Թամար Աբաշիձե
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին։
Թամար Ասլանի Աբաշիձե (վրաց.՝ თამარ აბაშიძე, մայիսի 4 (16), 1892 - մայիսի 16, 1960), վրացի խորհրդային դերասանուհի։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)։
Թամար Աբաշիձե վրաց.՝ თამარ ასლანის ასული აბაშიძე | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4 (16), 1892 |
Մահացել է | մայիսի 16, 1960 (68 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | վրացի |
Մասնագիտություն | կինոյի և թատրոնի դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1954 — 1971 |
Ժանրեր | մելոդրամա, կատակերգություն |
Ընտրանի | Ճպուռ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԹամար Աբաշիձեն ծնվել է 1892 թվականի ապրիլի 22-ին (մայիսի 4) Զեստափոնում։ Դերասանական գործունությունն սկսել է 1913 թվականին՝ խաղալով սիրողական ներկայացումներում Ճիաթուրա քաղաքում։ Սովորել է Ռուսթավի թատերական ստուդիայում (1916)։ 1921 թվականից խաղացել է Վրաստանի գավառային թատրոններում՝ Քութայիսում, Ճիաթուրայում, Գորիում և այլուր։ Կատարել է հերոսական-դրամատիկական ու կատակերգական դերեր՝ Խանումա (Ավքսենտի Ցագարելի «Խանումա» պիեսում), Կրուչինինա, Վասսա Ժելեզնովա և այլն։
Արդեն հասուն տարիքում Թամար Աբաշիձեն նկարահանվել է վրացական երկու հայտնի ֆիլմերում՝ կատարելով ծեր կանանց դեր.
- 1954 թվական - Էլիտե, Մարինեի տատը, Սեմյոն Դոլիձեի և Լևան Խոտիվարիի «Ճպուռ» կատակերգական ֆիլմում,
- 1956 թվական - Դաթոյի տատի դերը Ռեզո Չխեիձեի «Մեր բակը» ֆիլմում։
Աղբյուրներ
խմբագրել- Абашидзе Тамара Аслановна // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 1. Архивировано из первоисточника 30 հունիսի 2015.
- Грузинская Советская Энциклопедия. — Тбилиси, 1975. — Т. 1. — С. 20.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թամար Աբաշիձեն kino-teatr.ru կայքում
- Թամար Աբաշիձեն kinopoisk.ru կայքում