Ձյունե գունդ (անգլ.՝ Snow globe), ինչպես նաև «ապակե գունդ ձյունով», Սուրբ ծննդյան սիրված նվեր ապակե գնդի ձևով, որում կա ինչ-որ մոդել (օրինակ, տներ, որոնք զարդարված են)։ Երբ թափահարում ենք գունդը, սկսվում է թափվել արհեստական «ձյուն»։

Ձյունե գունդ

Պատմություն խմբագրել

Հայտնի չէ, թե որտեղ և երբ է ստեղծվել առաջին ձյունե գունդը, բայց այն սկսել են ստեղծել Ֆրանսիայում 19-րդ դարում։ Հատկանշական է, որ ձնե գնդերը ներկայացվել են Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում 1889 թվականին։ Գնդակների ներսում կան շատ փոքր շենքեր, այդ թվում՝ Էյֆելյան աշտարակը։

Ֆրանսիայից հուշանվերը թափանցում է Վիկտորիանական Անգլիա, իսկ 20-րդ դարում անցնում է օվկիանոսը և տարածվում ԱՄՆ-ով։

19-րդ դարի վերջին Էրվին Պերցին, ստեղծել է այսպես կոչված, Schneekugel (ձյունե գունդ) և ստացել է իր արտադրության առաջին արտոնագիրը։ Նրա սկզբնական նպատակն էր մշակել լույսի լրացուցիչ պայծառ աղբյուր՝ վիրաբուժական լամպ։ Առաջին Ձյունե գունդը, որը նա ստեղծեց, ներառում էր Մայր Աստվածածնի Սուրբ Ծննդյան բազիլիկը։ Նրա գյուտը դարձել է շատ հայտի և Պերցի եղբոր՝ Լյուդվիգի հետ միասին Վիեննայում բացեց ընտանեկան բիզնես՝ խանութ, որտեղ և այսօր պատրաստում են ձյունե գնդեր, որոնք արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ։ Նյութը, որից պատրաստում են «ձյունը» (այն պետք է լողա ջրի վրա ինչքան հնարավոր է, մինչև հատակը իջնելը), համարվում է ընտանեկան գաղտնիք, որը փոխանցվում է սերնդից սերունդ։

Միացյալ Նահանգներում ձյունե գնդերի արտադրության արտոնագիրը տրվել է Ջոզեֆ Գարաջին 1927 թվականին՝ Պիտսբուրգ, Փենսիլվանիա նահանգ։ 1929 թվականին Գարաջը սկսեց պատրաստել գնդերը տարբեր մանրանկարներով, որոնք պատկերում են հայտնի արվեստի գործերի դրվագներ։ 1940-ական թվականներին ձյունե գնդերը լայնորեն օգտագործվել են գովազդներում։ Բացի այդ դրանք հայտնվեցին մի քանի ֆիլմերում, առավել հայտնի է «Քաղաքացի Քեյն» դրաման, ոը էկրաններին է հայտնվել 1941 թվականին։

Քսաներորդ դարի կեսերին ձյունե գնդերը սկսեցին մեծ քանակությամբ արտադրել և օգտագործել որպես նվեր։ Նրանցից ոմանք պատրաստված են կրոնական թեմատիկայով։ Այն ձյունե գնդերը, որոնք պատկերում են կրոնական տեսարաններ, երեխաների կողմից սիրված նվեր էր Սուրբ Ծննդյան տոնին։ Գնդերը ամուր կապված են Սուրբ Ծննդյան հետ և հաճախ հայտնվել են գովազդային հոլովակներում և ֆիլմերում։

1950-ական թվականներին ապակե գնդերին փոխարինելու եկան պլաստիկ գնդերը։ Ներկայումս դրանք արտադրվում են շատ երկրներում Չինաստանից և Հոնկոնգից (զանգվածային արտադրություն) մինչև Գերմանիա (բացառիկ շքեղ ապրանքներ)։ Մոդելը տեղադրված է գնդի մեջ, բազմազան՝ բացի պատմական և պատերազմի տեսարաններից, գեղարվեստական և հանրաճանաչ կերպարներ, և, իհարկե Սուրբ Ծննդյան և Նոր տարվա ավանդական խարհրդանիշերը։ Ձյունե գնդերը օգտագործել են նույնիսկ ընտրական ընկերություններում։

Արտադրություն խմբագրել

Առաջին գնդերը բյուրեղյա էին և տեղադրված էին ամուր կերամիկական պատվանդանի վրա։ Դրանք լցված էին ջրով, իսկ ձյունը ստեղծված է ավազից կամ փոքր ճենապակու կտորներից։ Այսօր ձյունը պատրաստված է պլաստիկից, իսկ ջրին որպես անտիֆրիզ ավելացնում են գլիցերին[1]։

Այսօր գնդերում կարող ենք գտնել երաժշտական մեխանիզմ, պայծառ լամպեր, նույնիսկ շարժիչներ։ Հաճախ պատվանդանի չափերը հասնում է բուն գնդի չափերին և վարպետորեն զարդարվում են։ Ձյան գնդերի որոշ մոդելներ ունեն սոցիալական կամ երգիծական ենթատեքստ։ Գնդերից մի քանիսը կենտրոնում ունեն անցքը, որպեսզի կարողանանք այնտեղ նկար տեղադրել։

Մշակութային ակնարկներ խմբագրել

Ժամանակակից մշակույթում ձյունե գնդերը հաճախ են օգտագործում։ Դրանք խորհրդանշում են մանկություն, անմեղություն, կամ, այսպես կոչված «պայծառ օր»։ Բայց որոշ հեղինակներ, ովքեր ունեն հումորի անսովոր զգացում, դրանք օգտագործում են իրենց ստեղծագործություններում և սարսափ տեսարաններում։ Ձյունե գունդը 2010 թվականի նկարահանած «Կոկա-Կոլա» գովազդի կենտրոնական առարկան էր։ Այս հուշանվերի շնորհիվ Սանտա Կլաուսը հետևում էր աշխարհին և երբեմն փոխում էր իրադարձությունների ընթացքը՝ գունդը շրջելով կամ թեքելով[2]։

Ֆիլմեր խմբագրել

  • Ձյունե գնդակները հաճախ հայտնվում են ֆիլմերում, որոնք կապված են ձմռան տոների հետ և ոչ միայն։ Օրինակ, «Քաղաքացի Քեյն» ֆիլմը սկսում է նրանից, որ մահացողի ձեռքից ընկնում է ձյունե գունդը և կոտրվում։
  • «Սիմփսոնները» հաճախ ծաղրապատճենում են այդ տեսարանը ձյունե գնդի հետ[3].:
  • Ամենավաճառված գիրքը «Սիրելի ոսկորներն» է, որտեղ գլխավոր հերոսի առաջին հիշողությունը իր սենյակում դրված ձյունե գունդն է[4]։
  • «Անհավատարիմ» (2002) ֆիլմում Էդվարդ Սամները ձյունե գունդը նվիրում է իր կնոջը՝ Կոննիին։
  • «Սանտա Կլաուս» ֆիլմում տղան թափահարում է գունդը և իր մոտ է կանչում իր հորը՝ Սանտային, ցանկացած պահի, երբ կարոտում է։

Գրականություն խմբագրել

  • Nancy McMichael. Snowdomes. — ISBN 1558590366. Գիրք, նվիրված ձյունե գնդերի պատմությանը։ Այն թեմայի վերաբերյալ պարունակում է շատ տեղեկություններ։

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Beautiful Snowdomes» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թվականի դեկտեմբերի 21-ին.
  • «The world of snow globes and dream globes» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է թվականի դեկտեմբերի 27-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Christmas Snow Globes: A Whimsical History of An Old-Fashioned Christmas Decoration» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 27 декабря 2010-ին.
  2. Տեսանյութը ՅուԹյուբում
  3. Серия Rosebud, к примеру.
  4. «У моего отца на письменном столе стоял стеклянный шар, а в нём — утопающий в снегу пингвин с красно-белым полосатым шарфиком на шее…» См. Введение к книге