Ղադո
Ղադո (նաև՝ Փապար, Ղադոլար), հայաբնակ գյուղ Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, վարչական կենտրոն Ախալքալաքից ուղիղ գծով 20 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 1780-1830 մ բարձրության վրա, Ախալքալաք-Բակուրիան մայրուղու արևմտյան եզրին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Ղադո (վրաց.՝ ღადო) | ||
վրաց.՝ ღადო | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | [[Ախալքալաք]] | |
Համայնք | Ախալքալաքի շրջան | |
ԲԾՄ | 1800 մետր | |
Պաշտոնական լեզու | վրացերեն | |
Խոսվող լեզուներ | Հայերեն Վրացերեն | |
Բնակչություն | 480[1] մարդ (2014) | |
Ազգային կազմ | Հայեր 100 % | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղից հյուսիս ձգվում են Թրիալեթի լեռները, իսկ հյուսիս-արևելքում գտնվում է Տաբածղուրի լիճը։
Բնակչություն
խմբագրելՀայկական պատմական գյուղ, որը հայաթափ է եղել 17-րդ դարում։ Կրկին բնակեցվել է հայերով 18-րդ դարի երկրորդ կեսին։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները սերում են Արևմտյան Հայաստանի Կարինի նահանգի համանուն գավառի Օրթիզ և Չրթլու գյուղերից։ 1918 թվականին Ղադոն համալրվել է Բայազետից և Ալաշկերտից գաղթած հայերով (հիմնականում՝ կանայք)։ Օրթիզը (այժմ՝ Uzunyayla) հայաբնակ գյուղ էր` Կարին (Էրզրում) քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Ծագումով օրթիզցի են նաև Ղադոյից ոչ հեռու գտնվող Բուռնաշեթ գյուղի բնակիչները[2]։
Տնտեսություն
խմբագրելԳյուղի բնակիչները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ (կարտոֆիլ, հացահատիկային և կերային մշակաբույսերի աճեցում)։
Բնական աղետներ
խմբագրելԵրկրաշարժ
խմբագրելՀայտնի է, որ 1899 թվականին դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Ղադո գյուղը, որի տներից 38 տներից 12-ըքանդվել են, զոհվել 1 բնակիչ[2][3]։
Պատմական հուշարձաններ
խմբագրելԳյուղի տարածքում գտնվում են մի շարք պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի եկեղեցին, հին գերեզմանոց, հին գյուղատեղի և այլն[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Սամվել Կարապետյան (2006). Ջավախք (PDF). Երևան: Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպություն. էջ 344. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Մշակ», 1900, N 43, էջ 2։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |