Հրանտ Միրզոյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Սերյոժայի Միրզոյան (1962, հուլիսի 26, Գյումրի), հայ նկարիչ։

Հրանտ Միրզոյան
Ի ծնեՀրանտ Սերյոժայի Միրզոյան
Ծնվել է1962, հուլիսի 26
ԾննդավայրԳյումրի, Շիրակի մարզ
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ցուցահանդեսներ խմբագրել

Խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Օսլոյում, Վիեննայում, Մոսկվայում, Տորոնտոյում, Աբու Դաբիում, Փարիզում, Գերմանիայում, Ֆլորենցիայում, Նյու-Յորքում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Թուրքիայում, Թեհրանում, Անգլիայում, Շվեդիայում, Արգենտինայում, Բեյրութում, Սիրիայում։

Մեջբերումներ Հրանտ Միրզոյանից խմբագրել

  • Գույները մատների նման են, չես կարող ընտրել մեկնումեկն ու ասես՝ սա իմ սիրելին է։ Ավելի լավ է ինձ տարբեր գույների շրջաններով բնութագրեմ։ Մի ժամանակահատված ես կանաչի երանգներն էի, հետո՝ մուգ, այժմ էլ՝ բաց, եթերային գույներն են ինձ բնութագրում։
  • Գույները պետք է ներդաշնակության մեջ լինեն թե միմյանց, թե ինձ հետ։ Գույներն ինձ համար իմաստակիր չեն, բայց արտահայտում են զգացմունքներս։ Կան գույներ, որ միայնակ չեն նայվում, բայց երբ սկսում են զրուցել միմյանց հետ, էմոցիա են արտահայտում՝ իմաստ ձեռք բերելով։
  • Ագրեսիվ գույներ չկան։ Նկարչությունն ազատություն է, գույները չեն կարող բնորոշումներ ունենալ։ Համադրության մեջ նրանք տարբեր ինֆորմացիայի իմաստակիրներ են։ Գույները չեն կարող գոյություն ունենալ առանց ֆորմաների։ Դրանք անզոր են կենդանանալ, եթե ֆորման անհետաքրքիր է։ Երևանը վառ գույներով եմ տեսնում' իր կոլորիտը բազմերանգ է։
  • Հիմնականում մաքուր գույներով չեմ աշխատում, խառնում եմ ու ստանում անհրաժեշտ երանգները։ Կտավին գույները հանձնելուց հետո անպայման պետք է զարմանաս։ Իմաստը հենց դա է, այլապես նոր նկար չես կարող նկարել։ Գույներին ինչ-որ բան համոզելը դժվար է։ Նրանց հետ դու-ով եմ խոսում։
  • Առանց ներդաշնակության ցանկացած գույնը կարող է փչացնել պատկերը։ Իսկ իմ գույների ներդաշնակությունը կոնտրաստի մեջ է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրանտ Միրզոյան(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել