Ֆաուզի Ղուլամ
Ֆաուզի Ղուլամ (արաբ․՝ فوزي غلام, փետրվարի 1, 1991[1][2][3], Saint-Priest-en-Jarez), ալժիրցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Ալժիրի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[4]։
Ղուլամը Նապոլիի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Ալժիր Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 1, 1991[1][2][3] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Saint-Priest-en-Jarez | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նապոլի | ||
Համար | 31 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2010 | Սենտ Էտիեն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2014 | Սենտ Էտիեն | 87 | (1) |
2014-ներկա | Նապոլի | 110 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Ֆրանսիա Մ21 | 2 | (0) |
2013-ներկա | Ալժիր | 37 | (5) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՍենտ Էտիեն
խմբագրելՂուլամը Սենտ Էտիենի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Նիսի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց 2010 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Վալենսյենի դեմ խաղում[7]։ 2010-11 մրցաշրջանի վերջում նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ անցկացնելով 12 հանդիպում առաջնությունում[8]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2013 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[9]։ Սենտ Էտիենի կազմում Ղուլամը անցկացրեց 97 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Նապոլի
խմբագրել2014 թվականի ձմռանը Ղուլամը տեղափոխվեց Նապոլի[10][11]։ Իր դեբյուտը Իտալիայի առաջնությունում նշեց 2014 թվականի փետրվարի 2-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[12]։ Շուտով ալժիրցին դարձավ Նապոլիի հիմնական կազմի խաղացող՝ օգնելով թիմին 2013-14 մրցաշրջանում հաղթել Իտալիայի գավաթը, երրորդ տեղը գրավել Սերիա A-ում։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2014 թվականի փետրվարի 27-ին՝ Եվրոպայի լիգայի Սուոնսի Սիթիի դեմ խաղում[13]։ 2014 թվականին նա ակումբի հետ հաղթեց Իտալիայի սուպերգավաթը՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտության մատնելով Յուվենտուսին[14]։ 2014-15 մրցաշրջանում Ղուլամը ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[15]։
Իր առաջին գոլը Նապոլիի կազմում Ղուլամը խփեց 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ Հելլաս Վերոնայի դեմ խաղում[16]։ 2017 թվականի նոյեմբերի 2-ին ալժիրցին ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[17][18][19]։ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[20][21][22]։ 2017 թվականին Ղուլամը ճանաչվեց տարվա լավագույն ալժիրցի ֆուտբոլիստը[23]։
Միջազգային կարիերա
խմբագրելՂուլամը ծնվել է Ֆրանսիայում ալժիրցի ծնողներից։ 2012 թվականին նա խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում՝ իր առաջին հանդիպումը անցկացնելով փետրվարի 28-ին՝ Իտալիայի դեմ խաղում[24]։
2012 թվականի նոյեմբերի 23-ին Ղուլամը հայտարարեց, որ նա կներկայացնի Ալժիրի ազգային հավաքականը 2013 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթում[25]։ Մի քանի օր անց Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատեց այս հայտարարությունը[26]։ Ալժիրի կազմում նա հայտավորվեց այդ գավաթում[27], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ առաջնությունում։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում Ղուլամը նշեց 2013 թվականի մարտի 26-ին՝ Բենինի դեմ խաղում[28]։
Ալժիրի կազմում Ղուլամը մասնակցեց 2014 թվականի աշխարհի առաջնությանը[29]՝ խաղադաշտ դուրս գալով Բելգիայի[30] և Գերմանիայի[31] դեմ խաղերում, իսկ Ալժիրը դուրս մնաց 1/8 եզրափակչից։ Ղուլամը մասնակցեց նաև 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին՝ հունվարի 19-ին՝ առաջնության առաջին՝ Հարավային Աֆրիկայի դեմ խաղում դառնալով գոլի հեղինակ[32][33]։
2015 թվականի նոյեմբերի 17-ին՝ Տանզանիայի դեմ խաղում Ղուլամը դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 7-0 հաշվով[34]։ Նա նաև մասնակցեց 2017 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին՝ խաղադաշտ դուրս գալով Ալժիրի բոլոր 3 խաղերում։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ[35]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սենտ Էտիեն | 2010–11 | Լիգա 1 | 12 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | 13 | 0 | |
2011–12 | 32 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 34 | 0 | ||||
2012–13 | 26 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 31 | 0 | ||||
2013–14 | 17 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 19 | 1 | ||||
Ընդհանուր | 87 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 97 | 1 | ||
Նապոլի | 2013–14 | Սերիա A | 15 | 0 | 3 | 0 | 3 | 0 | — | 21 | 0 | |
2014–15 | 21 | 0 | 3 | 0 | 14 | 0 | 1 | 0 | 39 | 0 | ||
2015–16 | 34 | 0 | 0 | 0 | 4 | 0 | — | 38 | 0 | |||
2016–17 | 29 | 0 | 1 | 0 | 8 | 0 | 38 | 0 | ||||
2017–18 | 11 | 2 | 0 | 0 | 6 | 0 | 17 | 2 | ||||
Ընդհանուր | 110 | 2 | 7 | 0 | 35 | 0 | 1 | 0 | 153 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 197 | 3 | 11 | 0 | 35 | 0 | 7 | 0 | 250 | 3 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ[35]
Ալժիր | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 4 | 0 |
2014 | 8 | 0 |
2015 | 11 | 4 |
2016 | 6 | 1 |
2017 | 8 | 0 |
Ընդհանուր | 37 | 5 |
Միջազգային գոլեր
խմբագրել# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունվարի 19, 2015 | Մոնգոմո մարզադաշտ, Մոնգոմո, Հասարակածային Գվինեա | Հարավային Աֆրիկա | 3–1 | 3–1 | Աֆրիկայի ազգերի գավաթ 2015 |
2. | Սեպտեմբերի 6, 2015 | Սեցոտո մարզադաշտ, Մասերու, Լեսոթո | Լեսոթո | 1–0 | 3–1 | Աֆրիկայի ազգերի գավաթ 2017 Որակավորում |
3. | Նոյեմբերի 17, 2015 | Մուստաֆա Չակեր մարզադաշտ, Բլիդա, Ալժիր | Տանզանիա | 2–0 | 7–0 | ԱԱ 2018 Որակավորում |
4. | 5–0 | |||||
5. | Մարտի 29, 2016 | Ադիս Աբեբա մարզադաշտ, Ադիս Աբեբա, Եթովպիա | Եթովպիա | 3–3 | 3–3 | Աֆրիկայի ազգերի գավաթ 2017 Որակավորում |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Սենտ Էտիեն
- Ֆրանսիայի լիգայի գավաթ (1)․ 2013
- Նապոլի
- Իտալիայի գավաթ (1)․ 2013–14
- Իտալիայի սուպերգավաթ (1)․ 2014
Անհատական
խմբագրել- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի տարվա խորհրդանշական հավաքական․ 2014–15[15]
- Ալժիրի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2017[23]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Algeria - F. Ghoulam - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Faouzi Ghoulam: Meet the Arsenal target who could be their left-back solution». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ մարտի 2. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «AS Saint-Étienne - OGC Nice, Sep 22, 2010 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Valenciennes FC - AS Saint-Étienne, Dec 1, 2010 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Faouzi Ghoulam | Football Stats | Napoli | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Olympique Marseille - AS Saint-Étienne, Sep 24, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Official: Armero leaves Napoli as Ghoulam joins | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Napoli land a left back». SBNation.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Atalanta BC - SSC Napoli, Feb 2, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «SSC Napoli - Swansea City, Feb 27, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Juventus FC - SSC Napoli, Dec 22, 2014 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 15,0 15,1 uefa.com (2015 թ․ մայիսի 28). «Experts' UEFA Europa League squad of the season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Hellas Verona - SSC Napoli, Aug 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Napoli's Ghoulam set to miss rest of season». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Faouzi Ghoulam knee injury rocks Napoli's Serie A title hopes». Mail Online. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Napoli's Faouzi Ghoulam to undergo surgery for ACL injury | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Napoli give Ghoulam extension until 2022». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Algeria defender Faouzi Ghoulam extends Napoli deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Chelsea and Liverpool dealt hammer transfer blow as top target signs new deal». Metro (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 23,0 23,1 «Ghoulam premiato col Pallone d'oro d'Algeria da Maldini: "È il mio idolo"». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «France U21 - Italy U21, Feb 28, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «EN : Faouzi Ghoulam avec l'Algérie à la CAN 2013 -DZFOOT.COM». 2013 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «EN : La FAF confirme pour Faouzi Ghoulam -DZFOOT.COM». 2013 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «CAN 2013 : Les numéros officiels des 23 Verts -DZFOOT.COM». 2013 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Algeria - Benin, Mar 26, 2013 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Algeria - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Belgium - Algeria, Jun 17, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Germany - Algeria, Jun 30, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Algeria - South Africa, Jan 19, 2015 - Africa Cup of Nations 2015 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Algeria 3-1 South Africa». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Algeria - Tanzania, Nov 17, 2015 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 35,0 35,1 «Faouzi Ghoulam». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ղուլամի պաշտոնական Տվիտերի էջը
- Ղուլամի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ղուլամը transfermarkt-ում
- Ղուլամը soccerbase.com-ում
- Ղուլամը WhoScored.com կայքում
- Ղուլամը Նապոլիի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-05-06 Wayback Machine
- Ղուլամը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ղուլամը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-05-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաուզի Ղուլամ» հոդվածին։ |