Հայք (թերթ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայք (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
«Հայք», հայկական քաղաքական և հասարակական շաբաթաթերթ։ Առաջին համարը լույս է տեսել 1989 թ. նոյեմբերի 4-ին՝ ՀՀՇ առաջին համագումարի օրը։ Թերթը հայաստանյան առաջին ոչ կոմունիստական թերթն էր, որը տպագրվեց մեծ տպաքանակով և ոչ ինքնահրատ եղանակով։
Հայք | |
---|---|
Լեզու | հայերեն |
Թերթի առաջին գլխավոր խմբագիրը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանն էր։ Թերթը կարճ ժամանակահատվածում խմբագրել են նաև նույն կոմիտեի անդամներ Վանո Սիրադեղյանը և Ալեքսան Հակոբյանը։
1990-ականների սկզբում «Հայքում» տպագրվել են ճանաչված շատ գործիչներ, այդ թվում և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆայել Իշխանյանը, Վազգեն Մանուկյանը և այլք։
«Հայքը» լինելով ՀՀՇ պաշտոնաթերթ, իրականում ազատ էր և այստեղ տեղի էր ունենում մտքերի բախում, կառուցողական քննարկում։ Թերթը տարբեր տարիներին խմբագրել են Վասակ Դարբինյանը, Արծրուն Պեպանյանը, Հասմիկ Պոդոսյանը, Վարդգես Դավթյանը, Տիգրան Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Գեղամ Նազարյանը։
1998 թ. սկզբներին «Հայքը» օրաթերթից վերածվեց շաբաթաթերթի, որի գլխավոր խմբագիր նշանակվեց Տիգրան Հակոբյանը։ Նրա հետ թերթում աշխատում և տպագրվում էին Արմեն Բաղդասարյանը, Արայիկ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը, Արտակ Գնունին, Մհեր Արշակյանը, Նաիրա Զոհրաբյանը, Նելլի Գրիգորյանը, Նորայր Պողոսյանը, Անահիտ Ադամյանը։ Մինչև 1999 թ. կեսերը «Հայք» շաբաթաթերթը հայաստանյան ամենամեծ հեղինակություն ունեցող և վաճառվող պարբերականներից էր։
Ֆինանսական խնդիրների պատճառով թերթի տպագրությունը դադարեցվեց 1999 թվականի հունիսին։ Տպագրությունը վերսկսվեց 2006 թվականի սեպտեմբերից։ Այս գործում հսկայական ներդրում ունեցավ Արարատ Զուրաբյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնը։ «Հայքը» խմբագրում էր Վասակ Դարբինյանը, իսկ 2008 թ. Գեղամ Նազարյանը։
Կրկին ֆինանսական խնդիրների պատճառով թերթի տպագրությունը դադարեցվեց 2010 թվականի հուլիսից։