Սեմյուզ

գետ, որը հոսում է Բելգիայի և Ֆրանսիայի տարածքով

Սեմյուզ (վալոներեն՝ Simwès, հաճախ Smwès ձևով, գերմ.՝ Semoy, Sesbach, լյուքսեմբուրգերեն՝ Setzbaach, Ֆրանսիայում՝ Semoy), գետ, որը սկիզբ է առնում Արդեններ լեռներից, հոսում է Բելգիայի և Ֆրանսիայի տարածքով և միանում Մաաս գետին, որի աջ վտակն է։

Սեմյուզ
Բնութագիր
Երկարություն210 կմ
Ավազանի մակերես1329 կմ²
Ջրի ծախս35 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրլոն
Գետաբերանի տեղակայումՄաաս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերRulles?, Antrogne?, Membrette?, Saint-Jean?, Vierre?, Aleines?, Bohan?, Ruaumolin?, Ruisseau de Rebais?, Gros Fays?, Muno?, Parfondruth? և Vieille Riviere?
Երկիր Բելգիա և  Ֆրանսիա
ՋրահավաքՄաասի ավազան

Սեմյուզի ակունքը Բելգիայի Լյուքսեմբուրգ նահանգի Արլոն քաղաքում է, որը գտնվում է Լյուքսեմբուրգի մեծ դքսության սահմանին։

Հոսելով դեպի արևմուտք՝ այն անցնում է բելգիական Բոհան սուր Մեյուզ գյուղով և մտնում Ֆրանսիայի տարածք, որտեղ Մոնտերմե համայնքից մոտ 10 կմ հեռու միանում է Մաաս գետին։ Գետի ընդհանուր երկարությունը 210 կիլոմետր է։ Գետի ափի մյուս բնակայարերից են Շեմուն, Ֆլորանվիլը, Հերբյոմոն, Բույոնը և Վրես սյուր Սյոման (բոլոը Բելգիայում)։

Անվան ամենավաղ փաստաթղթերը թվագրված է 2-րդ դարից որպես SESMARA։ Դա ավելի վաղ է, քան գերմանական ներգաղթը տարածաշրջան։ Միջնադարում կիրառվել են Sesomirs (664), Sesmarus (950), Sesmoys (1104) և Semoir տարբերակները (1244)։

Գետն անվանումը ստացել է տարածքում աճող բազմատեսակ ծխախոտների պատճառով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Scheffel, Richard L.; Wernet, Susan J., eds. (1980). Natural Wonders of the World. United States of America: Reader's Digest Association, Inc. էջեր 340. ISBN 0-89577-087-3.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյուզ» հոդվածին։