Մանոս Լոյիզոս
Մանոս Լոյիզոս (հուն․՝ Μάνος Λοΐζος, հոկտեմբերի 22, 1937, Ալեքսանդրիա, Եգիպտոս - սեպտեմբերի 17, 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), հույն երգիչ և կոմպոզիտոր, հասարակական գործիչ և հայտնի հակաֆաշիստ։
Մանոս Լոյիզոս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1937[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1982[1] (44 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Կրթություն | Աթենքի համալսարան և Averof School of Alexandria? |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտացում | երգիչ, կոմպոզիտոր, դերասան, երգերի հեղինակ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Ամուսին | Maro Loizou? և Dora Sitzani? |
IMDb | ID ID 0518029 |
Եղել է հունական կինոարվեստի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկի՝ «Եվդոկիայի» երաժշտության հեղինակը։
Կենսագրություն
խմբագրելՄանոս Լոյիզոսը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 22-ին Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում։ Նրա հայրը եղել է ծագումով Կիպրոսից, իսկ մայրը՝ Հունաստանի Հռոդոս կղզուց։ Տասնյոթ տարեկան հասակում Մանոս Լոյիզոսն ընտանիքի հետ տեղափոխվել է Աթենք։
Սովորել է Աթենքի պետական համալսարանի դեղագործության ֆակուլտետում, սակայն շուտով թողել է ուսումը և նվիրվել երաժշտությանը։ Այնուամենայնիվ Մանոսը երբեք չի ստացել երաժշտական կրթություն։
Երաժշտական կարիերային զուգահեռ Լոյիզոսը 1963 թվականից սկսել է ակտիվորեն մասնակցել երկրի հասարակական կյանքին։ Նա երբեք չի թաքցրել իր ձախակողմյան և հակաիշխանական դիրքորոշումը և բազմիցս քննադատել է Հունաստանում իշխող «սև գնդապետների» ռազմական խանտիային։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել Հունաստանի կոմունիստական կուսակցության շարքերում։
1967 թվականից նրա երաժշտությունը ձեռք է բերել համազգային ճանաչում։ Մանոս Լոյիզոսը մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում, ուր նա ժամանել էր բուժման։ 2007 թվականը Հունաստանում կոչվել է Մանոս Լոյիզոսի տարի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #1034060821 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.