Մերի Ֆորբս (դեկտեմբերի 30, 1879(1879-12-30)[1] կամ հունվարի 1, 1883(1883-01-01)[1], Hornsey, Hornsey, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 22, 1974(1974-07-22)[1], Beaumont, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][3]), բրիտանա-ամերիկացի դերասանուհի, ով իր կյանքի վերջին տարիներին տեղափոխվել է Միացյալ Նահանգներում և այնտեղ էլ մահացել։ 1919-1958 թվականներին նկարահանվել է ավելի քան 130 ֆիլմում[4]։

Մերի Ֆորբս
Ծնվել էդեկտեմբերի 30, 1879(1879-12-30)[1] կամ հունվարի 1, 1883(1883-01-01)[1]
ԾննդավայրHornsey, Hornsey, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 22, 1974(1974-07-22)[1]
Մահվան վայրBeaumont, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Երեխա(ներ)Brenda Forbes? և Ralph Forbes?

Ֆորբսը ծնվել է Հորնսեյում[5]։

Հանրության մեջ հայտնի էր նախ որպես ասմունքող։ Նրա դերասանական դեբյուտը եղավ 1908 թվականին, Լոնդոնի Օլդվիչ թատրոնի բեմում։ Ամերիկյան բեմահարթակներում առաջին անգամ հանդես է եկել Romance at Maxine Elliott's թատրոնում, 1913 թվականին[6]։

1913 թվականին նա հանձն առավ Լոնդոնի Ամբասադոր թատրոնի ղեկավարման աշխատանքները և բավականին փորձառություն ստացավ մինչև Հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելը։ 1913 թվականին ամուսնացել է Էռնեստ Թեյլորի հետ։ Այս ամուսնությունից ծնվեցին նրա երեք երեխաներից երկուսը՝ Ռալֆը և Դորոտի Բրենդան, ովքեր նույնպես դերասաններ էին։ Երրորդ երեխան՝ Ֆիլիս Մերի Թեյլորը, չզբաղվեց դերասանական գործունեությամբ։ Ֆորբսի երկրորդ ամուսինը բրիտանացի դերասան Չարլզ Քարթերմայնն էր, ում հետ ամուսնացավ 1925 թվականին։ Ամուսնությունը կարճատև էր։ 1935 թվականին Ֆորբսը երրորդ անգամ ամուսնացավ ամերիկացի գործարար՝ Ուեսլի Վոլի հետ և մինչ 1974 թվականը մնացին ամուսիններ[2][3]։

1943 թվականին նա դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի։ Խառնվածքով նրան հաճախ նմանեցնում էին դերասանուհի Լյուսիլ Վեբսթեր Գլիսոնին, ում ամուսինը դերասան Ջեյմս Գլիսոնն էր[2]։

Ֆիլմերի ընտրանի խմբագրել

  • Ժառանգություն (1920)
  • Նենսի (1920)
  • Տասներեքերորդ աթոռը (1929)
  • Հանցագործը (1929)
  • Արևոտ կողմից (1929)
  • Նրա անձնական կյանքը (1929)
  • Սա Լոնդոնն է (1930)
  • Արևմուտքը արևելք է (1930)
  • Սիրելու համար ծնված (1931)
  • Վերադարձողը (1931)
  • Հնարավորություններ (1931)
  • Լակոտը (1931)
  • Գործունյա աղջիկներ (1931)
  • Նրբագեղը (1932)
  • Խորթ քույրեր (1932)
  • Պայթուցիկ (1933)
  • Տրանսատլանտիկ (1934)
  • Ամենաարժեքավոր բանը կյանքում (1934)
  • Ամեն ինչ չի վաճառվում (1934)
  • Ոչ կատարյալ լեդի (1935)
  • Աննա Կարենինա (1935) թագուհի Սորոկինայի դերում
  • Դառը ճշմարտություն (1937)
  • Մեկ այլ ձախողում (1937)
  • Բոլորը երգում են (1938)
  • Նենսիի երեք սիրեցյալները (1938)
  • Դու չես կարող վերցնել այն (1938)
  • Արագ և չամրացված (1939)
  • Արևը երբեք չի ծագում (1939)
  • Շերլոկ Հոլմսի արկածները (1939)
  • Հոլիվուդյան հեծելախումբ (1939)
  • Փոքրիկ տղան (1940)
  • Անձնական գործեր (1940)
  • Սուեզի հարավը (1940)
  • Ոչինչ բացի ճշմարտությունից (1941)
  • Հիանալի մարմնավորում (1942)
  • Շերլոկ Հոլմսը Վաշինգտոնում (1943)
  • Վտանգավոր շիկահերներ (1943)
  • Գերի կանայք (1943)
  • Գիշերային ահաբեկչություն (1946)
  • Բաղեղ (1947)
  • Դու երջանկացար (1948)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 «According to her petition for Naturalization as a United States Citizen, as Ethel Louise Wall but requesting that her name be changed to Mary Wall, she gave her date of birth as 1 January 1883». Brevis.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 Profile Արխիվացված 2018-02-18 Wayback Machine, vita-brevis.org; accessed 22 October 2017.
  4. Baptismal record for Ralph Forbes Taylor, ancestry.com; accessed 25 September 2015.Կաղապար:Registration
  5. «Mary Forbes, Actress, Dies». The Los Angeles Times. California, Los Angeles. 1974 թ․ հուլիսի 23. էջ 16. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին – via Newspapers.com.  
  6. Nissen, Axel (2012). Mothers, Mammies and Old Maids: Twenty-Five Character Actresses of Golden Age Hollywood (անգլերեն). McFarland. էջեր 81–87. ISBN 9780786490455. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ֆորբս» հոդվածին։