Ձմեռային սայլաշարքը ճանապարհին

«Ձմեռային սայլաշարքը ճանապարհին» (ռուս.՝ Зимний обоз в пути) կամ «Ոսկու քարավանը» (ռուս.՝ Караван золота), հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1857 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 101 × 150 սմ։ Նկարի համար Այվազովսկուն շնորհել են Պատվավոր Լեգեոնի շքանշան։

Ձմեռային սայլաշարքը ճանապարհին
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1857
բարձրություն101 սանտիմետր
լայնություն150 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էSmolensk Art Gallery?
հավաքածուSmolensk Art Gallery?
Ծանոթագրություններ

Այսօր «Ձմեռային սայլաշարքը ճանապարհին» ստեղծագործությունը ցուցադրվում է Սմոլենսկի գեղարվեստի պատկերասրահում (Սմոլենսկ, Ռուսաստան

Պատմություն

խմբագրել

1857 թվականին, Հովհաննես Այվազովսկին, Փարիզում կայանալիք գեղարվեստական ցուցադրությանը մասնակցելու համար նկարների շարք է ստեղծում՝ «Ռուսաստանի հարստությունը»[1][2] խորագրով։ Ցուցադրությունը կայացավ 1857 թվականին Փարիզյան սալոնում։ Շառլ Պերիեն այպես է նկարագրել կտավը. «…Ոսկով բեռնած սայլերն ուղևորվում են Սանկտ Պետերբուրգ Սիբիրի ձյուների ու սառույցների միջով» («…convois d’or se dirigeant vers Saint-Pétersbourg, à travers les neiges et les glaces de la Sibérie»)[3]:

Սմոլենսկի գեղարվեստի պատկերասրահում «Ձմեռային սայլաշարքը ճանապարհին» կտավը հայտնվել է 1920 թվականին Մոսկվայի հնագիտության ինստիտուտից[4]։ Մինչ այդ նկարը պահվում էր Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ Ի. Դ. Բուլիչևի մոտ, որից հետո այն հայտնվում է ռուս ազնվական Մարիա Տենիշևայի հավաքածուում[4][5]։ Բուլիչևն այն գնել էր ցուցադրությունից հետո[6]։

1941 թվականին պատկերասրահի հազվագյուտ իրերը տեղափոխում են Նովոսիբիրսկ։ Ճանապարհին ուղեկցող վագոնում հրդեհ է բռնկվում, որից կտավը հրաշքով է փրկվում[7]։ Կտավը պահվում է Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի նկուղում մինչև պատերազմի ավարտը, որից հետո տեղափոխվում է կրկին Սմոլենսկ[8]։

Նկարագիր

խմբագրել

«Ձմեռային սայլաշարքը ճանապարհին» ստեղծագործությունում պատկերված է Արևելյան Սիբիրի բնությունը[8]։ Նկարում հեղինակը վրձնել է առևտրական սայլաշարք, որը տեղաշարժվում է ձմեռային ճանապարհով։ Սայլաշարքը դուրս է գալիս հորիզոնի մառախուղից։ Ձիերը առաջին պլանում են։ Նրանք կանգնել են, կախել գլուխները։ Քուրք հագած տղամարդը քայլում է դեպի ջրհորը։ Նկարի անդորրը խախտում են ծառից թռչող թռչունները։ Թռիչքից ձյուն է թափվում ծառերի ճյուղերից։ Կոմպոզիցիան կառուցված է անկյունագծային, ինչն էլ ավելի է շեշտում տարածությունը[9]։ Գունային ներկապնակում գերակշռում է սպիտակը։ Օգտագործվել են երկնագույնի, վարդագույնի, մարգարտագույնի նրբերանգներ։ Ջրհորի մոտի սառած ջուրը թափանցիկ կանաչավուն է։ Ծառերի ստվերը կապտավուն է[9]։ Նկարի ներքևի աջ անկյունում Այվազովսկու ստորագրությունն է և տարեթիվը՝ Aivasowsky 1857[4]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Вагнер Л., Григорович Н. Айвазовский. — М.: Искусство, 1970. — С. 169.
  2. «Зимний обоз в пути». Музеи России. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  3. Charles Perrier L'art français au Salon de 1857 : peinture, sculpture, architecture. — Paris: Michel Lévy Fréres, 1857. — P. 142.
  4. 4,0 4,1 4,2 Смоленская художественная галерея (альбом), 2012, էջ 175
  5. «Айвазовский и Лагорио, которых никто не видел». SmolNews.ru. 25 апреля 2018 года. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  6. Русский художественный листок, 1858
  7. Страсти по Айвазовскому
  8. 8,0 8,1 Смоленская газета, 2016, էջ 22
  9. 9,0 9,1 Смоленская художественная галерея

Գրականություն

խմբագրել
  • Барсамов Н. С. И. К. Айвазовский. 1817—1900. — М.: Искусство, 1962. — С. 86.
  • Орлова Т. В., Павлова Т. В., Мельникова Л. И. Смоленская художественная галерея (альбом). — М.: Вече, 2012. — С. 175.
  • Суркова О. «Караван золота» отправлен из Смоленска в Москву // Смоленская газета. — 2016. — № 25. — С. 1,22. Архивировано из первоисточника 6 Մայիսի 2019.
  • Тимм В.Ф. И.К. Айвазовский // Русский художественный листок. — 1858. — № 10.

Արտաքին հղումներ

խմբագրել