, հեռուստամեկնաբան, հրապարակախոս, public relations executive և broadcasting executive |
Կենսագրություն
խմբագրելԱրայիկ Մանուկյանը ծնվել է 1964 թվականի մարտի 31-ին, Երևանում։ Լրագրողական առաջին քայլերն արել է 80-ական թվականների սկզբներին՝ թղթակցելով hայկական ռադիոյի մանկապատանեկան և երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրություններին։ Առաջին հոդվածները հրապարակվել են «Գյուղատնտես» բազմատպաքանակ և «Ավանգարդ» երիտասարդական թերթերում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է «Երեկոյան Երևան» թերթի մշակույթի բաժնում։
Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին Գերագույն Խորհրդի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադիրներից է, եղել է թերթի ինֆորմացիայի բաժնի վարիչը, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության կոլեգիայի անդամ, հեռուստատեսության լրատվական ծառայության և «Լրաբեր» լրատվական ծրագրի տնօրենը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոխտնօրենը, «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը, Հայաստանի կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի տեղակալը, «90 րոպե» և «Կապիտալ» շաբաթաթերթերի հիմնադիրներից, միացյալ խմբագրական խորհրդի գլխավոր խմբագիրը։
2001-2019 թվականներին աշխատել է հանրային կապերի (PR), մարքետինգի, թվային մարքետինգի ոլորտներում։
2016 թվականից իր կողմից հիմնադրված «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի՝ thearmenians.am-ի գլխավոր խմբագիրն է։
2017 թվականի նոյեմբերից Հայաստանի կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդականն է։
2019 թվականին՝ որպես «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հիմնադրամի» խորհրդատու և փորձագետ, մասնակցել է «Կինոարվեստի մասին» Հայաստանի օրենքի նախագծի մշակմանը՝ (որը չի ընդունվել) լինելով Եվրոպական միության աջակցությամբ «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հիմնադրամի» կողմից օրենքի նախագծի մշակման փորձագիտական խմբի համակարգողը։
Հիմնադրել է առաջին հայկական մշակութային youtube-յան webtv.am հեռուստաալիքը։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ հիմնադրել է «Web Ծիրան» առաջին համահայկական առցանց կինոփառատոնը[1]։
Կրթություն
խմբագրելՍովորել է Երևանի Կռիլովի անվան թիվ 17 միջնակարգ դպրոցում (այսօր՝ Վրեժ Համբարձումյանի անվան հիմնական դպրոց), Հայաստանի ժուռնալիստների միության Ֆուչիկի անվան ժուռնալիստի դպրոցում, Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում՝ (այժմ՝ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան), ստանալով ֆրանսերեն և անգլերեն լեզուների մասնագետի որակավորում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1983 թվականից՝ որպես արտահաստիքային թղթակից, սկսել է աշխատակցել «Երեկոյան Երևան» թերթին՝ զուգահեռելով այն ուսման հետ։ 1986-1990 թվականներին՝ չթողնելով աշխատանքը «Երեկոյան Երևան» թերթում, որպես ֆրանսերեն լեզվի ուսուցիչ է աշխատել Արարատի մարզի Շաղափ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1989-1990 թվականներին եղել է «Երեկոյան Երևան» թերթի մշակույթի բաժնի խմբագիրը։
«Երեկոյան Երևան» թերթում աշխատանքի ավելի քան 7 տարիների ընթացքում լուսաբանել է հայաստանյան մշակութային կյանքը, մասնավորապես անդրադառնալով կինոյի, թատրոնի, կերպարվեստի խնդիրներին։ «Երեկոյան Երևան» թերթում ունի կինոյի, թատրոնի, կերպարվեստի խնդիրներին նվիրված ավելի քան 850 հրապարակում։
1990 թվականի հոկտեմբերին նշանակվել է նորանկախ Հայաստանի Գերագույն Խորհրդի պաշտոնաթերթ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ինֆորմացիայի բաժնի ղեկավար։ Զբաղվել է քաղաքական լրագրությամբ։ Արտաքին և ներքին քաղաքական խնդիրների մասին ունի մի քանի տասնյակ հրապարակումներ։
1992-1995 թվականներին նշանակվել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության հեռուստատեսային լրատվական ծառայության և «Լրաբեր» լրատվական ծրագրի տնօրեն՝ ընդգրկվելով ՀՀ հեռուստառադիոպետվարչության կոլեգիայի կազմում։
1995-1998 թվականներին եղել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոխտնօրենը`ղեկավարելով գործակալության բոլոր բաժինների և թղթակցական ցանցի աշխատանքը տեղեկատվության հավաքման, մշակման և թողարկման ուղղությամբ։
1998 թվականի մարտից մինչև սեպտեմբեր եղել է «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը։
2000 թվականի հունվարին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի տեղակալ։ Այդ պաշտոնում համակարգել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության, Հայաստանի Ազգային ռադիոյի, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի, «Հայմամուլ» գործակալության աշխատանքները, ի պաշտոնե լինելով այդ ընկերությունների խորհուրդների նախագահը։ 2000 թվականի մայիսին հրաժարական է տվել։
Հանրային կապերի ոլորտում գործունեություն
խմբագրել2001 թվականին թողնելով ժուռնալիստական գործունեությունը, շարունակել է աշխատանքը հանրային կապերի (PR), մարքետինգի ոլորտներում, ծրագրել և իրագործել է հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նախագծեր։
Եղել է «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահի խորհրդականը հանրային կապերի և գովազդի գծով՝ մշակել և իրականացրել է «Սիլ» կոնցեռնի ընկերությունների գովազդային քաղաքականությունը։
2004-2007 թվականներին հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ նշանակվելով մամուլի քարտուղարի պաշտոնում, ոլորտը ընդունելով որպես նոր մարտահրավեր, հիմնադրել է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը, հանրային կապերի և մարքետինգի համակարգը։
2007 թվականին հանրային կապերի գծով խորհրդականի պաշտոն է զբաղեցրել «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» ընկերության հայաստանյան գրասենյակում՝ նախագծելով և իրականացնելով մի շարք սոցիալական, առողջապահական քարոզարշավներ։
2007-2010 թվականներին նշանակվել է «Արարատբանկի» վարչության նախագահի և գործադիր տնօրենի խորհրդական՝ հանրային կապերի գծով։ Նախագծել և իրականացրել է բանկի ռեսթայլինգի ծրագիրը, գովազդային, մարքետինգային քաղաքականությունը։
2007 թվականին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից անցկացվող «Բանկային հանրային կապեր» և «Ճգնաժամային հաղորդակցության» ծրագրերով վերապատրաստումներին։
2010 թվականին հիմնադրել է առաջին հայկական մշակութային youtube-յան webtv.am հեռուստաալիքը։
2011 թվականին մտահղացել է Հայաստանում առաջին առցանց կինոփառատոնը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ հիմնադրել է «Web Ծիրան» առաջին համահայկական առցանց կինոփառատոնը, որը հարթակ է դարձել աշխարհի հայ երիտասարդ ստեղծագործողների համար։
2011-2016 թվականներին կրկին հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և որպես նախագահի խորհրդական հանրային կապերի և մարքետինգի գծով, համակարգել է մամուլի քարտուղարության աշխատանքը։ Ծրագրել և իրականացրել է ֆեդերացիայի նոր պաշտոնական մուլտիմեդիոն կայքի և ՀՖՖ TV-ի նախագիծը։ 2012 թ. նախագծել և իրականացրել է մարքետինգային նախագիծ, որն արժանացել է ՈւԵՖԱ-ի «Կրեատիվ և ինովացիոն մարքետինգի» առաջին մրցանակին 35 երկրների շարքում։ 2012 թվականին մասնակցել է ՈւԵՖԱ-ի «Մարքետինգի և գովազդային քաղաքականության» ծրագիր և ՈւԵՖԱ-ի «Մարքետինգի և հանրային կապերի» ծրագիր վերապատրաստումներին։
Նույն թվականներին եղել է նաև «Զարգացման հայկական բանկի» վարչության նախագահի և գործադիր տնօրենի խորհրդականը հանրային կապերի և մարքետինգի գծով։
2017 թվականի նոյեմբերից Հայաստանի կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդականն է։ Ստեղծել է ««Ազգային Սինեմատեք» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի և «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանի բովանդակային հայեցակարգը, կինոթանգարանի դիզայն-կոնցեպտը, «Կինոն ուսուցիչ» կրթական նախագիծը, իրականացրել է մի շարք կրթական, մշակութային ծրագրեր։
2020 թվականին եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համակարգող տնօրենը։
Հեռուստատեսային գործունեություն
խմբագրել1992-1995 թվականներին Հայաստանի պետական հեռուստատեսությունում ստեղծել և վարել է «Կիրակնօրյա Լրաբեր» լրատվական-վերլուծական հաղորդաշարը, «Այցեքարտ», «Անկեղծության պահ» հասարակական-քաղաքական հաղորդաշարերը, լուսաբանել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի պետական, պաշտոնական, աշխատանքային այցերը, վարել է մի շարք հարցազրույցներ։
2010 թվականին «Հայ TV» հեռուստաընկերությունում հիմնել և վարել է «Ինչպես եղել է. Պատմություններ Արայիկ Մանուկյանի հետ» հաղորդաշարը՝ ստեղծելով հեռուստատեսային տեսաֆիլմերի 10 մասանոց շարք՝ անցյալում տեղի ունեցած հասարակական-քաղաքական, մշակութային այնպիսի իրադարձությունների մասին, որոնք անհայտ են եղել հասարակության մեծ մասին։
Առաջին հայկական մշակութային youtube-յան webtv.am հեռուստաալիքում ստեղծել է հասարակական, մշակութային ուղղվածության մի շարք հեռուստատեսային շարքեր՝ մասնավորապես «40 տարի Վազգեն Վեհափառի հետ»», «Հովհաննես Թումանյան. «Լայն նայեք կյանքին»» եռամաս շարքերը և այլն։
Որպես հեղինակ, գաղափարի և սցենարի հեղինակ ստեղծել է ավելի քան տասը հեռուստատեսային ֆիլմեր։ Մասնավորապես՝ «Լևոն Խեչոյան. Խնկի ծառեր», «Վանո Սիրադեղյան. Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Լևոն Ներսիսյան. Ես խարիսխ եմ», «Վազգենը...Վազգեն Սարգսյան», «Հարություն. Հարություն Դելլալյան», «Ավետ Տերտերյան. Մնացյալը կյանքն էր», «Հարություն Խաչատրյան. Ամենակարևորը մնաց մարդը», «Հասմիկ Պապյան. Հայի ապագան Հայաստանն է», «Այդին Մորիկյան. Ասացի և ազատեցի հոգին իմ» և այլն։
2022 թվականին նախաձեռնել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artԿոնցեպտ» հեռուստաէսսեների շարքը։ Ստեղծել է 23 հեռուստաէսսե՝ Ներսես Շնորհալու, Նահապետ Քուչակի, Հրանտ Մաթևոսյանի, Կոստան Զարյանի, Լևոն Խեչոյանի, Վարդգես Պետրոսյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Մուշեղ Գալշոյանի, Աղասի Այվազյանի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի, Ռազմիկ Դավոյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի, Արամ Պաչյանի, Համո Բեկնազարյանի, Հենրիկ Մալյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի, Լևոն Ներսիսյանի, Շառլ Ազնավուրի ժառանգության հիմքով, ստեղծագործությունների մոտիվներով։
Վերադարձ ժուռնալիստիկային
խմբագրելԹողնելով հանրային կապերի (PR) ոլորտը, վերադառնում է ակտիվ ժուռնալիստական գործունեությանը, թեպետ այն միշտ շաղկապված է եղել կենսագրական բոլոր հանգրվաններին։
2013-2015 թվականներին նախաձեռնել և «Առավոտ» օրաթերթում հրապարակել է հրապարակախոսական հոդվածների շարք։ Հոդվածներ է հրապարակել նաև մի շարք այլ առաջատար մեդիաներում։
Ակտիվ հրապարակախոսական գործունեություն է ծավալել սոցիալական մեդիայում։
2016 թվականի նոյեմբերին առաջին անգամ Հայաստանում հանրային դրամահավաքով հիմնադրել է «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը՝ thearmenians.am-ը, որտեղ էլ շարունակել է հիմնական ժուռնալիստական գործունեությունը։
2014 թվականին կազմել և իր առաջաբանով հրատարակել է «Կար չկար մի Փարաջանով» գիրքը։ Թեպետ այն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի հուշերն է, սակայն գիրքը հարստացվել է բացառիկ լուսանկարների շարքով և մի հետաքրքրական նովելով, որի հեղինակն է ուկրաինացի հանրահայտ կինոօպերատոր, Փարաջանովի բացառիկ լուսանկարների հեղինակ Յուրի Գարմաշը։
Ներկայում
խմբագրել«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի՝ thearmenians.am-ի գլխավոր խմբագիրն է, Հայաստանի կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդականը։
Ընտանիք
խմբագրել- Նախնիները՝ հայրական կողմից, Նոր Բայազետից են, Գանձակ (նախկինում՝ Բատիկյան) գյուղից։ Սերելով Ջանիկյան տոհմից, հայտնի են եղել «Ջանգի» տոհմանվամբ։ Տոհմի շարունակությունը սակայն ճյուղավորվել է Օհանյան և Մանուկյան ազգանուններով։
- Հայրը՝ Աքիլլես (Ֆռունզ) Մանուկյանը, ծնվել է 1938 թվականին, Գանձակ գյուղում, պատմության և հայոց լեզվի ուսուցիչներ Գվիդոն Օհանյանի և Վիկտորյա Սահակյանի ընտանիքում։ Երևան է տեղափոխվել 50-ական թվականների սկզբներին։
- Մայրը՝ Ռիմա (Գրետա) Ռոստոմյանը, ծնվել է 1937 թվականին, Երևանում, Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ծնված Հովհաննես Բաղդասարի Ռոստոմյանի ընտանիքում։ Հովհաննես Ռոստոմյանը Երևան է տեղափոխվել 30-ական թվականների սկզբներին, ամուսանցել է ամերիկյան որբանոցում մեծացած, ըստ անձնագրի՝ Ղարսում ծնված Վարսենիկ (Կլարա) Պետրոսյանի հետ։
- Ամուսնացած է։ Կինը՝ Անժելա Սարգսի Հովհաննիսյանը, մանկավարժ է, ռուսաց լեզվի և գրականության մասնագետ։ Ունի մեկ որդի, մեկ դուստր, չորս թոռնիկ։ Որդին՝ Նարեկ Մանուկյան, դուստրը՝ Լիլիթ Մանուկյան։ Թոռնիկները՝ Դավիթ Դավթյան, Լևոն Մանուկյան, Արփի Դավթյան, Արինա Դավթյան։
- Անկուսակցական է։ Երբեք չի եղել որևէ կուսակցության անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՀրապարակումները thearmenians.am «ՀԱՅԵՐ» մեդիահարթակում
Հեռուստատեսային ֆիլմերից
խմբագրել- «Լևոն Խեչոյան «Խնկի ծառեր»
- «Վազգենը» (նվիրված Վազգեն Սարգսյանին)
- «Հարություն» (նվիրված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանին)
- «Ամենակարևորը մնաց մարդը». Հարություն Խաչատրյան
- «Ավետ Տերտերյան. Մնացյալը կյանքն էր»
- «Ձեռքդ ետ տար ցավի վրայից». Վանո Սիրադեղյան
- «Լևոն Ներսիսյան. Ես խարիսխ եմ»
- «Ինչպես եղել է. Պատմություններ Արայիկ Մանուկյանի հետ» հաղորդաշարից
- «Ինչո՞ւ «արտաքսեցին» Խորեն Աբրահամյանին ... »
- «Էլվինայի առեղծվածը ...» (Մաս 1-ին, 2-րդ)
- «Վիսոցկի. երևանյան այցի մանրամասները ...»
- «Կարեն Դեմիրճյանն ու Բրեժնևի Գալյայի արկածները Երևանում ...»
- «Արաֆաթի գաղտնի այցերի ոդիսականը ...»
- «Ինչո՞ւ չստացվեց Իսահակյանի գեղեցկուհի հարսի կինոճակատագիրը ...»
- «Երևանյան Woodstock-ը, կոկա կոլան, սեքսն ու սովետների երկիրը ...»
- «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ art Կոնցեպտ». Առաջին շարք
- «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ art Կոնցեպտ». Առաջին շարք
- «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ art Կոնցեպտ». Երկրորդ շարք
- «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ art Կոնցեպտ». Երրորդ շարք
Վերջին տարիների հրապարակումներից
խմբագրել«Առավոտ» օրաթերթի հրապարակախոսական հոդվածաշարից
- «Մենք դեռևս ապրում ենք Չարենցին սպանած երկրում»
- «Գոդոյին սպասելիս» կամ վարչապետ որոնելիս
- «Որքան տխուր է մեռնելը…Հայաստանում»
- «Իսկ ի՞նչ պիտի աներ «էս ժողովուրդը», որ չի արել…»
- «Իսկ մենք կարծում ենք, որ մենք ենք մշակութային ազգը»
- «Ժողովուրդ չեն մուրում, ժողովրդին արժանանում են»
- «Մտածեք էս երկրի մասին», կամ՝ վտանգավոր խաղեր
- «Մենք ստեղծել ենք անարժեք արժեքների երկիր»
- «Ապասովետականացնել մշակույթը»
Այլ հրապարակումներից
խմբագրել- «Մարդ ուզում է ինքնահրկիզվել այս մեդիայի պատճառով. Արայիկ Մանուկյան» Արխիվացված 2022-02-11 Wayback Machine
- «Հանրայինում ևս պետք է իրավիճակ փոխվի»
- «Այսպես ու այսօր սկսվեց ղարաբաղյան շարժումը Հայաստանում…»:
- ««Ոսկե ծիրանը» արժեհամակարգային երևույթ է»
- «Թավշյա հեղափոխությունից երեք օր անց սերիալում ասում են՝ մենք արդեն ապրում ենք արդար Հայաստանում. սա պետք է փոխվի»
- «Եվ ինչո՞ւ Գուրզադյանն արժանի չէր պանթեոնին»
- «Սեռական բաց օրգիաներ կազմակերպեք, կ«հանրահռչակեք» ինչպես ոչ ոք աշխարհում»
- «Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «…սպասենք, ստեղծենք, կանչենք, մի քիչ էլ ինքներս լինենք՝ և կգա կամ արդեն եկել է, մեր մեջ է…»»
- «Բայց դուք կմնաք անտեր»
- «Իրականության և երազանքի «Փակուղին»»
- «Խանգարե՞լ, թե՝ «չխանգարել» գրահրատարակչությանը»
- Արայիկ Մանուկյան «Աբդոն» (Կինոպատում)
Հրապարակային գործունեությունից
խմբագրել- «Մի քանի ժամ վատ եթերը 10 տարով կհետաձգի քաղաքացի դառնալու հնարավորությունը․ Արայիկ Մանուկյան»
- ««Նախկինի ռեժիմի հեռացումն ամբողջապես տեղի չի ունեցել». Արայիկ Մանուկյան»
- «Մեր հասարակությունը հետևողականորեն մշակութազրկվել է եթերից, իսկ ՀՌԱՀ մասին օրենքը «բռնաբարված» է․ Արայիկ Մանուկյան»
- «Միշտ մեկը կգտնվի, որ փողոցում թքելն իր իրավունքը կհամարի. Արայիկ Մանուկյան»
- «Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը խոչընդոտում էին նախկին իշխանությունները․ Արայիկ Մանուկյան»
- «Սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ էր 4-րդ՝ նոր ուժ»։
- «Վերելք․ ՀՌԽ-ն Բաղրամյան 26-ի ճաշակով է ձևավորվել․ հյուրը՝ Արայիկ Մանուկյան»:
- «Օրվա հյուրը՝ «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյան»
- «Հարցազրույց Արայիկ Մանուկյանի Հետ»
- «Այս ֆիլմը պետք է նայել և հասկանալ, թե ինչ պետք է չանել ձեր երեխաների հետ». Արայիկ Մանուկյան»:
- «Ստեղծել ենք Արցախը ծախելու օրակարգ 90-ականներից, բայց այն կեղծ է»․ Արայիկ Մանուկյան, Երկրի հարցը»:
- Արայիկ Մանուկյան. «Պատիվ է Լևոն Տեր-Պետրոսյան մտածողի ժամանակակիցը լինելը
- ԱԴԱՄՈՎԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ… / Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ