Սահակ (զորավար)

հայ զորավար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սահակ (այլ կիրառումներ)

Սահակ Կամսարական (հուն․՝ Ίσαάχης, անհայտ[1] - 546[1]), հայազգի բյուզանդական զորավար՝ Հուստինիանոս I-ի ժամանակ (527—565

Սահակ
անհայտ[1] - 546[1]
ՔաղաքացիությունՀայկական մարզպանություն և  Բյուզանդական կայսրություն

Կենսագրություն

խմբագրել

Ըստ Ղևոնդ Ալիշանի և Նիկողայոս Ադոնցի՝ Կամսարական։ Հրահատ (Արատիոս) և Նարսես Կամսարականների եղբայրը։ Սկզբում ծառայել է պարսից բանակում։ Հուստինոս I-ի օրոք (518527) անցել է Բյուզանդիա, կայսրությանը հանձնելով Կարինի (Թեոդոսուպոլիս) մոտ գտնվող իր Բոլոս բերդը (Բողբերդ, այժմ՝ Բոեղա կալա)։

Սահակը եղել է Կթառիճ բերդի կայազորի պետ։ Եղբոր՝ Նարսեսի հետ մասնակցել է Խոսրով Ա Սասանյանի դեմ պատերազմին, աչքի ընկել Անգղի ճակատամարտում (543

545 և 546-ին Բելիսարիոսի հրամանատարության ներքո Իտալիայում մասնակցել է օստգոթերի դեմ պատերազմին։ Գերի է ընկել և մահապատժի ենթարկվել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 134.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 134