Հակոբ Թոխաթցի

հայ գրիչ, թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Հ. Թոխաթցիից)

Հակոբ Թոխաթցի (1563[1], Թոքաթ[1] - ոչ վաղ քան 1657 և ոչ ուշ քան 1663, Զամոշչ), տաղասաց, թարգմանիչ, գրիչ։ Աշակերտել է Հակոբ Այվաթենց Թոխաթցուն, որից տարբերվելու համար իրեն կոչել է Հակոբ Բաթակենց Թոխաթցի։

Հակոբ Թոխաթցի
Ծնվել է1563[1]
ԾննդավայրԹոքաթ[1]
Վախճանվել էոչ վաղ քան 1657 և ոչ ուշ քան 1663
Վախճանի վայրԶամոշչ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և գրիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Ժանրերողբ[1] և պանեգիրիկ

Կենսագրություն խմբագրել

1593-1595 թվականներին ապրել է Օլախաց երկրի (Վալախիա) Յաշ քաղաքում, ապա հաստատվել Զամոստիե հայաշատ քաղաքում (Արևմտյան Ուկրաինա)։ Հեղինակ է «Ողբ ի վերայ Օլախաց երկրին» (գրված 1595—1596 թվականներին), «Տաղ և ողբանք ի վերայ Եվդոկիա քաղաքին» (1604) պատմական թեմայով ողբերի, քնարական բնույթի զղջական-խրատական տաղերի, գանձերի ու ներբողների, «Յակոբի Սաղմոսարան» կոչված անտիպ երկի։ Լատիներենից հայերեն է թարգմանել հնդկական ծագում ունեցող «Եօթն իմաստասիրաց պատմութիւնը» (1614, հայերեն հրատարակություն 1696), որը, խմբագրական որոշ փոփոխություններով, հրատարակվել է 9 անգամ (1-ին հրատարակությունը 1696)։ Այս գործը հայերենից թարգմանվել է նաև թուրքերեն (1803), ռուսերեն (1847), վրացերեն (XIX դ.), ֆրանսերեն (1919)։ Հակոբ Թոխաթցու գրչությամբ պահպանվել է 6 ձեռագիր (Երևանի, Վիեննայի Կայսերական և Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարաններում)։ Բացառիկ նշանակություն ունի նրա գրչագրած «Գեռլայի տաղարանը» (Երևանի Մատենադարան, ձեռ. դ 10050), որն ամփոփում է հայ միջնադարյան պոեզիայի բազմատեսակ ստեղծագործություններ։

Գրականություն խմբագրել

  • Ակինյան Ն., Հակոբ Երեց Թոխաթեցի, տես նրա «Հինգ պանդուխտ տաղասացներ», Վիեննա, 1921։
  • Ակինյան Ն., Հակոբ Թոխաթեցւո «Ողբ ի վերայ երկրին Օլախաց», տես նրա «Մատենագրական հետազոտություններ», հ. 4, Վնն., 1938։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 67  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։