Բայազետի գավառակ
Բայազետ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում։ Գտնվում էր Հայկական Պար լեռնաշղթայի հյուսիս։ Կենտրոնը Բայազետ քաղաքն էր։
Գավառակ | |
---|---|
Բայազետ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Բայազետի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 13 454 մարդ (XIX դարավերջ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Տեղաբնականուն | Բայազետցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Գավառակի տարածքը համապատասխանում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառին։
Աշխարհագրություն
խմբագրելԲայազետն ընդգրկում էր Բալըղչայ գետի հովտի մի մասը՝ Գառնավուկի դաշտը նրա հարակից լեռնալանջերի հետ։
Պատմություն
խմբագրելXVI- XVII դարերում քրդական Սլիվանլի ցեղերը հաստատվեցին այստեղ։ Նրանց պատճառով էլ տարածքը երբեմն կոչում են Սլիվան։
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ քրդերը հարձակվել են հայկական 24 գյուղերի վրա, ոչնչացրել են ողջ բնակիչներին, թալանել են ունեցվածքը և ավերել են բնակավայրերը։
Բնակչություն
խմբագրել1876 թ.-ին Բայազետի բնակչությունը 13456 անձ էր, որից 1982-ը՝ հայ։ 1909 թվականին, հայերի կոտորածից հետո, Բայազետն ուներ 110 գյուղ, որից միայն 3-ն էին հայկական՝ Արծափ, Քորուն, Մուսուն։ Այդ երեք գյուղերը միասին ուներին 230 տուն՝ 1470 հայ բնակչով։ Գավառակի բնակչության զգալի մասը կազմում էին Ջալալի ցեղի քրդերը։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարրություն, այգեգործություն և անասնապահությունն էր։
Վարչական բաժանում
խմբագրել1876 թվականին գավառակն ուներ 96 գյուղ։ 1889 թվականին ուներ 78 գյուղ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 583
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն