Վանանդ (Սյունիքի մարզ)

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանանդ (այլ կիրառումներ)

Վանանդ, լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[2]

Գյուղ
Վանանդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Համայնք Գորիս համայնք[1]
Այլ անվանումներԹաղտուն, Ղուրդղուլլաղ
ԲԾՄ1430 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն45 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՎանանդեցի
Ժամային գոտիUTC+4
Վանանդ (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Վանանդ (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Գորիս քաղաքից հեռու է մոտ 19 կմ դեպի հարավ-արևելք, Շուռնուխ գյուղից՝ 3 կմ հարավ-արևելք, Որոտանի աջակողմյան Քաշունի վտակի ձախափնյա հովտում։

Ղուրդղուլլաղ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ Բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք թողել են գյուղը 1988-1989 թվականներին։ 1995 թվականից մտել է ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի կազմի մեջ, սակայն աստիճանաբար լքվել է։ Վանանդ է վերանվանվել 2006 թ. հուլիսի 4-ին։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների[3] գյուղը բնակեցված չէ; Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4][5]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989
Բնակիչ 35 37 73 131 137 121 45

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Վանանդից 5-6 կմ հարավ-արևելք, անտառի մեջ, կա կիսավեր եկեղեցի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3, էջ 592