Ձեռագրացուցակ

ձեռագիր գրքերի մատենագիտական ցանկ

Ձեռագրացուցակ (ցուցակձևռագրաց), մատենադարաններում, գրադարաններում, գիտաուսումնական հաստատություններում, վանքերում ու եկեղեցիներում պահվող, երբեմն նաև անհատներին պատկանող հնագույն ձեռագիր (գրչագիր) գրքերի մատենագիտական ցանկ։

Վերնագրեր

խմբագրել

Ձեռագրացուցակներում կամ սոսկ թվարկվում են ձեռագրերի վերնագրերը, կամ մանրամասն տեղեկություններ են տրվում նրանցից յուրաքանչյուրի հեղինակի, վերնագրի, գրության ժամանակի, վայրի, ընդօրինակողի, ծաղկող-նկարազարդողի, բովանդակության, հիշատակարանի, թղթի թե մագաղաթի վրա գրված լինելու, գրերի տեսակների, էջերի քանակի, վիճակի մասին և այլն։

Գրի և գրչության սկզբնավորումից ի վեր տարբեր լեզուներով ձեռագրացուցակներ սկսել են կազմվել, սակայն դրանց կազմումը նոր իմաստ ու բովանդակություն է ստացել տպագրության գյուտից հետո, երբ ձեռագրերը սկսել են դիտվել իբրև պատմական ժառանգություն, անցյալի մտավոր կյանքի հուշարձան, և դրանք տպագիր գրքերից առանձին ներկայացնելու կարիք է զգացվել։ Հայկայկական ձեռագրացուցակներ սկսել են կազմվել 5-6-րդ դարերին։

սկզբում դրանք եկեղեցու կողմից ընդունելի և մերժելի գրքերի կամ որևէ նյութի նվիրված ոչ մեծ ցանկեր էին («Թիւք արտաքին գրոց», «Թիւք ներքին գրոց», «Ցուցակ պատմագրաց հայոց» և այլն)։ Առավել ծավալուն ցուցակներ կազմվել են հետագայում։ Մեզ հասած այդպիսի ձեռագրացուցակներից են 11-12-րդ դարերի մտածող -Հովհաննես Մարկավագի «Կարգադրութիւնք գրոց սրբոց»-ը, 13-րդ դարի գործիչ Գրիգոր Որդի Աբասայի «Գիրք պատճառաց»-ը, Սաղմոսավանքի՝ 15-րդ դարի անհայտ հեղինակի ձեռագրացուցակը, 17-րդ դարի մատենագետ Վարդան Բաղիշեցու՝ Ամրդոլու վանքի Ձեռագրացուցակ («Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», ձեռագրացուցակ, ընդգրկում է նաև փոքր թվով տպագիր գրքեր)։ 18-րդ դարի սկզբներին Եվրոպայում, ապա նաև Ռուսաստանում արևելագիտության զարգացման շնորհիվ հայագիտությունը համարվել է համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ մասը, և հայերեն ձեռագրացուցակներ են կազմել նաև եվրոպացի հայագետները։

Հրատարակություններ

խմբագրել

1739 թվականին Փարիզում Բեռնարդոդը Մոնֆոկոնհէ եվրոպական լեզուներով հրատարակնլ է մի ընդարձակ ձեռացուցակը՝ նրանում տեղ հատկացնելով նաև հայագետ Գուլիելմոս Վիլֆրուայի կազմած Փարիզի Կայսերական գրադարանի ձեռագրացուցակին, որը նույն թվին լույս է տեսել նաև առաևձիև գրքով։

1840 թվականին Ռուսաստանի ԳԱ անդամ Մ. Բրոսսեն Պետերբուրգում ռուս, և ֆրանսիայում հրատարակել է Հ. Շահխաթունյանցի՝ էջմիածնի գրադարանի տպագիր ու ձեռագիր գրքերի ցանկը։ Հայ նոր բանասիրության մեջ, իր ժամանակի չափանիշներով, առաջին լիակատար ձեռագրացուցակը կազմել է Էջմիածնի միաբան Դ. Շահնազարյանցը։ 1

1863 թվականին Թիֆլիսում, Հ. Կարենյանցի հրատարակությամբ, լույս է տեսել նրա «Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի Մ. Աթոռոյն էջմիածնի» աշխատությունը։

1891 թվականին Վիեննայի Մխիթարյանները որոշեցին աշխարհի հայագետ-բանասերների աջակցությամբ հրատարակել հայկական բոլոր ձեռագիր հավաքածուների ցուցակները։

Կարճ ժամանակից հետո լույս տեսան Մյունխենի, Վիեննայի, Պետերբուրգի և այլ վայրերի հայկական ձեռագրացուցակները։ Դրանց մեջ առ այսօր չգերազանցվածը Հ. Տաշյանի «Ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» (1895) գործն է։ Մինչ այդ և հետագայում կազմված հայերեն ձեռացուցակների թիվը հասնում է 200-ի։

Գիտական արժանիքներ

խմբագրել

Գիտական արժանիքներով, ընդգրկած ձեռագրերի քանակով, նկարագրությունների հարստությամբ լավագույններից և այլն. Ֆ. Մակլերի «Փարիզի Ազգային գրադարանի հայերեն և վրացերեն ձեռագրերի ցուցակ»-ը (Ֆրանսիայում, 1908), Ֆր. Կոնիբերի «Բրիտանական թանգարանի հայերեն ձեռագրերի ցուցակ»-ը (Անգլիայում, 1913), Բ. Սարգիսյանի «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարյանց ի Վենետիկ»-ը (հատոր 1-3, 1914-1966), Օ. Եգանյանի, Ա. Զեյթունցյանի, Փ. Անթաբյանի «Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատ հնադարանի »-ն (հատոր 1-2, 1965-1970)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 696