Մաթյուրեն Վեյսիեր Լա Կրոզ

ֆրանսիացի գրող

Մաթյուրեն Վեյսիեր Լա Կրոզ (ֆրանս.՝ Mathurin Veyssière de La Croze) (1661-1739), ֆրանսիացի արևելագետ-հայագետ։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, պրուսական արքունի դիվանապետ։ Տիրապետել է լատիներենին, գերմաներենին, հայերենին, սեմական ու սլավոնական մի շարք լեզուների։

Մաթյուրեն Վեյսիեր Լա Կրոզ
Mathurin Veyssière de La Croze
Portrait Mathurin Veyssière de La Croze (Pesne workshop).jpg
Ծնվել էդեկտեմբերի 4, 1661(1661-12-04)[1][2]
Նանտ, Լուարայի երկիր[3]
Մահացել էմայիսի 21, 1739(1739-05-21)[1][2] (77 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3]
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունգրող, գրադարանավար և հայագետ
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Maturin Veyssière de La Croze Վիքիպահեստում

ԳրքերԽմբագրել

Լույս են տեսել Լա Կրոզի «Քրիստոնեության պատմությունը Եթովպիայում և Հայաստանում» (1739), «Գանձ լակրոզյան նամակների» (լատ., հ. 1-3, 1762-64) և այլ գործեր։ Անտիպ գիտական ժառանգության զգալի մասը նվիրված է Հայաստանի պատմությանն ու գրականությանը, հայերին։ Կազմել է «Բառարան հայ լեզվի», «Ցուցակ ազգաբանության թագավորաց հայոց Հովհաննեսիկ տեր Անվո և իշխան հայոց Մեծաց» գործերը։

ԹարգմանություններԽմբագրել

Լատիներեն է թարգմանել Մեսրոպ Երեցի «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրաց»-ը (որը սխալմամբ վերագրվել է Ստեփանոս Օրբելյանին), Ներսես Շնորհալու «Հիսուս որդի» պոեմը, Հեթում թագավորի «Որ ծառայեալս եմ բիւր ախտից» տողով սկսվող պոեմը, քաղվածներ Առաքել Դավրիժեցու պատմությունից և այլն։ Լատիներեն է թարգմանել «Աշխարհացոյցի» «Ասիա» բաժինը։ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը համարել է «թագուհի թարգմանութեանց»։

ԱղբյուրներԽմբագրել

  • Շրումպֆ Ա., Ուսումնասիրութիւնք հայ լեզուի և մատենագրութեան յարևմուտս (ԺԴ-ԺԹ դար), թրգմ և լրց. Գ. Զարբհանալյան, Վնտ., 1895 թ.։
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2, էջ 399, Երևան, 1995 թ.։

ԾանոթագրություններԽմբագրել