Հրայր Սիմոնյան (ռազմական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրայր Սիմոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրայր Գևորգի Սիմոնյան (1919, հունվարի 1, գյուղ Ղուշչի (այժմ՝ Վրաստանի Ծալկայի շրջանում) - 2000, հունիսի 29, Մոսկվա[1]), խորհրդային բանակի գեներալ-մայոր (22.2.1963), ռազմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ ԽՄԿԿ անդամ (1942

Հրայր Սիմոնյան
հունվարի 1, 1919(1919-01-01) - հունիսի 29, 2000(2000-06-29) (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի Համամիութենական կենտգործկոմի անվան ռազմահետևակային ուսումնարանը (1939 թվական), Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1952 թվական), ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի (Կլիմենտ Վորոշիլովի անվան) ռազմական ակադեմիան (1958 թվական)։ 1939 թվականին մասնակցել է Արևելյան Լեհաստանի դեմ խորհրդային ագրեսիային, «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ, որպես Բելառուսիայի առաջին ռազմաճակատի 8-րդ բանակի շտաբի պետի տեղակալ՝ Կուրսկի ճակատամարտին, Բելառուսիայի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը։ 1945—1947 թվականներին ծառայել է Գերմանիայում խորհրդային զորքերի խմբավորման շտաբում, 1947—1960 թվականներին՝ տարբեր զինվորական օկրուգների շտաբներում։ 1960-1983 թվականներին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ամբիոնի պետ։ 1983 թվականին զորացրվելով՝ շարունակել է գիտամանկավարժական գործունեությունը ԽՍՀՄ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում[1]։

Աշխատություններ խմբագրել

Հեղինակ է զինվորական հետախուզությանը վերաբերող ավելի քան 200 աշխատության։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1 և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի 2, լեհական շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ՀՀՀ, հ.4, էջ 433
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։