Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)


Ալաշկերտ, Թոփրակկալա, Վալաշկերտ, Վաղարշակերտ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում, Ալաշկերտի հովտի կենտրոնական մասի հյուսիսային կողմում։ Ալաշկերտը եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի բաղկացուցիչ մասը։ Կենտրոնը Ալաշկերտ քաղաքն էր։

Աշխարհագրություն

խմբագրել

Ալաշկերտ գավառակը հյուսիսից շրջապատված է եղել Հայկական Պար լեռնաշղթայով, հարավում Ծաղկանց լեռներով։ Ունի արգավանդ հողատարածքներ և արագահոս գետեր։

Բնակչության կազմը

խմբագրել

Բնակչությունն հիմնականում կազմված էր հայերից և քրդերից։ Ըստ Ա. Երիցյանի տվյալների 1876 թվականին Ալաշկերտ գավառն ունեցել է 70 գյուղ, իսկ ըստ ռուսական աղբյուրների՝ 104 գյուղ։

Գյուղատնտեսություն

խմբագրել

Բնակչությունն հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ, երկրագործությամբ։ Հիմնականում մշակում էին հացահատիկային կուլտուրաներ, որի մեծ մասը վաճառում էին Բիթլիսի և Վանի բնակիչներին։

Հայաթափություն

խմբագրել

Գավառակի բնակիչները 1829 և 1878 թվականներին գաղթել են Հարավային Կովկաս։ Մնացած հայությունը բնաջնջվել է 1914-1915 թվականներին։

Մշակութային արժեքներ

խմբագրել

1903 թվականի դրությամբ Ալաշկերտի գավառակում կար Ս. Հովհաննես (Ուչքիլիսա) վանքը և 32 հայկական եկեղեցիներ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 63

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն