Խաժակ Եփրիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաժակ Եփրիկյան (1922, Ղաուրմա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ։
Խաժակ Եփրիկյան | |
---|---|
Ծնվել է | 1922 |
Ծննդավայր | Ղաուրմա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Խաժակ Եփրիկյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Պուշկինի (այժմ՝ Սուլխան-Սաբա Օրբելիանու) անվան մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնի լեզվագրական ֆակուլտետը։ Ապրել է Թբիլիսիում։ Երկար տարիներ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Թբիլիսիի թիվ 86 հայկական դպրոցում։ Եղել է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության վարչության անդամ, ղեկավարել է միության «Գրական ծիլեր» մանկապատանեկան ակումբը։ Տպագրվել է հիմնականում Թբիլիսիում՝ «Կամուրջ» և «Վերնատուն» տարեգրքերում, «Վրաստան» թերթում[1]։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին[2]՝ Հյուսիսային Կովկասից մինչև Ուկրաինա (1941-1945)[3]։
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Սեդա Հայրապետյանը, ևս մանկավարժ էր։
Երկեր
խմբագրել- Հայրենիքիս առավոտը, Թբիլիսի, 1998։
- Կոմիտասի չինարին, Թբիլիսի, «Մերանի», 2002։
- Պատմվածքներ, Թբիլիսի, «Մերանի», 2012։
Մամուլ
խմբագրել- Արտակ պապի հուշատետրը։ Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 28-33։
- Այգաբաց; Իզուր թողի; Պատկեր; Միշտ գարուն լիներ; Թե գալու լինես; Զուր որոնեցի; Դու ինձ խոստացար; Վերջալույս։ Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2013, էջ 7-10։
Գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 28։
- ↑ «91-ամյա Սերգո Միրզոյանն ու 100-ամյա Խաժակ Եփրիկյանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Ջուլիետա Բադալյան. Հաղթանակի տոնդ շնորհավոր, զիվոր Խաժակ Եփրիկյան:». Արխիվացված է օրիգինալից 2021-05-17-ին. Վերցված է 2019-07-22-ին.