Կավադ I (473, Տիզբոն, Ասորեստանի սատրապություն - սեպտեմբերի 13, 531(0531-09-13)), պարսից արքա 488—496 թվականներին և 499 թվականից։ Սասանյանների դինաստիայից։ Տոհմային ավագանու ազդեցությունը թուլացնելու նպատակով օգտագործել է նրանց միջև եղած տոհմային հակամարտությունը և դաշնակցել մազդակյանների հետ։ Ազնվականները 496 թվականին բանտարկել են Կավադ I-ին և գահ բարձրացրել եղբորը՝ Զամասպին։ Կավադ I փախել է հեփթաղների մոտ և 499 թվականին նրանց օգնությամբ վերագրավել գահը։ Հայաստանը Բյուզանդիային հակադրելու համար 502 թվականին ճանաչել է հայ եկեղեցու անկախությունը։ 502 թ.-ին պատերազմ է սկսել Բյուզանդիայի դեմ, որը տևել է մի քանի տարի։ Կենտրոնական իշխանությանը սպառնացող մազդակյան շարժման հետագա տարածումը կասեցնելու նպատակով 528 թ.-ից սկսել է շարժման մասնակիցների զանգվածային կոտորածը։ 527 թ.-ին նոր պատերազմ է սկսել Բյուզանդիայի դեմ, որը շարունակվել է նրա մահից հետո էլ։ Կառավարման վերջին շրջանում նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք իրականացրել է որդին՝ Խոսրով I Անուշիրվանը։

Կավադ I
قباد‎
Կավադ I-ի պատկերը ոսկեդրամի վրա
Շահնշահ
488-496 թթ.
Հաջորդող Խոսրով I Անուշիրվան
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք Զրադաշտականություն
Ծննդյան օր 473
Ծննդավայր Տիզբոն, Ասորեստանի սատրապություն
Վախճանի օր սեպտեմբերի 13, 531(0531-09-13)
Դինաստիա Սասանյաններ
Քաղաքացիություն  Սասանյան Պարսկաստան
Հայր Պերոզ
Ամուսին Newandukht?[1]
Զավակներ Խոսրով I Անուշիրվան

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավադ I» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 279