Հոքյումա Ղուրբանովա

Հոքյումա Աբասալի ղիզի Ղուրբանովա (ադրբ.՝ Hökümə Abbasəli qızı Qurbanova, մայիսի 29 (հունիսի 11), 1913, Բաքու, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 2, 1988(1988-11-02), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ադրբեջանցի խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1965 թ.)։

Picto infobox masks.png
Հոքյումա Ղուրբանովա
ադրբ.՝ Hökümə Qurbanova
Hökümə Qurbanova.jpg
Ծնվել էմայիսի 29 (հունիսի 11), 1913
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 2, 1988(1988-11-02) (75 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Azerbaijan 1918.svg Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ալեքսեր Ալեքպերով և Nüsrət Fətullayev?
Երեխա(ներ)Vafa Fatullayeva?
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

Հոքյումա Ղուրբանովան ծնվել է 1913 թվականի մայիսի 29-ին Բաքվում։

1931 թվականին ավարտել է Բաքվի պետական տեխնիկումը։ 1931-1932 թվականներին սովորել է Բաքվի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանում։

Դերասանական գործունեությունն սկսել է 1933 թվականին «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում։ 1938 թվականից աշխատել է Բաքվի Մ. Ազիզբեկովի անվան ադրբեջանական դրամատիկական թատրոնում։ Խաղացել է քնարական, հերոսական, ողբերգական, կենցաղային և կատակերգական դերեր՝ Շիրին (Վուրղունի «Ֆարհադ և Շիրին»), Ռեյհան (Հուսեյնի «Ջավանշիր»), Խումար, Սուդաբա (Զավիդի «Շեյխ Սանան», «Սիյավուշ»), Սոլմազ (Զաբարլիի «Հրո հարս»), Սևինջ (Ղուրբանովաի «Առանց քեզ»), Սուսան (Շիրվանզադեի «Նամուս»), Խանումա (Ցագարելիի «Խանումա), Սերեբրյակովա (Չեխովի «Քեռի Վանյա»), Կլեոպատրա (Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա»), Մարի Թյուդոր (Հյուգոյի «Մարի Թյուդոր»), ժաննա դ’Արկ (Շիլլերի «Օռլեանի կույսը»)։ Նկարահանվել է «Մի ընտանիք» (1943 թ.), «Ես պետք է պարեմ» (1963 թ.) և այլ կինոնկարներում։

Ադրբեջանական ԽՍՀՄ կինոմատոգրաֆիստների միության անդամ է[2], Ադրբեջանական ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 7-8 գումարման պատգամավոր։

Մահացել է 1988 թվականի նոյեմբերի 2-ին Բաքվում։ Թաղված է Բաքվում՝ Պատվո հուղարկավորության պուրակում[3]։

ԸնտանիքԽմբագրել

  • Առաջին ամուսինը - Ալեսկեր Ալեքպերով (1910-1963 թթ.), թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1961 թ.)
    • Դուստրը - Նաիլյա
  • Երկրորդ ամուսինը - Նուսրատ Ֆաթուլաև, ձևավորող
    • Դուստրը - Վաֆա Ֆաթուլաև, դերասանուհի

Պարգևներ և կոչումներԽմբագրել

  • Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1943 թ.)
  • Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1960 թ.)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965 թ.)
  • Ադրբեջանական ԽՍՀ Մ․ Ֆ․ Ախունդովի անվան պետական մրցանակ (1965 թ.)
  • Լենինի շքանշան (1959 թ., Մոսկվայում ադրբեջանական մշակույթի տասնօրյակի կապակցությամբ)
  • «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան (1973)
  • «Պատվո շքանշան» (1949 թ., թատրոնի 75-ամյակի կապակցությամբ)
  • Մեդալներ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Курбанова Окума Аббас кызы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Курбанова, Экюма Абас Али кызы — RuData.ru»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-02-ին։ Վերցված է 2013-04-22 
  3. «Курбанова Окума Аббас кызы (1913-1988)»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-02-ին։ Վերցված է 2013-04-22 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 27