Հրաժեշտ զենքին (ֆիլմ, 1932)

«Հրաժեշտ զենքին» (անգլ.՝ A Farewell to Arms), ամերիկացի ռեժիսոր Ֆրենկ Բորզեյգիի ֆիլմը, որը նկարահանվել է 1932 թվականին Paramount Pictures կինոստուդիայում Էռնեստ Հեմինգուեյի համանուն վեպի սյուժեի հիման վրա։ Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի չորս անվանակարգերում՝ հաղթելով երկուսում՝ Լավագույն օպերատորական աշխատանք և Լավագույն ձայն։

Հրաժեշտ զենքին
անգլ.՝ A Farewell to Arms
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2], դրամա[3][1][4], ռազմական ֆիլմ[1] և վեպի էկրանավորում
Թեմաիտալական ճակատ, Արևմտյան ռազմաճակատ, դասալքություն[5], Առաջին համաշխարհային պատերազմ[5], մահացում[6], death of subject's partner?[6], sexual morality?[6], ռոմանտիկ սեր[6] և Մայրական մահացություն[6]
ՀիմքՀրաժեշտ զենքին
Թվական1932
Լեզուանգլերեն
ՌեժիսորFrank Borzage?[3][1][2][…]
ՊրոդյուսերԲենջամին Գլեյզեր
Սցենարի հեղինակԲենջամին Գլեյզեր
ԴերակատարներՀելեն Հեյս[3][2][4][…], Գերի Կուպեր[3][2][4][…], Ադոլֆ Մենժու[3][2][4][…], Մերի Ֆիլիպս[3][2][4][…], Հերման Բինգ[7], Դորիս Լլոյդ[7], Բլանշ Ֆրեդերիկի[3][4][7], Gilbert Emery?[4][7], Ջինո Կոռադո[7], Հենրի Արմետտա[7], Jack La Rue?[3][7], Մերի Ֆորբս[3][4][7], Պոլ Պորկազի[7], Marcelle Corday? և Ֆրեդ Մալաթեսթա
ՕպերատորՉարլզ Լենգ
ՄոնտաժՕթո Լավերինգ
Պատմվածքի վայրԻտալիա, իտալական ճակատ[6], Միլան[6] և Brissago?[6]
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն80 րոպե
 A Farewell to Arms (1932 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

ԱՄՆ քաղաքացի Ֆրեդերիկ Հենրին (դերասան՝ Գերի Կուպեր) Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին միանում է իտալական բանակին որպես սանիտարական գումարտակի լեյտենանտ։ Գիշերային ռմբակոծություններից մեկի ժամանակ նա պատահաբար ծանոթանում է բուժքրոջ՝ անգլուհի Քեթրին Բարքլիի (Հեյս) հետ։ Արդեն երկրորդ հանդիպման ժամանակ երիտասարդները, գիտակցելով պատերազմի ժամանակ կյանքի և սիրո քնքշությունը, ունենում են ինտիմ մտերմություն։ Շուտով հաջորդած հարձակողական գործողության ժամանակ Ֆրեդերիկն ստանում է ոտքերի բազմաթիվ բեկորային վերքեր։ Նրան վիրահատում է ընկերը՝ իտալական բժշկական ծառայության կապիտան Ռինալդին (դերասան Ադոլֆ Մենժու)։ Այս սպան, որը նույնպես հետաքրքրված է միսս Բարքլիով և նախկինում մի փոքր վիրավորվել էր նրա ընտրությունից, այնուամենայնիվ, այնպես է կազմակերպում, որ Ֆրեդերիկին հետագա բուժման համար ուղարկվի Միլան՝ այն հիվանդանոց, որտեղ աշխատում է Քեթրինը։ Երիտասարդները խոստովանում են փոխադարձ սեր։ Գնդային քահանան, խախտելով բանակի կանոնադրությունը և կրոնական կանոնները, պսակադրում է նրանց։

Ապաքինված Ֆրեդերիկը վերադառնում է գործող բանակ։ Նա ամեն օր նամակներ է ուղարկում Քեթրինին, սակայն նա դրանց չի ստանում։ Ռինալդին չի ցանկանում հավատալ նրանց սիրուն և ցանկանում է Ֆրեդերիկին վերադարձնել նախկին կենսակերպին՝ ամուրիական զվարճանքներին (մի շարք քննադատների կարծիքով՝ նրա այդ արարքի պատճառը խանդն է)[8]։ Նա, որպես նամակագրական գրաքննության իրականացման համար պատասխանատու ավագ սպա, արգելում է լեյտենանտ Հենրիի նամակների ուղարկումն ու ստացումը։ Ֆրեդերիկն ավելի ու ավելի մտահոգված է։ Մարտական գործողություններից մեկի ժամանակ նա լքում է զորամասի դիրքը՝ դրանով իսկ ձևականորեն դառնալով դասալիք։ Գաղտնի կերպով նա մտնում է Միլան, սակայն Քեթրինն այլևս հիվանդանոցում չէ։ Նրա ընկերուհին՝ Էլենը, թաքցնում է նրա գտնվելու վայրը, սակայն հայտնում է, որ աղջիկը հղի է։ Ռինալդիից Ֆրեդերիկն իմանում է, որ իր սիրեցյալը Շվեյցարիայում է և անօրինական կերպով գնում է այնտեղ։ Նա գտնում է նրան Բրիսագո քաղաքի ծննդատան պալատում, սակայն սիրահարներին ողբերգություն է սպասվում․ երեխան ծնվում է մահացած, և մի քանի ժամ անց Քեթրինը մահանում է Ֆրեդերիկի ձեռքերում։ Միաժամանակ հնչում է զանգակի ձայնը, որը տեղեկացնում է Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի միջև հաշտության պայմանագրի կնքման մասին։

Կա այլընտրանքային, «երջանիկ հոլիվուդյան» եզրափակում․ Քեթրինը կենդանի է մնում։ Ֆիլմը, որը խմբագրվել է սյուժեի նման զարգացմամբ և ցուցադրվել է ԱՄՆ-ում 1930-ական թվականներին, դրական է ընդունվել հանդիսատեսի կողմից, սակայն արժանացել է Էռնեստ Հեմինգուեյի դժգոհությանը[8]։

Դերերում խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 1932 թվական – ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ
  • 1934 թվական – «Օսկար» լավագույն օպերատորական աշխատանքի համար
  • 1934 թվական – «Օսկար» լավագույն ձայնի համար

Քնադատություն խմբագրել

«The New York Times» ամսագրի գրախոսողը 1930-ական թվականներին ֆիլմի մասին գրել է․ «Հնարավոր է, որ նրանք, ովքեր չեն կարդացել Հեմինգուեյի վեպը, ֆիլմը որոշակի հետաքրքրությամբ կընկալեն որպես ողբերգական մելոդրամա։ Սակայն որոշ տեսարաններում կինեմատոգրաֆիստներն ինքնին հասկանալի են համարում, որ հանդիսատեսը կարդացել է գիրքը։ Ֆիլմը շատ արագ անցնում է մեկ դրվագից մյուսին, իսկ լեյտենանտ Հենրիի դժվարություններն ու ապրումները նշվում են հատվածաբար, ավելի շուտ ակնարկներով, քան ուղղակի տեքստով»[9]։

Ժամանակակից քննադատներն ավելի մեղմ ու ներողամիտ են գնահատում կինեմատոգրաֆիայի կայացման ժամանակների ֆիլմը։ Այսպես, Rotten Tomatoes-ի առաջատար հեղինակներից մեկը՝ Էմանուել Լևին, գրում է, որ իրեն տպավորել է է ընդհանուր վիզուալ ոճը․ «Բորզեյգին ցուցադրում է ռազմական տեսարաններն ինչ-որ տարօրինակ, մտախոհ որակով, որը մոտ է էքսպրեսիոնիզմին»[8]։ «Ozus’s World Movie Reviews (Վերմոնտ, ԱՄՆ) պրոֆիլային ամսագրի խմբագիր Դենիս Շվարցը պնդում է, որ չնայած կինոգետների մեծամասնությունը կինոնկարը ճանաչել է Հեմինգուեյի վեպի լավագույն էկրանավորում, իր կարծիքով այն «ավելորդ սենտիմենտալություն» ունի[10]։

«Slant Magazine»-ից Դեն Կալլահանը նշում է. «Հեմինգուեյը վեհաբար արհամարհական էր տրամադրված Ֆրենկ Բորզեյգիի տարբերակի նկատմամբ։ Բայց ժամանակն ավելի բարի էր ֆիլմի նկատմամբ։ Այն հիշողությունից ջնջում է գրողի հոռետեսությունը և փոխարինում այն վկայությամբ տղամարդու և կնոջ միջև հավերժական սիրո մասին»[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0022879/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=131957.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 http://decine21.com/peliculas/Adios-a-las-armas--1932-2731.asp?Id=2731
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://www.filmaffinity.com/en/film926842.html
  5. 5,0 5,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 A Farewell to Arms — 1932.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.imdb.com/title/tt0022879/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 Levy E. (16.02.2008). «Farewell to Arms,» (անգլերեն). emanuellevy.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
  9. Hall M. (09.12.1932). «Movie review. A Farewell to Arms» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
  10. Schwartz D. (04.10.2010). «Noted by many as the best film version of a Hemingway novel» (անգլերեն). Ozus' World Movie Reviews. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
  11. Callahan D. (27.07.2006). «A Farewell to Arms» (անգլերեն). Slant Magazine. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել