Մարիկա Բարաթաշվիլի

վրացի բանաստեղծ, դրամատուրգ

Մարիկա Բարաթաշվիլի (վրացերեն՝ მარიკა ბარათაშვილი, ապրիլի 7, 1908(1908-04-07), Մերևի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 30, 2008(2008-12-30)), վրացի բանաստեղծ, դրամատուրգ։

Մարիկա Բարաթաշվիլի
Ծննդյան անունվրացերեն՝ მარიამ ბარათაშვილი
Ծնվել էապրիլի 7, 1908(1908-04-07)
ԾննդավայրՄերևի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 30, 2008(2008-12-30) (100 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծուհի, դրամատուրգ և գրող
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia.svg Վրաստան
ԿրթությունQ98930721?
Ուշագրավ աշխատանքներQ28096284?
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ծնվել է 1908 թվականին Ճիաթուրա քաղաքում։ Սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Բանաստեղծությունների և պիեսների բազմաթիվ ժողովածուների հեղինակ է։ Նրա պիեսները բեմադրվել են ինչպես Վրաստանի, այնպես էլ արտասահմանի ավելի քան 150 թատրոնում։

Երկար տարիներ եղել է «Սաքարթվելոս քալի» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Ընտրվել է Վրաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր[2]։

Գրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1936 թվականից։

Նրա «Մարինե» կատակերգության հիման վրա 1954 թվականին նկարահանվել է «Ճպուռը» ֆիլմը։ Գրել է նաև երեխաների համար։

Մարիկա Բարաթաշվիլու բանաստեղծությունների հիման վրա գրվել և հանարաճանաչություն են ստացել մի շարք երգեր։

Վախճանվել է 100 տարեկան հասակում։

ՄրցանակներԽմբագրել

Արժանացել է կառավարական բարձր պարգևների, Վաժա Փշավելայի և Ակակի Ծերեթելու անվան մրցանակների դափնեկիր է[2]։

Մարիկա Բարաթաշվիլին հայերենԽմբագրել

  • Սիրո երգ; Ժամանակ կանցնի...; Ինչպե՞ս կոչել...; «Այս արահետով քայլում եմ ահա դեպի վեր ու վեր...»; Մասրենիները; Ծովը; «Այդպես կոպտորեն մի դիպչիր նրան դու՝ այս կմախքին...»: Վրաց ժամանակակից պոեզիա, Ե., ՀԳՄ հրատ., 2007, էջ 12-15։ Թարգմ.՝ Անահիտ Պարսամյան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Бараташвили Мария Гервасиевна (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Վրաց ժամանակակից պոեզիա, Ե., ՀԳՄ հրատ., 2007, էջ 12։ Կազմեցին՝ Մաղվալա Գոնաշվիլին, Գագիկ Դավթյանը։