Մարուա

քաղաք Կամերունում

Մարուա (Մարվա, ֆր.՝ Maroua), քաղաք Կամերունի հյուսիսում։ Ծայրհյուսիսային շրջանի և Դիամարեի դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 330 410 մարդ՝ 2010 թվականի տվյալներով[2]։

Բնակավայր
Մարուա
ԵրկիրԿամերուն Կամերուն
ՀամայնքDiamaré?
ԲԾՄ385 մետր, 406 մետր
Բնակչություն201 371 մարդ (նոյեմբերի 1, 2005)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ00237
Մարուա (Կամերուն)##
Մարուա (Կամերուն)

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը գտնվում է երկրի Ծայրհյուսիսային շրջանում՝ Մանդարա լեռան ստորոտում։ Մարուան փռված է Կալյաո գետի երկայնքով։

Մարուայի կլիման
Ցուցանիշ Հունվ Փետր Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստ Սեպտ Հոկտ Նոյեմ Դեկտ Տարի
Միջին առավելագույն, °C 31,9 34,9 38,3 40,0 37,8 34,6 31,6 30,5 32,0 34,9 34,2 32,6 34,4
Միջին ջերմաստիճան , °C 24,5 27,3 30,8 32,6 31,3 28,9 26,8 26,0 26,7 28,3 27,2 25,0 27,9
Միջին նվազագույն, °C 17,1 19,7 23,4 25,6 24,9 23,1 21,9 21,5 21,4 21,3 19,6 17,4 21,4
Տեղումներ, մմ 0,0 0,0 16,8 18,5 62,7 102,7 197,4 235,2 131,4 25,5 0,0 0,0 790,2

Էկոնոմիկան

խմբագրել

Մարուան կարևոր առևտրի կենտրոն է, որը տեղակայված է ճանապարհների խաչմերուկում։ Քաղաքի շրջակայքում արտադրված գյուղատնտեսական մթերքները հասցվում են Գարուա, իսկ այնուհետև Բենուե գետի երկյանքով Նիգերիա։

Տեքստիլ արդյունաբերությունը լավ զարգացած է։ Գործում է գյուղատնտեսական ուսումնարան։ Զարգացած են արհեստները՝ ասեղնագործությունը, կաշվի մշակումը, մետաղագործությունը, ոսկերչությունը և խեցեգործությունը։

Քաղաքին սպասարկում է հարևան Սալակում տեղակայված օդանավակայանը[3]։

Ժամանակակից քաղաք

խմբագրել

Մարուայում գործում է ազգագրական թանգարան, որի ցուցահանդեսը նվիրված է տեղի ժողովուրդների մշակույթին ու կյանքին։

Քաղաքը ունի գործող բողոքական տաճար և մի քանի մզկիթներ։

Գործում է հիվանդանոց և անասնաբուժական կայան։ «Վազա» ազգային արգելոցը գտնվում է քաղաքի հյուսիսային ծայրամասում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://webcitation.org/6FiAeElGy?url=http://www.geohive.com/cntry/cameroon.aspx
  2. «Rapport_de_presentation_3_RGPH» (PDF) (ֆրանսերեն). Institut National de la Statistique du Cameroun. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  3. «Maroua-Salam Airport profile» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարուա» հոդվածին։