Մամեդհասան Ջաֆարկուլի օկլի Հաջինսկի (ադրբ.՝ Məmmədhəsən Cəfərqulu oğlu Hacınski, մարտի 3 (15), 1875, Բաքու, Ռուսական կայսրություն - փետրվարի 9, 1931(1931-02-09), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական և քաղաքական գործիչ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ներքին գործերի (1918 թ. մայիսի 28 - 1918 թ. հոկտեմբերի 6), ֆինանսների (1918) և արտաքին գործերի (1919 թ. դեկտեմբերի 22 - 1920 թ. փետրվարի 15) նախարար[1]։

Մամեդհասան Հաջինսկի
ադրբ.՝ Məmmədhəsən Cəfərqulu oğlu Hacınski
Դիմանկար
Ծնվել էմարտի 3 (15), 1875
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 9, 1931(1931-02-09) (55 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունդիվանագետ, ճարտարապետ, քաղաքական գործիչ և ճարտարագետ
ԿուսակցությունՄուսավաթ, Հումմեթ, Դիֆայ և Ադրբեջանի կոմունիստական կուսակցություն
 Mammad Hasan Hajinski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մամեդհասան Հաջինսկին ծնվել է 1875 թվականի մարտի 3-ին Բաքվում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Բաքվի իրական դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ։ Ավարտել է ինստիտուտը 1902 թվականին։ Որոշ ժամանակ աշխատել է որպես ինժեներ, Շամսի Ասադուլլաևի Մոսկվայում գտնվող գործարանում։ 1908 թվականին վերադառնալով Բաքու, նա մասնակցել է շինարարական աշխատանքներին։ 1913 թվականին ղեկավարել է Բաքվի քաղաքային գրասենյակը։ Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Շիրվանշահների պալատին՝ հաճախ առաջարկներ ներկայացնելով պալատի վերականգնման և պաշտպանության համար։ 1902-1917 թվականներին եղել է Բաքվի քաղաքային դումայի անդամ։ Նա «Հումմեթ» և «Նաշրի-մաարիֆ» ընկերությունների հիմնադիրներից մեկն էր։ Նա Կովկասյան Մուսուլմանական բարեգործության կենտրոնական կոմիտեի ղեկավարներից մեկն էր։ Նա Մուսավաթի առաջին անդամներից էր։ 1917 թվականին նա հայտարարել է հրապարակավ, Բաքվում անցկացվող Կովկասի մուսուլմանականների կոնգրեսը[2]։

Նա ծառայել է որպես Կովկասի Կոմիսարիատի առևտրի և արդյունաբերության հարցերով հանձնակատարի տեղակալ։ Նա Անդրկովկասի սեյմի անդամ էր։ Նա Մամեդ Էմին Ռասուլզադեի հետ միասին Անդրկովկասի Սեյմի վեց առանցքային ներկայացուցիչներից էին, որը ներկայացնել են Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Բաթումի պայմանագրում։

Նա նշանակվել է ԱԺՀ առաջին արտաքին գործերի նախարար։ 1918 թվականի հոկտեմբերի 6-ին նշանակվել է ֆինանսների նախարար։ 1930 թվականին Հաջինսկին ձերբակալվել է։ Մահացել է 1931 թվականին։

Աղբյուրներ խմբագրել

  • M. Qasımlı; E. Hüseynova Azərbaycanın xarici işlər nazirləri — Bakı
  • Dadaşov Aydın Ərşad oğlu Məhəmməd Həsən Hacınski — Bakı, 2004
  • Tadeuş Svitoxovski, Brian C. Collins Historical dictionary of Azerbaijan. — USA։ Scarecrow Press, 1999. — səh. 58-59. — 145 səh. — ISBN 0810835509

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մամեդհասան Հաջինսկի». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  2. Азербайджанская Демократическая Республика (1918—1920). Внешняя политика. (Документы и материалы). — Баку, 1998