Հրահատ Կամսարական (նաև՝ Արատիոս, Հրահատ Բողբերդցի անհայտ - 552, Իլիրիա, Բյուզանդական կայսրություն), հայազգի զորավար Բյուզանդիայում, Ներսեհի և Սահակի եղբայրը[1]։

Հրահատ Կամսարական
Ծնվել էանհայտ
Մահացել է552
Մահվան վայրԻլիրիա, Բյուզանդական կայսրություն
ՔաղաքացիությունByzantine imperial flag, 14th century according to portolan charts.png Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունսպա և զորավար

ԿենսագրությունԽմբագրել

Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ Հրահատը Կամսարականների տոհմից է։

Պարսից արքա Կավադ I-ի ժամանակ ծառայել է պարսկական բանակում, իր եղբայր Ներսեսի հետ պարտության մատնել բյուզանդական զորավարներ Բելիսարիոսին և Սիտտասին։ Հետագայում անցել է ծառայության բյուզանդական բանակում։ 538-539 թվականներին Բելիսարիոսի հրամանատարության ներքո մասնակցել է գոթերից Իտալիայի նվաճմանը, իսկ 549-550 թվականներին կռվել սլավոնների դեմ։ Գլխավորել է Հուստինիանոս Ա-ի կողմից հոների մոտ ուղարկված դեսպանությունը և կասեցրել նրանց ներխուժումը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 16․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 618