Լեռնաշղթա, աշխարհագրական կառուցվածք, որը բաղկացած է լեռներից կամ բլուրներից, որոնք որոշակի տարածության վրա կազմում են շարունակական բարձրացված գագաթ։ Լեռնաշղթայի լանջերը զառիթափվում են նեղ գագաթի երկու կողմերից։ Ամենաբարձր կետերով ձևավորված գագաթի երկայնքով ներքև ընկած մասը, որը գտնվում է երկու սարերի արանքում, կոչվում է լեռնալանջ։ Լեռնաշղթաները սովորաբար անվանում են բլուրներ կամ լեռներ՝ կախված չափից։

Լեռնաշղթա
Կազմված էback of a mountain? և գագաթ
Մասն էլեռնաշղթա
Լեռնաշղթա Ճապոնիայում
Ապալաչյան լեռների մեջ շերտագրական լեռնաշղթա:
Թույաների լանջերը լեռնաշղթա են կազմել
Պիրին լեռան գլխավոր լեռնաշղթա - տեսարան Կոնչետոյի եզրից դեպի Վիհրեն և Կուտելո բրգաձեւ գագաթները

Տեսակներ

խմբագրել

Կան լեռնաշղթաների մի քանի տեսակներ՝

  • Դենդրիտիկ լեռնաղթա․ Տիպիկ մասնատված սարավանդային տեղանքներում առաջացած լեռնաշղթաներ։ Դրանք ամենատարածված լեռնաշղթաներն են։ Այս լեռնաշղթաները սովորաբար իրենցից ներկայացնում են մի փոքր ավելի էրոզիադիմացկուն ապար, որոնք հաճախ պահպանվում են հովտային միացումների շնոհիվ։
  • Շերտագրական լեռնաշղթա․ Լեռնաշղթայի և հովտային Ապալաչների նման վայրերում ձևավորվում են երկար, հավասար ուղիղ լեռնաշղթաներ, քանի որ դրանք բառացիորեն ծալված շերտերի ավելի դիմացկուն,չքայքայված եզրերն են։ Նման լեռնաշղթաները առաջացել են այնպիսի տեղերում, ինչպիսին է Բլեք Հիլսը, որտեղ լեռնաշղթաները կազմում են համակենտրոն շրջանակներ մագմատիկ ապարների շուրջ։ Երբեմն այս լեռնաշղթաներն անվանում են «հոգբեք լեռնաշղթա»։
  • Միջինօվկիանոսային լեռնաշղթա ․ Աշխարհի տեկտոնական տարածման գոտիներում, ինչպիսին է Միջատլանտյան լեռնաշղթան, հրաբխային ակտիվությունը ձևավորում է նոր հող տեկտոնական սահմանների միջև՝ ստեղծելով հրաբխային լեռնաշղթաներ։ Իզոստատիկ կարգավորումը և էրոզիան աստիճանաբար նվազեցնում են գոտուց հեռացող բարձունքները։
  • Խառնարանների լեռնաշղթաներ․ Երկնաքարի խոշոր հարվածները սովորաբար առաջացնում են մեծ հարվածային խառնարաններ, որոնք պատված են շրջանաձև լեռնաշղթաներով։
  • Հրաբխային խառնարան / կալդերայի լեռնաշղթաներ. Խոշոր հրաբուխները հաճախ իրենց ետևում են թողնում հրաբխային խառնարան / կալդերա, որը պատված է շրջանաձև լեռնաշղթաներով։
  • Խզումային խախտումներով լեռնաշղթաներ․ Խզումային խախտումները հաճախ ձգումներ են առաջացնում։ Երբեմն ճեղքերի գագաթները ոչ թե սարահարթեր են ստեղծում, այլ հետ են թեքվում այնպես, որ ճաղերի եզրերը գագաթներ են կազմում։
  • Դյունային լեռնաշղթաներ․ Լեռնաշղթայի լայնածավալ գործունեության վայրերում, դյուների որոշակի տեսակներ հանգեցնում են ավազի լեռնաշղթաների։
  • Մորեներ և էսկերներ․ Սառցադաշտային ակտիվությունը կարող է լեռնաշղթաներ թողնել՝ մորեններ և էսկերների տեսքով։ Արետեն ժայռի բարակ լեռնաշղթա է, որը ձևավորվում է սառցադաշտային էրոզիայի արդյունքում:.
  • Հրաբխային ենթասառցադաշտային լեռնաշղթաներ. Ենթասառցադաշտային հրաբուխներից շատերը լեռնաշղթայի նման կազմավորումներ են ստեղծում, երբ լավան ժայթքում է հաստ սառցադաշտի վրա։
  • Shutter լեռնաշղթա․ shutter լեռնաշղթան այն լեռնաշղթան է, որ շարժվում է խզումային խախտման գծով՝ արգելափակելով կամ շեղելով ջրահեռացումը։ Սովորաբար, Shutter լեռնաշղթան հովիտ է ստեղծում, որը համապատասխանում է այն առաջացրած խզվածքի հավասարեցմանը։
  • Ճնշման լեռնաշղթա․ Նաև հայտնի է որպես tumuli, սովորաբար առաջանում է լավայի հոսքերում, հատկապես, երբ ընդերքի տակ դանդաղաշարժ լավան բարձրանում է։ Փխրուն ընդերքը սովորաբար ճեղքեր է առաջ բերում միջուկը դուրս մղելու համար՝ դրանով իսկ կենտրոնական ճեղքվածք ստեղծելով լեռան երկարությամբ[1]։ Սառցալեռնաշղթան առաջանում է սառույցի ծածկույթում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «How Volcanoes Work - lava flow features». www.geology.sdsu.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնաշղթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 583