Սաշա Բարոն Քոհեն
Սաշա Բարոն Քոհեն (անգլ.՝ Sacha Baron Cohen, հոկտեմբերի 13, 1971[1][2][3], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, կատակերգու, հեղինակ և պրոդյուսեր[6]։ Նա հայտնի է այնպիսի հորինված երգիծական կերպարների ստեղծմամբ և մարմնավորմամբ, ինչպիսիք են Ալի Ջին, Բորատ Սագդիևը, Բրունո Գեհարդը և Ադմիրալ Գեներալ Ալադինը։ Բարոն Քոհենը տարբեր խոսելաձևեր է օգտագործում իր կերպարների համար[7]։
Սաշա Բարոն Քոհեն անգլ.՝ Sacha Noam Baron Cohen | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1971[1][2][3] (52 տարեկան) |
Ծննդավայր | Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քրիստի քոլեջ և Haberdashers' Aske's Boys' School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | հուդայականություն[4] |
Մասնագիտություն | կինոդերասան, կատակերգու, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան, պրոդյուսեր, անվանի անձ, մոդել և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Da Ali G Show? և Բորատ. Ամերիկայի մշակութային հետազոտությունները հօգուտ Ղազախստանի փառահեղ երկրին |
Ծնողներ | հայր՝ Gerry Baron Cohen?[5], մայր՝ Daniella Naomi Cohen?[5] |
Ամուսին(ներ) | Այլա Ֆիշեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Բարոն Քոհենն առավել հայտնի է իր մասնակցությամբ «Բորատ» (2006), «Բրունո» (2009), «Բռնապետը» (2012) և «Թալադեգայի գիշերեր։ Ռիքի Բոբիի բալլադը» (2006) ֆիլմերով։ Նա նաև հայտնի է «Մադագասկար» (2005-2012) ֆիլմաշարում թագավոր Ջուլիեն XIII-ի հնչյունավորմամբ։ Բարոն Քոհենը նաև նկարահանվել է այնպիսի նախագծերում, ինպիսիք են Թիմ Բարթոնի «Սուինի Թոդ։ Ֆլիթ սթրիթի հրեշ վարսավիրը», Մարտին Սկորսեզեի «Հուգո», Թոմ Հուպերի «Թշվառները» և Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» դրամատիկ ֆիլմերը։
Վաղ տարիներ
խմբագրելՍաշա Նոամ Բարոն Քոհենը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 13-ին Համերսմիթում հրեականընտանիքում[8]։ Նրա մայրը՝ Դանիելա Նաոմին (ի ծնե՝ Ուեյսեր), ծնվել է Իսրայելում[9], իսկ հայրը՝ Ջերալդ Բարոն Քոհենը (1932–2016), որը հագուստի խանութի սեփականատեր էր, ծնվել է Լոնդոնում և մեծացել Ուելսում[10][11]։ Բարոն Քոհենը դաստիարակվել է որպես հրեա[12][13][14][15] և ներկայումս տիրապետում է եբրայերենին[16][17]։
Բարոն Քոհենի մոր ընտանիքի անդամները գերմանահրեաներ էին, որոնք տեղափոխվել են Իսրայել[9][18]։ Նրա հոր ընտանիքի անդամներն աշկենազներ էին, որոնք տեղափոխվել են Փոնթիփրիդ և Լոնդոն[19]։ Բարոն Քոհենի հորական պապը՝ Մարիս Քոհենը, իր ազգանվանն ավելացրել է «Բարոն»[11][20]։ Նրա մորական տատը, որն ապրում էր Իսրայելի Հայֆա քաղաքում, Գերմանիայում մարզվել է որպես բալետի պարուհի[10][21][22][23]։ Սաշան երկու ավագ եղբայր ունի՝ Էրանը և Ամնոնը[24]։ Էրանը երգահան է և աշխատել է Սաշայի որոշ ֆիլմերում։ Բարոն Քոհենի քույրը՝ Սայմոն Բարոն-Քոենը, աուտիզմ հետազոտող է[25]։
Բարոն Քոհենը եղել է Մոնթի Փիթոնի և Փիթեր Քուքի երկրպագուն, սակայն կատակերգական առումով նրա վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է Պիտեր Սելլերսը[26]։ Հայտնի լինելով կատակերգական կերպարների լայն շրջանակի պատկերմամբ՝ Սելերսը Բարոն Քոհենի կողմից կոչվել է «կատակերգության մասին [իր] վաղ գաղափարների ձևավորման մեջ ամենաարդյունավետ ուժը»[27]։ Համալսարանը թողնելուց հետո Բարոն Քոհենը ժամանակավորապես աշխատել է որպես նորաձևության մոդել[28]։
Հանրային կերպար և ակտիվիզմ
խմբագրելԳործունեության վաղ շրջանում Բարոն Քոհենը փորձել է խուսափել հարցազրույցներից, որոնք դուրս են եկել իր կերպարների շրջանակներից։ Սակայն, 2004 թվականին նա մասնակցել է «Դևիդ Լեթերմանի հետ ուշ շոուին», «Օփի և Էնթոնիի շոուին» և «Հովարդ Սթերնի շոուին[29]»՝ HBO-ում իր շոուի թողարկվելիք եթերաշրջանը գովազդելու համար։ Նա հարցազրույց է տվել նաև NPR-ի «Բոլոր հանգամանքները հաշվի են առնված» (անգլ.՝ All Things Considered) շոուին[30], ինչպես նաև «Rolling Stone» ամսագրին, որը հրապարակվել է 2006 թվականի նոյեմբերին[22]։ 2007 թվականի հունվարի 4-ին Բարոն Քոհենը հարցազրույց է տվել Թերի Գրոսին NPR-ի «Թարմ օդ» (անգլ.՝ Fresh Air) հեռուստաշոուի շրջանակներում[31]։
«Բորատ» ֆիլմի ռեժիսոր Լարի Չարլզը բացատրում է, որ Բարոն Քոհենը սովորաբար հայտնվում է կերպարում նաև «իր թուլությունը պաշտպանելու» համար՝ հասարակական հետաքրքրությունը կենտրոնացնելով կերպարների, այլ ոչ թե իր վրա[32]։
Բարոն Քոհենն ընդգրկվել է 2007 թվականի Time 100 ցանկում[33]։
2019 թվականին Բարոն Քոենը Հակադիֆամացիոն լիգայի կողմից արժանացել է միջազգային մրցանակի՝ մոլեռանդության և նախապաշարմունքների դեմ պայքարում առաջնորդության համար։ Ընդունելով մրցանակը՝ նա քննադատություն է հղել ինտերնետ ընկերություններին՝ Ֆեյսբուքը, Գուգլը, ՅուԹյուբը և Թվիթթերը անվանելով «պատմության մեջ ամենամեծ քարոզչական մեքենայի» մաս[34][35]։ 2020 թվականի հունիսին Բարոն Քոհենը երգ է կատարել, որն ունկնդիրներին կոչ է անում գրոհել լիբերալներին, CNN-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Բարաք Օբամային, Հիլարի Քլինթոնին, բժիշկ Էնթոնի Ֆաուչիին, Բիլ Գեյթսին և «դիմակ կրողներին»։ Բարոն Քոհենի թիկնապահները թույլ չեն տվել կազմակերպիչներին հեռացնել նրան բեմից և անջատել հոսանքը[36]։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ միջադեպը կազմակերպվել էր որպես Բորատի հաջորդ ֆիլմի նկարահանումների մի մաս՝ Բարոն Քոհենը Բորատի դերում։
Անձնական կյանք
խմբագրելԻսրայել և հուդայականություն
խմբագրելԲարոն Քոհենն առաջին անգամ թատերական բեմադրություններում հանդես է եկել «Հաբոնիմ Դրոր» Սոցիալիստական սիոնիստական երիտասարդական շարժման հետ[37][38]։
Նա մեկ տարի անցկացրել է Իսրայելում՝ կատարելով կամավորական աշխատանքներ, ինչպես նաև մասնակցել է «Machon L'Madrichei Chutz La'Aretz» ծրագրի հրեական երիտասարդական շարժմանը[21]։
Բարոն Քոհենն ասել է․ «Ես չէի ասի, որ կրոնասեր հրեա եմ։ Ես հպարտ եմ իմ հրեական ինքնությամբ, և կան որոշ բաներ, որ ես անում եմ, ինչպես նաև սովորույթներ, որոնք ես պահում եմ»։ Նա փորձում է կաշրութը պահել և սինագոգ է այցելում տարեկան մոտ երկու անգամ։
Ամուսնություն և ընտանիք
խմբագրելԲարոն Քոհենն առաջին անգամ հանդիպել է դերասանուհի Այլա Ֆիշերին Սիդնեյում 2002 թվականին տեղի ունեցած երեկույթի ժամանակ[39]։ Զույգը նշանադրվել է 2004 թվականին։ Ֆիշերի հուդայականությունն ընդունելուց հետո[40] նրանք ամուսնացել են 2010 թվականի մարտի 15-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ հրեական արարողությամբ[41][42]։ Զույգը երեք երեխա ունի և ապրում է Լոս Անջելեսի Լորել կանյոն նեյբորհուդում[43][44][45][46]։
Բարեգործություն
խմբագրել2015 թվականի դեկտեմբերի 28-ին Բարոն Քոհենը և Ֆիշերը 335,000 ֆունտ ստերլինգ (500,000 դոլար) են նվիրաբերել Save the Children հիմադրամին՝ որպես Սիրիայի հյուսիսում կարմրուկի դեմ երեխաների պատվաստման ծրագրի մաս, ինչպես նաև նույնքան գումար են նվիրաբերել Փրկության միջազգային կոմիտեին, որը նույնպես ուղղված է սիրիացի փախստականներին օգնելուն[47]։
Գործող անձինք
խմբագրելԱլի Ջի
խմբագրելԱլի Ջի (անգլ.՝ Ali G), հորինված էմսի Սթայնս Ապոն Թեմզ քաղաքից, որը մտահոգված է գիտական հարցերով։ «Da Ali G Show»-ի հիմնական գործող անձ, բացի մյուս կերպարներից՝ Բրունոից և Բորատաից։ «Ալի Ջին խորհրդարանում» (անգլ.՝ Ali G Indahouse) ֆիլմի գլխավոր հերոսը։
Բորատ Սագդիվ
խմբագրելԲորատ Սագդիեվ (անգլ.՝ Borat Sagdiyev), մտացածին ղազախ լրագրող, ռասիստ, սեքսիստ և Հոմոֆոբ։ «Բորատ» և «Բորատ 2» ֆիլմերի գլխավոր հերոսը։
Բրունո
խմբագրելԲրունո (անգլ.՝ Bruno, գերմ.՝ Brüno), ավստրիացի հեռուստահաղորդավար, որը ռեպորտաժներ է անում այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝ նորաձևությունը, ժամանցը, հայտնիները և համասեռականությունը։ «Բրյունո» ֆիլմի գլխավոր հերոսն է։
Հաֆազ Ալադին
խմբագրելԳեներալ-ծովակալ Հաֆազ Ալադին (անգլ.՝ Admiral General Aladeen), նավթով հարուստ Վադիան հյուսիսաֆրիկյան երկրի բռնապետ(հորինված պետություն, որը գտնվում է Էրիթրեայի տեղում։ «Ва̄дӣ» (وَادِي) արաբերենից թարգմանաբար նշանակում է հովիտ կամ գետի չորացած հուն)։ Նրա իշխանությունը բացարձակ է և անսահման։ Նա էքսցենտրիկ, կոռումպացված և եսասեր Արևելյան երկրների ավանդույթների լավագույն չափանիշ է։ Նա, ով սիրում է ուրախանալ և միշտ հաղթել (այդ նպատակով նա կազմակերպել է իր ամառային օլիմպիական խաղերը, որտեղ նա ինքնուրույն նվաճել է բոլոր ոսկե մեդալները)։ Դաժան է վարվել մարդկանց հետ, ովքեր համարձակվել են նրան հակադարձել կամ պարզապես նրան դուր չեն եկել։ Միևնույն ժամանակ, բավական միամիտ և անհոգ է ինչպես իր պետության արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ իր քեռի Թամիրի պալատական ինտրիգներում։ Նա Կիմ Չեն Ընի երկրպագուն է և մոլորակի վերջին «մասունքային» բռնապետերից մեկը։ Քննադատում է ժողովրդավարությունն ու լիբերալիզմը՝ որպես կեղծ ու վնասակար գաղափարախոսություններ, որոնք պղծում են հասարակությունն ու քաոս սերմանում։ Իր հոր մահից առաջ երդվել է, որ արևմտյան ժողովրդավարությունը երբեք չի գա իր այդքան սիրով ճնշված երկիր[48]։
Ֆիլմեր, տեսանյութեր և հեռաուստաշուներ
խմբագրել- վիդեսշոու - «Ալի Ջի շոու» (անգլ.՝ Da Ali G Show) (2000 և 2003—2004)
- Տեսահոլովակ - Մադոննա - «Music» (2000)
- Տեսահոլովակ- Շեգի - «Me Julie» (2002)
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՆերկայումս ունի 24 մրցանակ և ևս 34 անվանակարգեր[49], որոնք կինոյի ոլորտում մնացել են առանց հաղթանակի։
Ստորև բերված են հիմնական պարգևները և անվանակարգերը։
Մրցանակներ
խմբագրել- «Ոսկե գլոբուս»
- 2007՝ «Բորատ» Ֆիլմում լավագույն տղամարդու դերի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)
- «MTV Movie Awards»
- 2007՝ «Բորատ» ֆիլմում լավագույն կատակերգական դերի համար
- 2007՝ «Ռիկի Բոբի։ Ճանապարհների թագավորը» ֆիլմում լավագույն ֆամբույրի համար
Անվանակարգեր
խմբագրել- «Օսկար» մրցանակ
- 2007՝ «Բորատ» Ֆիլմում լավագույն սցենարին ամենահրմարը լինելու համար
- «Դերասանների գիլդիաներ» մրցանակ
- 2013՝ «Թշվառները» ֆիլմում լավագույն դերասանական անձնակազմում լինելու համար
- «MTV Movie Awards»
- 2014՝ «Հեռուստահաղորդավար։ Եվ կրկին բարև» ֆիլմում լավագույն կռվի համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.standard.co.uk/go/london/film/profile-sacha-baron-cohen-and-the-making-of-bruno-6772832.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Baron Cohen, Sacha». BFI Film & TV Database. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Sacha Baron Cohen is the Peter Sellers of our age». The Telegraph. 2016 թ․ մայիսի 30.
- ↑ «Sacha Baron Cohen: The men in his life». The Independent. 2009 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին. «He was born in 1971, the youngest of three boys in a middle-class Jewish family from west London.»
- ↑ 9,0 9,1 Tracy, K. (2007). Sacha Baron Cohen: The Unauthorized Biography: From Cambridge to Kazakhstan. St. Martin's Press. էջ 10. ISBN 9781429993937. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ 10,0 10,1 Glazer, Sarah (July–August 2010). «The Provocative Baron Cohen Clan». Moment. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 11,0 11,1 Who's who in Finance and Industry. Vol. 32. Marquis Who's Who. 2001. էջ 38.
- ↑ «Profile: Sacha Baron Cohen and the making of Bruno». London Evening Standard. 2009 թ․ հունիսի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Eshman, Rob (2012 թ․ մայիսի 8). «Sacha Baron Cohen To Howard Stern: You inspired me [AUDIO]». Jewish Journal. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Before Ali G, Sacha Baron Cohen played a sweaty Hasidic Jew». JTA – Jewish news. 2016 թ․ փետրվարի 25. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Mount, Harry (2006 թ․ սեպտեմբերի 15). «Kazakhstan launches propaganda campaign against Borat». The Daily Telegraph. London. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Staff and agencies (2006 թ․ դեկտեմբերի 20). «Secret of Borat's fluent Kazakh – it's Hebrew». the Guardian.
- ↑ «You like? Israelis do when it comes to 'Borat'». TODAY show. 2006 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Pfefferman, Naomi (2007 թ․ հուլիսի 13). «The musical Baron Cohen brother comes into his own». Jewish Journal. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «An Interview With The Real Sacha Baron Cohen». NPR. 2009 թ․ հուլիսի 16. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին. «Sacha Baron Cohen: "I'd say that I'm very, very proud of my Jewish identity. I'm proud to be a Jew"»
- ↑ «Valley G's wicked Welsh rootz». BBC News. 2002 թ․ մարտի 28. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ 21,0 21,1 White, Roland (2007 թ․ հունվարի 21). «Borat's easy ... being me is odd». The Times. London. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 22,0 22,1 Strauss, Neil (2006 թ․ նոյեմբերի 30). «Sacha Baron Cohen: The Man Behind the Mustache». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Rayner, Jay (2002 թ․ փետրվարի 24). «Mutha of invention». The Guardian. London. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Jay Rayner (2005 թ․ նոյեմբերի 4). «Mutha of invention». The Observer. London. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Nick Cohen meets Simon Baron-Cohen, Cambridge professor of developmental psychopathology». New Statesman. 2007 թ․ փետրվարի 26. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Sacha Baron Cohen: The comic who is always in your face». The Guardian. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Saunders, Robert A. (2009). The Many Faces of Sacha Baron Cohen: Politics, Parody, and the Battle Over Borat. p. 22. Lanham, Maryland: Rowman & Littlefield.
- ↑ Sacha Baron Cohen: Our man from Kazakhstan. The Observer. 1 September 2006.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) The Howard Stern Show - ↑ Siegel, Robert (2004 թ․ հուլիսի 23). «Ali G: Fooling Serious Interviewees, All for a Laugh». NPR. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Meet the Real Sacha Baron Cohen. Fresh Air. 4 January 2007 (advance to 21:10 in the interview).
- ↑ Gordon, Devin. «Newsweek article». MSNBC. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Barr, Roseanne (2007 թ․ մայիսի 4). «Sacha Baron Cohen, Time 100». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Sacha Baron Cohen's Keynote Address at ADL's 2019 Never Is Now Summit on Anti-Semitism and Hate». adl.org (անգլերեն). Anti-Defamation League.
- ↑ Ben Weich (2019 թ․ նոյեմբերի 22). «Sacha Baron Cohen attacks Mark Zuckerberg for facilitating 'hate and violence' as he accepts ADL International Leadership Awards». The Jewish Chronicle. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Haring, Bruce; Haring, Bruce (2020 թ․ հունիսի 2). «Sacha Baron Cohen Crashes Right Wing Event, Leads Absurd Sing-Along». Deadline (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Scott, Kirsty (2006 թ․ սեպտեմբերի 29). «He becomes the character, certainly with Ali G and Borat. He has a mix of Sellers's acting and Rod Hull's bottle». The Guardian. Features. UK. Վերցված է 2007 թ․ հունվարի 16-ին. «First acted with the Habonim Dror Jewish youth group and at Cambridge in plays such as Cyrano de Bergerac and Fiddler on the Roof.»
- ↑ Steinberg, Jessica (2012 թ․ մայիսի 11). «Before 'The Dictator' and 'Borat', Friends Recall, Sacha Baron Cohen Was a Very Nerdy, Very Funny, Israel-Oriented Guy». The Times of Israel. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Sacha Baron Cohen and Isla Fisher Wed». People. 2010 թ․ մարտի 22. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Isla Fisher says marriage with Sacha Baron Cohen is like 'winning the lottery'». Hello Magazine. 2012 թ․ հոկտեմբերի 30.
- ↑ «Isla Fisher and Sacha Baron Cohen's Secret, Six-Guest Wedding». People. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Isla Fisher and Sasha Baron Cohen Wed». Showbiz.sky.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «It's a baby girl for Borat». Herald Sun. 2007 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Find Out The Name of Isla Fisher's Baby». Us Weekly. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Sacha Baron Cohen & Isla Fisher Holy Moses It's A Boy!!». TMZ. 2015 թ․ ապրիլի 16. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Sacha Baron Cohen donates £670,000 for Syria. BBC. Retrieved 29 December 2015
- ↑ «Sacha Baron Cohen to make film of 'Saddam Hussein book'». BBC News. 2011 թ․ հունվարի 20.
- ↑ Sacha Baron Cohen — Awards
Արտաքին հղումներ
խմբագրել- Սաշա Բարոն Քոհեն Internet Movie Database կայքում
- Սաշա Բարոն Քոհենի ձայնային հարցազրույցը NPR-ի Ռոբերթ Սիգելի հետ
- Սաշա Բարոն Քոհենի խոսքը՝ 2019 թվականի Միջազգային առաջնորդության մրցանակը ստանալու ժամանակ Հակադիֆամացիոն լիգայում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշա Բարոն Քոհեն» հոդվածին։ |