Մանագարովի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Մանագարովի փողոց (ռուս.՝ Улица Манагарова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է խորհրդային զորահրամանատար, Խորհրդային Միության հերոս գեներալ-գնդապետ Իվան Մեֆոդևիչ Մանագարովի (1898-1981) պատվին։ Սկիզբ է առնում Կիրովի փողոցից և ավարտվում Լուկոմսկու փողոցի հետ հատումով։ Երկարությունը 900 մետր է։

Մանագարովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն900 մետր
Անվանվել էԻվան Մանագարով
Փոստային ինդեքս298600

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Մանագարովի փողոցը սկսվում է Կիրովի փողոցից և ավարտվում Լուկոմսկու փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 25 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 12 շենք, աջ կողմում (զույգ համարներ)՝ 13։ Երկարությունը 900 մետր է։

Մանագարովի փողոցի փոստային դասիչն է՝ 298600։

Փողոցն անվանվել է խորհրդային զորահրամանատար, Խորհրդային Միության հերոս գեներալ-գնդապետ Իվան Մեֆոդևիչ Մանագարովի (1898-1981) պատվին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զբաղեցրել է հրամանատարական բարձր պաշտոններ, եղել է 41-րդ և 53-րդ բանակների հրամանատարը, մասնակցել բազմաթիվ ճակատամարտերի, Խարկով, Պոլտավա, Կրեմենչուգ, Բուխարեստ, Բուդապեշտ և այլ քաղաքների ազատագրմանը։ 1945 թվականի ապրիլի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով ֆաշիստական զավթիչների դեմ պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքներն օրինակելի կատարելու և խիզախություն ու հերոսություն ցուցաբերելու համար գեներալ-լեյտենանտ Իվան Մեֆոդևիչ Մանագարովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1953 թվականի սեպտեմբերին Մանագարովն առողջական վիճակի պատճառով անցել է թոշակի։ Նա ապրել է Յալթայում, որտեղ մահացել է 1981 թվականի նոյեմբերի 27-ին։ Թաղված է Յալթայի հին գերեզմանատանը[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Манагаров Иван Мефодьевич. Биография». Военно-биографический словарь. Վերցված է 2019 Ապրիլ 26-ին.
  3. «Манагаров, Иван Мефодьевич. Сайт «Герои страны»». Վերցված է 2019 Ապրիլ 26-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել