Հրաչյա Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Ղազարի Միրզոյան (մարտի 13, 1940, Բարեկամավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 25, 2019), հայ գրականագետ, փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի գրողների միության անդամ (2012)[1]։
Հրաչյա Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1940 Բարեկամավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 25, 2019 (79 տարեկան) |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրականագետ և փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան, Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Բանբեր Երևանի համալսարանի |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1966) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրելՀրաչյա Միրզոյանը ծնվել է 1940 թվականի մարտի 13-ին, նախկին Նոյեմբերյանի շրջանի Դոստլու (այժմ՝ Բարեկամավան։ 1958 -1963 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1963-1966 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1989-2000 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, 1998-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության և 2004-2009 թվականներին՝ Երևանի պետական համալսարան փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների դեկան[2]։ 1994-1997 թվականներին աշխատել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում, 1997-2003 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1992 թվականից «Բանբեր Երևանի համալսարանի» քառամսյա գիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է։ 2011 թվականից ՀՀ ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահ է։ Մի շարք մենագրությունների և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է[3]։
Երկեր
խմբագրել- Հայ գրքի և գրատպության պատմության փիլիսոփայական անդրադարձներ, Երևան, 2015
- Նարեկացիագիտական հետազոտություններ, հոդվածների ժողովածու, Երևան, 2010
- Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը, Երևան, 2006
- Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի, Երևան, 2001
- Критический анализ армянской философской мысли XVII века : Автореферат на соискание ученой степени д-ра филос. наук, 1984: т.л.
- XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն, Երևան, 1983
- Давид Анахт ( Непобедимый ) и армянская философская мысль 17-го века, 1980 : т.л.
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր երկու հատորով։ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ, պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1941.- XX, 260, 1 չհ. էջ․- Որոշ ստեղծագործություններ։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- «Հայկաշեն Ուզունյան» մրցանակ՝ «Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը» գրքի համար, 2008
- ԵՊՀ ոսկե հուշամեդալ
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, 1970
Գիտական աստիճան
խմբագրել- Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Սիմեոն Ջուղայեցու փիլիսոփայական հայացքները», 1967 թ., Երևանի պետական համալսարան
- Փիլիսոփայական գիտությունների դոկտոր «XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն», 1984 թ., Երևանի պետական համալսարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հրաչյա Միրզոյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ «Հրաչիկ Ղազարի Միրզոյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Միրզոյան» հոդվածին։ |