Վանանդ (Սյունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանանդ (այլ կիրառումներ)
Վանանդ, լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[2]
Գյուղ | ||
---|---|---|
Վանանդ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Համայնք | Գորիս (համայնք) | Գորիս համայնք[1] | |
Այլ անվանումներ | Թաղտուն, Ղուրդղուլլաղ | |
ԲԾՄ | 1430 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 45 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Վանանդեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գորիս քաղաքից հեռու է մոտ 19 կմ դեպի հարավ-արևելք, Շուռնուխ գյուղից՝ 3 կմ հարավ-արևելք, Որոտանի աջակողմյան Քաշունի վտակի ձախափնյա հովտում։
Ղուրդղուլլաղ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ Բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք թողել են գյուղը 1988-1989 թվականներին։ 1995 թվականից մտել է ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի կազմի մեջ, սակայն աստիճանաբար լքվել է։ Վանանդ է վերանվանվել 2006 թ. հուլիսի 4-ին։
Բնակչություն
խմբագրելԸստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների[3] գյուղը բնակեցված չէ; Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4][5]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 35 | 37 | 73 | 131 | 137 | 121 | 45 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՎանանդից 5-6 կմ հարավ-արևելք, անտառի մեջ, կա կիսավեր եկեղեցի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3, էջ 592