Մադագասկար 3 (անգլ.՝ Madagascar 3։ Europe's Most Wanted), ամերիկյան DreamWorks Animation ընկերության կողմից արտադրված լիամետրաժ մուլտֆիլմ է, որի պրեմիերան կայացել է 2012 թվականի հունիսի 6-ին։ Մուլտֆիլմի ռեժիսորներն են Էրիկ Դարնելլը, Թոմ ՄակԳրատը և Կոնրադ Վերնոնը, այն շարունակությունն է Մադագասկար 1 և Մադագասկար 2-ի մուլտֆիլմերի։

Մադագասկար 3
անգլ.՝ Madagascar 3: Europe's Most Wanted
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն, մանկական ֆիլմ և ֆլեշբեք ֆիլմ
ԹեմաԿրկես
Թվականհունիսի 8, 2012[1], հոկտեմբերի 2, 2012[2], օգոստոսի 1, 2012[3], հունիսի 6, 2012 և հունիսի 14, 2012[4]
ՊրեմիերաՀունիսի 6, 2012 թ.
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷրիկ Դարնել, Թոմ ՄակԳրաթ և Կոնրադ Վերնոն
ՊրոդյուսերՄիրեյ Սորիյա
Սցենարի հեղինակՆոյ Բաումբախ և Էրիկ Դարնել
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՆիկ Ֆլետչեր
Պատմվածքի վայրԼոնդոն, Նյու Յորք, Շվեյցարիա և Աֆրիկա
ԿինոընկերությունDreamWorks Animation SKG և Pacific Data Images
Տևողություն93 րոպե
Բյուջե145 000 000 $[5]
Շահույթ746 921 274 $[1]
ՆախորդՄադագասկար 2
ՀաջորդMadagascar 4?
Պաշտոնական կայքէջ
 Madagascar 3: Europe's Most Wanted Վիքիպահեստում

2012 թվականի հունիսի 24-ի դրությամբ մուլտֆիլմը 34-րդ տեղում է գտնվում ամենաշատ շահույթ ունեցող մուլտֆիլմերի ցանկում։

Մուլտֆիլմի OST-երից մեկը հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ն է։[փա՞ստ]

Սյուժե խմբագրել

Առյուծ Ալեքսը, զեբր Մարտինը, գետաձի Գլորիան և ընձուղտ Մելամանը վերջնականապես որոշում են վերադառնալ Նյու Յորք։ Նրանք պինգվինների ինքնաթիռով թռչում են, սակայն ինքնաթիռը վթարվում է Ֆրանսիայում՝ Մոնտե Կառլոյում։ Այնտեղ նրանց հետևից է ընկնում ոստիկան Շանտել Դյուբուան։ Կենդանիները պատահմամբ հանդիպում են «Սարագոսա» կրկեսի կենդանիներին։ Կրկեսի կենդանիները տուր էին իրականացնում դեպի Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, իսկ եթե ամեն ինչ գոհացնի մարդկանց, նաև ԱՄն։ Ալեքսը և իր ընկերները միանում են կրկեսի անդամներին՝ նրանց ստելով, թե իբր իրենք էլ են կրկեսի կենդանիներ։ Նրանք միասին պետք է լավ հանդես գան ելույթներում, որպեսզի ի վերջո հասնեն Նյու Յորք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=madagascar3.htm
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=76431&type=MOVIE&iv=Basic
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. Lieberman, David (2012 թ․ մայիսի 2). «UPDATE: DreamWorks Animation Will Have Distribution Plan By Labor Day». Deadline. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մադագասկար 3 հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադագասկար 3» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադագասկար 3» հոդվածին։