Лущенко

Գյուղ
Ղուշչի
վրաց.՝ კუშჩი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանԾալկայի
ՀամայնքԾալկայի մունիցիպալիտետ
ԲԾՄ1540 մ
Բնակչություն532 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
Ղուշչի (Ծալկայի շրջան) (Վրաստան)##
Ղուշչի (Ծալկայի շրջան) (Վրաստան)

Ղուշչի (վրացերեն՝ კუშჩი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Խրամ գետի ափին, Ծալկայից 25 կմ արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1540 մ բարձրության վրա։

Բնակչությունը

խմբագրել

2014 թվականի տվյալներով, գյուղն ուներ 532 բնակիչ[1], ովքեր զբաղվում են հացահատիկի, բանջարեղենի, կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կա միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, ակումբ, գրադարան, բուժկետ։

Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին։ 1870թ-ին Ղուշչիում կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին և կամարակապ քարե կամուրջ Խրամ գետի վրա։

Ղուշչիում է ծնվել գեներալ-մայոր Հրայր Սիմոնյանը։

Պատմությունը

խմբագրել

1992 թվականից՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գյուղում փակվեցին գրադարանը, ակումբը և մանկապարտեզը։ Գյուղի հայկական եկեղեցին և քարե կամուրջը, որը կապում է Ղուշչի գյուղը հույնաբնակ Ջինիս, այժմ Արծիվան, գյուղի հետ կառուցել է Հովակիմ Մեհրաբյանը։ Ղուշչին կառուցվել է Խռամ գետի ձախ ափին փոքրիկ բլրի վրա, Ծալկայից 23կմ հեռավորության վրա։ Գյուղի բնակիչները գաղթել են Էրզրումի նույնանուն գյուղից, որը գտնվում է Տղմուտ գետի ձախ ափին բլրի վրա։ Գյուղը հյուսիսից հարևան է հույնաբնակ Ջինիս, այժմ Արծիվան, գյուղին, հարավից՝ հայաբնակ Նարդևան գյուղին, արևմուտքից՝ հույնաբնակ Օլյանկ, այժմ Բերթա, գյուղին, հյուսիս-արևմուտքից՝ հայաբնակ Ղզլքիլիսա գյուղին, իսկ արևմուտքում գետն է և արոտավայրերը։ Հարավ-արևմուտքում Սուրբ Հովհաննես սարն է իր եկեղեցով։ Սուրբ Հովհաննես սարի ներքևում գյուղի ձորն է կրկին իր եկեղեցով։ Ձորն ունի իր այգին, որը տնկել է Վարդան Մեհրաբյանը։ Այգում կա խնձորենի, տանձենի, բարդի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։