Մուրճագլուխ շնաձուկ

Չշփոթել նույն կարգին պատկանող հսկա մուրճագլուխ շնաձկան հետ
Մուրճագլուխ շնաձուկ
Մուրճագլուխ շնաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կռճիկային ձկներ
Վերնակարգ Շնաձկներ
Կարգ Մուրճագլուխներ
Լատիներեն անվանում
Sphyrna zygaena
(Linnaeus, 1758)
Հոմանիշներ

Squalus zygaena Linnaeus, 1758
Zygaena malleus Valenciennes, 1822
Zygaena subarcuata Storer, 1848
Zygaena vulgaris Cloquet, 1830

Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սովորական մուրճագլուխ շնաձուկ, շնաձուկ-մուրճ կամ պարզապես մուրճաձուկ (լատ.՝ Sphyrna zygaena), մուրճագլուխ շնաձկների ընտանիքին պատկանող կռճիկային ձկնատեսակ:

Արդյունագործածական նշանակությունը այնքան էլ մեծ չէ: Որոշ երկրներում օգտագործում են մուրճաձկան միսը, մաշկը, ինչպես նաև լյարդի ճարպը: Մարդկանց վրա հարձակվում է:

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Համաշխարհային օվկիանոսի մաս կազմող Հյուսիսային և ճապոնական ծովերում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան և Մեծ Բրիտանիա կղզու ափամերձ ջրերում:

Որոշ անկախ պոպուլյացիաներ հանդիպում են նաև Հրո երկիր հրվանդանում (Հարավային Ամերիկա) և հարակից ջրերում, Միջերկրական ծովում, Հարավային Աֆրիկայի ափամերձ հատվածում, Ցեյլոնի կղզու շրջակայքում և Ավստրալիայի ափերի մոտ:

ՆկարագրությունԽմբագրել

Մարմնի երկարությունը հասնում է 6 մետրի: Մուրճաձուկը կշռում է միջինում 450 կգ: Բերանը գտնվում է մուրճաձև գլխի ստորին մասում, իսկ աչքերը՝ կողքերին:

Սնվում է բազմազան հատակային անողնաշարավորներով՝ փափկամարմիններով և գետնակերպերով, փոքր ձկներով, կաղամարներով, թմրաձկներով և այլով: Հաճախ հարձակվում է նաև իր տեսակի մյուս առանձնյակների վրա:

Բավականին վտանգավոր ձուկ է: Հարձակվում է մարդկանց վրա:

ԲազմացումԽմբագրել

Կենդանածին է: Ձագերի թիվը հասնում է 40-ի, որոնց երկարությունը կազմում է 40-50 սմ[1]:

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 95 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։