Մալպելո (իսպ.՝ Malpelo), կղզի Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում՝ Հարավային Ամերիկայի Բուենավենտուրա ծոցի ափերից 500 կմ հեռավորության վրա։ Պատկանում է Կոլումբիային, մտնում է Վալե դել Կաուկայի դեպարտամենտի կազմի մեջ։ Մակերեսը կազմում է 0,35 կմ²։ 2006 թվականի հուլիսի 12-ին Մալպելոն 857,150 հա մակերեսով հարակից ջրային տարածքի հետ միասին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այն Խաղաղ օվկիանոսի արևելյան արևադարձային հատվածի ամենամեծ գոտին է, որտեղ ձկնորսւթյունն արգելված է։

Մալպելո
Տեսակկղզի
Երկիր Կոլումբիա
Վարչատարածքային միավորInsular Region?
Երկարություն1,643 կմ
Լայնություն0,727 կմ
Մակերես0,35
Պահպանման տարածքMalpelo Fauna and Flora Sanctuary?
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

 
Sula granti

Կղզին ժայռ է`առանց առատ բուսականության, առավելագույն բարձրությունը 376 մ է (Մոնա լեռ, իսպ.՝ Cerro de la Mona): Երկարությունը մոտ 1850 մ է, լայնությունը` մինչև 600 մ, շրջապատված է փոքր ժայռերով։ Մալպելոյի պահպանվող տարածքն զբաղեցնում է 3°58′30″ հս․ լ. 81°34′48″ ամ. ե.HGЯO կոորդինատներով կետի շուրջն ընկած տարածքը 9,656 կմ շառավղով։

Մալպելոյի շրջակայքում բնակվում են մետաքսյա շնաձկների, թիկնոցակիր շնաձկների, կետանման շնաձկների և մուրճագլուխ շնաձկների պոպուլյացիաներ, հանդիպում են ավազի շնաձկներ, ինչը կղզին դարձնում է հայտնի վայր դայվինգով զբաղվողների համար։

Կղզին բաղկացած է հրաբխային ապարներից, հրաբխածին բրեկչիաներից և երրորդական բազալտային դայքներից։ Որպես օվկիանոսային կղզի՝ այն երբեք միացած չի եղել որևէ այլ կղզու կամ մայրցամաքի հետ[1][2]: Բուսականությունը կազմում են ջրիմուռները, քարաքոսերը, մամուռները, թփերի որոշ տեսակներ, ձարխոտեր։

Բնակչություն խմբագրել

Կղզին անմարդաբնակ է, այն ունի միայն կոլումբիական բանակի փոքր պահակետ, որն ստեղծվել է 1986 թվականին։ Կղզի այցելելու համար պետք է գրավոր թույլտվություն ստանալ Կոլումբիայի շրջակա միջավայրի նախարարությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anonymous (2010) Pacific Coast: Malpelo Island Արխիվացված 2007-03-21 Wayback Machine, Coasts of Colombia. Արխիվացված 2012-06-25 Wayback Machine Coastal and Marine Geology Program, United States Geological Survey, Santa Cruz, California.
  2. Marcaillou, B. P. Charvis, and J.-Y. Collot (2006) Structure of the Malpelo Ridge (Colombia) from seismic and gravity modeling. Marine Geophysical Research. 27:289–300.

Աղբյուրներ խմբագրել

  • «UNESCO: Фаунистический и флористический резерват Мальпело». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին.
  • Pacific Coast: Malpelo Island — Coasts of Colombia Արխիվացված 2007-03-21 Wayback Machine (անգլ.)

Գրականություն խմբագրել

  • Verga, Giovanni (1936). Malpelo (Spanish). México: Departamento de Biblioteca de la Secretaría de Educación Pública.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Prahl, Henry von (1990). Malpelo la roca viviente (Spanish) (1. ed.). Bogotá, Colombia: Fondo para la Protección del Medio Ambiente.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Parques Nacionales Naturales de Colombia. Fundación Malpelo y Otros Ecosistemas Marinos. Plan de Manejo del Santuario de Flora y Fauna de Malpelo (PDF) (Spanish). Bogotá, Colombia: Fondo para la Protección del Medio Ambiente. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալպելո» հոդվածին։