Մանդարա լեռնաշղթա

Կամերուն և Նիգերիայի լեռնաշղթա

Մանդարա (ֆր.՝  Monts Mandara, անգլ.՝ Mandara Mountains), հրաբխային լեռնաշղթա, ձգվում է Նիգերիայի և Կամերունի սահմանի հյուսիսային հատվածի երկայնքով՝ հարավում գտնվող Բենուա գետից մինչև Մաուրա քաղաքի հյուսիս-արևմտյան սահմաններ[1]։ Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Ուպե լեռն է (1․494 մետր)[1]։ Տարածաշրջանը խիտ բնակեցված է Չադի լեզուներով խոսող մոֆու և կիրդի ցեղերով[1]։

Մանդարա լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Կամերուն և  Նիգերիա
ԼեռնաշղթաCameroon line?
Բարձրությունը ծովի մակարդակից901 մետր
Երկարություն200 կմ
Բարձրագույն գագաթMount Oupay?
ՆյութՀրաբխային ապար

Մանդարայի լեռներում, այդ թվում՝ Դիյ Գիդ Բիյ (Diy-Gid-Biy DGB) հնագիտական հուշարձանի տարածքում իրականացվել են հնագիտական լայնածավալ հետազոտություններ[1]։

Երկրաբանություն խմբագրել

Ռումսիկի գյուղի մոտակայքում գտնվող Մանդարա լեռների Կապսիկի գագաթը ձևավորվել է միլիոնավոր տարիներ առաջ, երբ Աֆրիկյան մայրցամաքի սալաքարերի տակ գտնվող բազալտային ապարների հանքաշերտերը բարձրացել են և մասնատվելով դուրս են մղվել մակերես։ Ժամանակին կլիման ավելի խոնավ է եղել։ Տեղումների մեծ քանակի պատճառով առաջացել են բազմաթիվ հոսող գետեր։ Գետերը թափանցելով ճեղքվածքների մեջ խորացրել և ընդլայնել են խզվածքները՝ տարածքը դարձնելով խորդուբորդ[1]։

Հրաբխային ակտիվությունը մեծ դեր է ունեցել միջավայրի ձևավորման վրա։ Լավայի ժայթքումներն առաջացրել են հրաբխային կոներ, որոնց խառնարանները մագմայի պնդացման պատճառով փակվել են։ Կարծրացած խառնարանները, որոնք կոչվում են հրաբխային խցաններ, ավելի դիմացկուն են էրոզիայի դեմ, քան հրաբուխների արտաքին կոները։ Նախկին հրաբուխներից՝ էրոզիայի հետևանքով մնացել են այնպիսի խառնարաններ,որոնք հիշեցնում են ասեղի նման սուր պտուտակներ, ինչպիսիք է՝ Կասպիկի գագաթը[1]։

 
Կամերունի Ֆիզիկական քարտեզ երկիր Կամերուն և Նիգերիա

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Centre, UNESCO World Heritage. «https://whc.unesco.org/en/tentativelists/4017/». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդարա լեռնաշղթա» հոդվածին։