Մաղվալա Ֆիլիմոնի Կասրաշվիլի (վրաց.՝ მაყვალა კასრაშვილი, ծնվել է՝ մարտի 13, 1942, Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային օպերային երգիչ (սոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1986), ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1997

Մաղվալա Կասրաշվիլի
վրաց.՝ მაყვალა კასრაშვილი
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1942(1942-03-13) (82 տարեկան)
ԾննդավայրՔութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1966)
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Makvala Kasrashvili Վիքիպահեստում

2000 թվականից Մեծ թատրոնի օպերային թատերախմբի ղեկավարն է։

Կենսագրություն

խմբագրել

Մաղվալա Կասրաշվիլին ծնվել է 1942 թվականի մարտի 13-ին Քութայիս քաղաքում։

1966 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Վերայի Դավիդովայի դասարան)։

1966 թվականից Ռուսաստանի Մեծ թատրոնի մեներգչուհի է։ 2000 թվականից ղեկավարում է նույն թատրոնի օպերային թատերախումբը[2]։

1979 թվականից մասնակցում է աշխարհի հայտնի օպերային թատրոնների բեմադրություններին (Քովենթ-Գարդեն, Մետրոպոլիտեն-օպերա, Բավարիայի պետական օպերա, Վիեննայի պետական օպերա, Մարիինյան թատրոն և այլն)։

Համերգներ է ունենում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում՝ ելույթ ունենալով ինչպես օպերային, այնպես էլ կամերային (Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Մ. դը Ֆալիի ռոմանսներ, ռուսական ու արևմտաեվրոպական հոգևոր երաժշտություն) ու քանարակն օրատորիայի (Ջոակինո Ռոսսինիի Փոքր հանդիսավոր պատարագը, Ջուզեպե Վերդիի Ռեքվիեմը, Բենջամին Բրիթենի Ռազմական ռեքվիեմը, Դմիտրի Շոստակովիչի 14-րդ սիմֆոնիան և այլն) ժանրերում[3]։

2002 թվականից դասավանդում է Գալինա Վիշնևսկայայի օպերայի երգեցողության կենտրոնում։

Սկավառակագրություն

խմբագրել
  • 1974 — «Պիկովայա դամա», Պյոտր Չայկովսկի, դիրիժոր՝ Մարկ Էրմլեր — Պրիլեպա
  • 1977 — «Ֆրանչեսկա դա Ռիմինի», Պյոտր Չայկովսկի, դիրիժոր՝ Մարկ Էրմլեր — Ֆրանչեսկա
  • 1982 — «Խաղացողը», Սերգեյ Պրոկոֆև, դիրիժոր՝ Ալեքսանդր Լազարև — Պոլինա
  • 1983 — «Ասք Կիտեժ անտեսանելի քաղաքի ու օրիորդ Ֆևրոնիայի մասին», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով, դիրիժոր՝ Եվգենի Սվետլակով
  • 1984 — Դմիտչի Շոստակովիչ, դիրիժոր՝ Գեբադի Ռոժդեստվենսկի
  • 1991 — Պյոտր Չայկովսկու ռոմանսները, դաշնամուր՝ Լ. Մոգիլևսկայա

Մրցանակներ և ճանաչում

խմբագրել
  • Անդրկովկասի երաժիշտ-կատարողների ու երգիչների մրցույթի առաջին մրցանակ (Թբիլիսի, 1964)
  • Երիտասարդների ու ուսանողների համաշխարհային փառատոնի երկրորդ մրցանակ (Սոֆիա, 1968)
  • Կատարողների միջազգային մրցույթի երկրորդ մրցանակ (Մոնրեալ, 1973)
  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1975)[4]
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1980)
  • Վրացական ԽՍՀ Զաքարիա Փալիաշվիլիի անվան պետական մրցանակ (1983)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1986)
  • ՌԴ պետական մրցանակ գրականության ու արվեստի բնագավառում (1997 թվականի) (6 հունիսի, 1998) — Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում Ջակոմո Պուչչինի «Տոսկա» օպերայի բեմադրությունում Տոսկայի դերերգի ու 1996—1997 թվականների համերգային ծրագրերի համար[5]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (22 մարտի, 2001) — հայրենական երաժշտական-թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար[6]
  • Բարեկամության շքանշան (16 հոկտեմբերի, 2006) — մշակույթի ու արվեստի բնագավառում ունեցած ներդրման, բազմամյա բեղմնավոր գործունեության համար[7]

Փաստեր

խմբագրել
  • 1969 թվականին՝ Ֆրանսիայում Մեծ թատրոնի հյուրախաղերի ժամանակ, Մաղվալա Կասրաշվիլին Գրանդ-Օպերայում կատարել է Տատյանա Լարինայի դերերգը (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերա)։ Երբ 2008 թվականին Մեծ թատրոնը կրկին հյուրախաղերի էր Ֆրանսիայում, Մաղվալա Կասրաշվիլին կատարում է Տատյանայի ավագ քրոջ՝ Օլգա Լարինայի դերերգը։
  • 1993 թվականի դեկտեմբերին Մաղվալա Կասրիաշվիլիի հետ դժբախտ դեպք է պատահում «Օռլեանի կույսը» ներկայացման ժամանակ, որտեղ նա կատարում էր Յոհաննայի դերը։ Յոհաննայի մահապատժի վերջին տեսարանում Մաղվալային, ով պարանով կապված էր սյանը, հենահարթակի վրա բարձրացնում են չորս շղթաների օգնությամբ, սակայն շղթաներից մեկը կտրվում է, ու երգչուհին 6-7 մետր բարձրությունից ընկնում է բեմի վրա՝ ստանալով աջ ձեռքի կոտրվածք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. президент России Указ Президента Российской Федерации от 16 октября 2006 г. № 1146 «О награждении государственными наградами Российской Федерации» (ռուս.) // Собрание законодательства Российской Федерации — 2006.
  2. «М.Касрашвили на сайте Большого театра». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. Маквала Филимоновна Касрашвили (Makvala Kasrashvili) | Belcanto.ru
  4. КАСРАШВИЛИ в энциклопедии музыки
  5. Указ Президента РФ от 6 июня 1998 г. № 657
  6. «Указ Президента РФ от 22 марта 2001 г. № 325». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Указ Президента РФ от 16 октября 2006 г. № 1146». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաղվալա Կասրաշվիլի» հոդվածին։