Հրահատ Կամսարական
Հրահատ Կամսարական (նաև՝ Արատիոս, Հրահատ Բողբերդցի անհայտ[1], Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան - 552, Իլիրիա, Բյուզանդական կայսրություն), հայազգի ռազմական գործիչ Բյուզանդիայում, Ներսեհի և Սահակի եղբայրը[2]։
Հրահատ Կամսարական | |
---|---|
անհայտ[1] - 552 | |
Ծննդավայր | Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան |
Մահվան վայր | Իլիրիա, Բյուզանդական կայսրություն |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն և Սասանյան Պարսկաստան |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Iberian War? |
Կենսագրություն
խմբագրելԸստ Նիկողայոս Ադոնցի՝ Հրահատը Կամսարականների տոհմից է։
Պարսից արքա Կավադ I-ի ժամանակ ծառայել է պարսկական բանակում, իր եղբայր Ներսեսի հետ պարտության մատնել բյուզանդական զորավարներ Բելիսարիոսին և Սիտտասին։ Հետագայում անցել է ծառայության բյուզանդական բանակում։ 538-539 թվականներին Բելիսարիոսի հրամանատարության ներքո մասնակցել է գոթերից Իտալիայի նվաճմանը, իսկ 549-550 թվականներին կռվել սլավոնների դեմ։ Գլխավորել է Հուստինիանոս Ա-ի կողմից հոների մոտ ուղարկված դեսպանությունը և կասեցրել նրանց ներխուժումը։
Արատիոսը գլխավորել է հոների մոտ ուղարկված բյուգանդական դեսպանների էությունը։ Ն. Ադոնցի ենթադրությամբ Արատիոսը Կամսարականների տոհմից էր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 16․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 690)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 618)։ |