Մագոմեդ Իսրաֆիլով
Մագոմեդ Նաբի օղլը Իսրաֆիլով (ադրբ.՝ Məhəmməd Nəbi oğlu İsrafilov) կամ Իսրաֆիլ բեկ Մագոմեդ (ադրբ.՝ İsrafil bəy Məhəmməd)[3][4] կամ Իսրաֆիլ բեկ Եդիգարով[3][5] (ադրբ.՝ İsrafil bəy Yadigar; լեհ.՝ Israfil Bek Jedigar), հայտնի է նաև որպես Եդիգար բեկ (լեհ.՝ Jedigar Bek)[6] և Իսրաֆիլ բեյ[7][8], ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Ադրբեջան» մարտական ջոկատի հրամանատար[9], Ադրբեջանի կոմիտեի նախագահ (1943—1944), ռուսական և լեհական նախկին սպա[4], էմիգրանտ։
Մագոմեդ Իսրաֆիլով | |
![]() | |
Կրթություն՝ | Ganja Men's Gymnasium?, Թիֆլիսի զինվորական ուսումնարան և Wyższa Szkoła Wojenna? |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ և սպա |
Ծննդյան օր | հուլիսի 5, 1892 |
Ծննդավայր | Ներքին Սեյֆալու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | օգոստոսի 22, 1946 (54 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՏարբերակներից մեկի համաձայն, Իսրաֆիլ բեկը ծնվել է 1892 թվականի հուլիսի 5-ին[9], մյուսի համաձայն էլ՝ 1893 թվականի հունվարի 25-ին[8]։ Ինքն՝ Իսրաֆիլ բեկը 1924 թվականին լեհական բանակում ծառայության անցնելու համար նախապատրաստված ինքնակենսագրության մեջ նշել է, որ ծնվել է 1888 թվականի օգոստոսի 7-ին Թիֆլիսում[3]։ 1898 թվականին՝ 10 տարեկան հասակում, ուսման է ուղարկվել Թիֆլիսի կադետական կորպուս։ 1910 թվականի օգոստոսին, ավարտելով ուսումը, Նիժեգորոդսկի 17-րդ դրագունական գնդում ստացել է պոդպորուչիկի կոչում։
1911 թվականին ամուսնացել է Ադիլե խանում Աթաբեկովա-Կոբլանսկայայի հետ։ 1912 թվականին ծնվել է նրանց որդին՝ Էնվերը։ 1913 թվականին ստացել է պորուչիկի կոչում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր գնդի հետ միասին գտնվել է Վարշավայի մատույցներում։ Որոշ ժամանակ բուժվելով հոսպիտալում՝ ստանձնել է 2-րդ էսկանդրոնի հրամանատարի պաշտոնը։ 1915 թվականի հունվարին ուղարկվել է Կովկասյան ռազմաճակատ։ Նույն տարում ստացել է շտաբս ռոտմիստրի կոչում։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Օդեսա, որտեղ սկսել է նախապատրաստվել Բուլղարիա ուղարկմանը։ Ավելի ուշ, ուղարկվել է Պարսից ծոց՝ անգլիացիներին օգնության։ 1916 թվականին ստանալով ռոտմիստրի կոչում, տեղափոխվել է Կովկասյան հեծելազորային դիվիզիա, որը հետագայում պետք է ուղարկվեր Ռումինիա։ 1917 թվականի հունվարին ստացել է փոխգնդապետի կոչում և նշանակվել Կովկասյան դիվիզիաներից մեկի հրամանատար։ Նա ստացել էր հրաման՝ ձևավորելու 2-րդ թաթարական գնդի պահեստազորային բրիգադ։ Մինչև 1917 թվականի վերջ մնացել է բանակում, որից հետո անցել թոշակի և վերադարձել հայրենի բնակավայր։ 1918 թվականին, վրացական բանակի կազմում, կռվել է Հայաստանի դեմ։ 1919 թվականին հեռացել է ծառայությունից և բնակվել գյուղում[3]։
1921 թվականի փետրվարին, Խորհրդա-վրացական պատերազմի սկսման պահից, նորից անցել է ծառայության և դարձել թաթարական (ադրբեջանական) պարտիզանների ջոկատի հրամանատար։ Նույն տարվա մարտին կրելով պարտություն, տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։ 1922 թվականի սեպտեմբերին երկրորդ անգամ ամուսնացել է Զուլեյհե խանումի հետ։ 1922 թվականի նոյեմբերին տեղափոխվել է Լեհաստան, որտեղ նրան ուղարկել են սպայական դպրոց։ Վերջինս դարձել էր վրացի սպաների կենտրոն։ Դպրոցն ավարտելուց հետո, ուսումը շարունակելու նպատակով, ուղարկվել է Գրոդնո և ուսումն ավարտել 1924 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ծառայել է լեհական բանակի 29-րդ հետևակային դիվիզիայում[3]։ Տարբեր ժամանակներում ունեցել է ռոտմիստրի և մայորի կոչումներ[4][5]։ Հետագայում ստացել է լեհական բանակի փոխգնդապետի կոչում՝ ծառայելով 11-րդ հեծելազորային գնդում[6]։
1943 թվականի ամառվանից մինչև 1944 թվականը եղել է Բեռլինում Ադրբեջանի կոմիտեի նախագահ։ 1943 թվականի մայիսից սեպտեմբեր ամիսներին եղել է 162-րդ թյուրքական հետևակային դիվիզիայի 314-րդ հետևակային գնդի հրամանատար։ 1944 թվականի դեկտեմբերի 12-ից եղել է ՍՍ-ի «Ադրբեջան» մարտական ջոկատի հրամանատար։ 1945 թվականի մարտի 17-ին նշանակվել է Ադրբեջանի ազգային կոմիտեի ռազմական հարցերով պատասխանատուի պաշտոնում[8]։
Պատերազմի ավարտից հետո ամերիկացիների կողմից հանձնվել է ԽՍՀՄ-ին և 1945 թվականի հուլիսի 11-ին Բաքվի զինվորական շրջանի ռազմական տրիբունալի կողմից դատապարտվել է մահապատժի[8]։ Գնդակահարվել է 1946 թվականին[7]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://gwar.mil.ru/heroes/chelovek_nagrazhdenie50231075/
- ↑ https://gwar.mil.ru/heroes/chelovek_nagrazhdenie50027701/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nəsiman Yaqublu. Polşa ordusundakı azərbaycanlı zabitlər. —журнал "Qarapapaqlar", 2007. — № 5.(ադրբ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Zdzisław G. Kowalski, Gruzini, Azerowie i inni przedstawiciele narodów Kaukazu w Wojsku Polskim w okresie międzywojennym, стр. 181
Բնօրինակ տեքստ (անգլ.)
Trudno bowiem zaliczyć do Gruzinów z krwi i kości oficerów noszących takie np. nazwiska, jak por. Jedygarow Izrafił bek, por. Jedygarow Arcził bek, por. Melik Somchjanc czy ppor. Aleksander Głowacki (!) - którzy w oryginalnych dokumentach wojskowych i opracowaniach byli wykazywani jako Gruzini. Drugą pod względem liczby oficerów kontraktowych grupę tworzyli Azero- wie. Najstarszy wiekiem i stopniem był płk Kuli Chan Chojszi-Hussein (używający niekiedy zrusyfikowanego nazwiska Chan Chojski). Po jego odejściu ze służby w 1931 roku, przywódcą nielicznej grupy Azerów został ppłk Dżangir Kazum bek. Najdłużej z Azerów w Wojsku Polskim służył absolwent Wyższej Szkoły Wojennej z 1932 roku, ppłk Jedigar Veli bek . Małą kolonię azerską w Wojsku Polskim tworzyli ponadto: rtm. Israfił Muhamed bey, ppor. Mehmed Zade Hamid bek, por. Safar Ogły Kazim bek i por. Murgajew Umar bek.
- ↑ 5,0 5,1 Степашин, Сергей Вадимович, В. П Ямпольский. Органы государственной безопасности СССР в Великой Отечественной войне. — Баку.: Книга и бизнес, 1995. — С. 9. — 699 с.
- ↑ 6,0 6,1 Lista imienna oficerów służących w 11 Pułku Ułanów Legionowych Արխիվացված 2018-04-13 Wayback Machine(լեհ.)
- ↑ 7,0 7,1 Сафир, Владимир Михайлович Искушение мифами. — Военно-исторический архив: Издательский дом "Грааль", 2004. — С. 64.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Романько, Олег Валентинович Приложение // Мусульманские легионы во Второй мировой войне. — М.: АСТ; Транзиткнига, 2004.
- ↑ 9,0 9,1 Романько, Олег Валентинович Советские мусульмане в рядах войск СС. — Военно-исторический архив: Издательский дом "Грааль", 2009. — Т. 112. — С. 113.