Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նամյուր (այլ կիրառումներ)

Նամյուր (ֆր.՝ Namur, վալոներեն՝ Nameûr, հոլ.՝ Namen), քաղաք Բելգիայի Թագավորության կենտրոնում, Վալոնիայի շրջանի մայրաքաղաքը (1986 թվականից), վալոնյան նույնանուն նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Բրյուսելից 65 կմ հարավ-արևելք հեռավորության վրա։

Քաղաք
Նամյուր
Namur / Nameûr / Namen
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
ԵնթարկումՎարչական կենտրոն
ՇրջանՎալոնիա
ՄարզՆամյուր
ԲուրգոմիստրԲերնար Անսելմ
Մակերես176 կմ²
ԲԾՄ83±1 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն110 691 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+32 81
Փոստային ինդեքս5000
Փոստային դասիչ5000[1], 5100[1], 5002[1], 5020[1], 5022[1], 5101[1], 5004[1], 5001[1], 5024[1], 5021[1] և 5003[1]
Պաշտոնական կայքnamur.be
Նամյուր (Բելգիա)##
Նամյուր (Բելգիա)

Բնակչությունը՝ 106,8 հազար մարդ (2005 թ.)։

Նամյուր քաղաքի համայնապատկերը

Պատմություն խմբագրել

Հնագույն ժամանակներից Նամյորով է ճանապարհ անցել դեպի Արդեն։ VII դարում Մերովինգների կողմից կառուցվել է ռազմավարական ամրոց Սամբրա և Մասս գետերի հատման մասում։ 908 թվականին ձևավորվեց Նամյուրը կոմսությունը։ Գետի հակառակ ափին է գտնվում Ժամբ քաղաքը, որը կամրջով կապվում է Նամյուրին։ 1262 թվականին Նամյուրը մտավ Ֆինլանդիայի կոմսության կազմի մեջ։ 1421 թվականին վարչական շրջանը վերագնեց Ֆիլիպ III:

Նամյուրը մնաց Բուրգունդյան և Իսպանական Նիդերլանդների կազմում մինչև Աուգսբուրգյան պատերազամը, որի ընթացքում մի քանի անգամ անցել է Վիլհելմ III-ից մարշալ Բուֆլեին և հակառակը։ Լյուդովիկ XIV հանձնարարել է Վոբանին ամրապնդել և ընդնլայնել Նամյուրի բերդը։

Նամյուրը նորից հայտնվում է մարտական գործողությունների կիզակետում հեղափոխական կռիվների, Առաջին աշխարհամարտի և 1945 թվականի Արդենյան գործողությունների ընթացքում։ Ամեն անգամ քանդվելուց հետո ամփոփոխ վերականգնվել է։ Նամյուրյան ամրոցը պահպանել է իր ռազմական նշանակությունը մինչև 1862 թվականը։

Ծանոթագրություններ խմբագրել