Սիտտաս
Սիտտաս (հուն․՝ Σίττας, Τζίττας, Ζίττας, Ζτίττας, լատին․՝ Sittas, հայերեն՝ Ուրսիկիոս, 5-րդ դար - 538, Բյուզանդական Հայաստան, Բյուզանդական կայսրություն), հայազգի բյուզանդական զորավար, կինը՝ Թեոդորա կայսրուհու քույր Կոմիտոն էր[1]։
Սիտտաս (Ուրսիկիոս[1]) հուն․՝ Σίττας, Τζίττας, Ζίττας, Ζτίττας | ||
| ||
---|---|---|
528-529 | ||
Մասնագիտություն՝ | զորավար | |
Ծննդյան օր | 5-րդ դար | |
Վախճանի օր | 538 | |
Վախճանի վայր | Բյուզանդական Հայաստան, Բյուզանդական կայսրություն | |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն | |
Ամուսին | Կոմիտո | |
Զավակներ | Աելիա Սոֆիա |
Կենսագրություն
խմբագրելԸստ Նիկողայոս Ադոնցի նրա իսկական անունը Ուրսիկիոս էր, իսկ Սիտտասը նրա կոչումն էր[1]։
528-529 թվականներին Հուստինիանոս Ա-ն նրան նշանակում է Հայաստանի և Պոնտոսի զինվորական մագիստրոս (լատին․՝ magister militum per Armeniam et Pontum Polemoniacum et gentes)[1]:
Սիտտասը խնամիական կապերով կապված էր Հուստինիանոսի արքունիքի հետ։ Նրա կինը Թեոդորա կայսրուհու քույր Կոմիտոն էր[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», Հատոր 5; Բյուզանդական աղբյուրներ, Հ. Ա։ Պրոկոպիոս Կեսարացի, թարգմ՝. Հրաչ Բարթիկյանի, Երևան, 1967, էջ 332