Մադրիդի Բարախաս օդանավակայան

Ադոլֆ Սուարեսի անվան Մադրիդ Բարախաս միջազգային օդանավակայան (իսպ.՝ Aeropuerto Adolfo Suárez, Madrid-Barajas), Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի գլխավոր օդանավակայանը: 2014 թվականի մարտի 24-ից կրում է դեմոկրատական Իսպանիայի կառավարության առաջին նախագահ՝ վարչապետ Ադոլֆ Սուարեսի անունը[1]: Օդանավակայանը ունի 4 տերմինալ, այդ թվում 2006 թվականին բացված 4 տերմինալը, որը իր տարածքով աշխարահում ամենամեծերից մեկն է 760000 քմ: Իր ծանրաբեռնվածությամբ 2008 թվականին օդանավակայանը աշխարհում զբաղեցրեց 11-րդ, իսկ Եվրոպայում 4-րդ տեղը (այդ տարվա ընթացքում իրականացվել են 469, 7 հազար թռիչքներ և վայրէջքներ)[2].2015 թվականի ուղևորների հոսքը կազմել է 46 միլիոն մարդ, օրական ավելի քանի 126000 ուղևոր[3]: Բարախասը կապում է Պիրենեյան թերակղզին Եվրոպայի հետ, ինչպես նաև կապող օղակ է հանդիսանում Եվրոպայի և Լատինական Ամերիկայի միջև:

Ադոլֆ Սուարեսի անվան Մադրիդ Բարախաս միջազգային օդանավակայան
Aeropuerto de Madrid-Barajas

Barajas overview1.jpg

IATA: MAD – ԻԿԱՕ: LEMD
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ քաղաքացիական
Ծառայում է Մադրիդ
Տեղագրություն Իսպանիա
Կառուցված 1928
Կոորդինատներ
Կոորդինատներ 40°29′03″ հս․ լ. 3°34′00″ ամ. ե.HGЯO
Տերմինալներ 4
Տեղական ժամանակ UTC 0
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք www.aena.es
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
15L/33R 4, 220 Ասֆալտ
18L/36R 3, 620 Ասֆալտ
15L/33R 3, 620 Ասֆալտ
18R/36L 4, 470 Ասֆալտ

... etc.

... etc.
Վիճակագրություն (2008)
Passengers 50, 864, 104
Aircraft movements 469, 740

... etc.

Բարախասը իսպանական Iberia Airlines ավիաընկերության հիմնական փոխադրողն է, որը ապահովում է նրա ուղևորների ավելի քան 60 տոկոսը:Օդանակավակայանը փաստացի քաղաքի տարածքում է գտնվում՝ 14 կմ հյուսիս - արևելք Մադրիդի կենտրոնական հրապարակից՝ Պուերտա դել Սոլից[4]:

ԱվիաընկերություններԽմբագրել

Մի քանի ավիաընկերություններ ըստ տերմինալների:

ՏերմինալներԽմբագրել

բոլոր տերմինալները միմյանց հետ կապվում են կանաչ ներկված անվճար ավտոբուսներով, լուսային ցուցանակի վրա գրված են ուղղություններ՝ Т1 Т2 Т3 Т4 կամ հակառակը: Տերմինալ 4 կազմված է 2 կառույցից՝ T4 և T4S. Т4: 2 հարկ գրանցում, 2 հարկ ներքին ստուգում, 1 հարկ վայրէջքի դարպասներ H, J, K, 0 հարկ ուղեբեռի ստացում:-2 հարկ ստորգետնյա միջանցք, որը կապում է Т4-ը Т4S-ի հետ : Ժամանումները միայն ԵՄ երկրներից: Т4S կառուցվել է միջազգային կապի համար: 2 հարկի վյրէջքի դարպասները ԵՄ ավիաուղիների համար նշվում են «М» տառով: 1 հարկ միջազգային կապի համար վայրէջքի դարպասները R, S, U, -1 հարկ անձնագրային ստուգում, -2 հարկ ստորգետնյա միջանցք, որը կապում է Т4S-ը Т4-ի հետ

ԹռիչուղիներԽմբագրել

Բարախաս օդանավակայանը ունի 4 թռիչքի և վայրէջքի ուղի:

№ ուղիներ Երկարություն (մ) ծածկույթ
15/33 4 220 ասֆալտ
15/33 3 620 ասֆալտ
18/36 3 620 ասֆալտ
18/36 4 470 ասֆալտ

ՊատահարներԽմբագրել

2008 թվականի օգոստոսի 20-ին Մադրիդ Բարախաս օդանավակայանում թռիչքի ժամանակ վթարի ենթարկվեց Spanair ավիաընկերության McDonnell Douglas MD-80 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Կանարյան կղզիներ JKK 5022 երթով՝ Գրան Կանարիա օդանավակայան: Ներկայացված տվյալներով երկրորդ թռիչքի փորձի ժամանակ այրվել է շարժիչը, որից հետո օդաչուն կատարել է արտակարգ արգելակում ինչի արդյունքում օդանավը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից: Բաժանվել է 2 մասի և այրվել ամբողջությամբ: Օդանավի մեջ գտնվող 172 մարդուց 154-ը մահացել է[5]։

ՊատկերասարահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել