Հուսեյն Մոհամադ Էրշադ (բենգալերեն՝ হুসেইন মুহাম্মদ এরশাদ, փետրվարի 1, 1930(1930-02-01)[1][2], Dinhata, Cooch Behar, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 14, 2019(2019-07-14)[3][4][1][…], Դաքքա, Բանգլադեշ), Պակիստանի, ապա Բանգլադեշի քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ։ Դիկտատոր, որը Բանգլադեշի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1983-1990 թվականներին։

Հուսեյն Էրշադ
 
Կուսակցություն՝ Jatiya Party?
Կրթություն՝ Carmichael College?, Դաքքայի համալսարան (1950) և Command and Staff College? (1966)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Դավանանք իսլամ
Ծննդյան օր փետրվարի 1, 1930(1930-02-01)[1][2]
Ծննդավայր Dinhata, Cooch Behar, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր հուլիսի 14, 2019(2019-07-14)[3][4][1][…] (89 տարեկան)
Վախճանի վայր Դաքքա, Բանգլադեշ
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան,  Պակիստան և  Բանգլադեշ
Ամուսին Ռուշան Էրշադ

Կենսագրություն խմբագրել

Հնդկաստանի բաժանման ժամանակ նրա հայրը Արևմտյան Բենգալիաից տեղափոխվել է Արևելյան Պակիստան։ Ավարտել է Դաքքայի համալսարանը։ 1952 թվականից ծառայել է Պակիստանի բանակի շարքերում, 1971 թվականից տեղափոխվել է նորաստեղծ Բանգլադեշի բանակ։ Բարձրագույն զինվորական կրթությունը ստացել է Հնդկաստանում՝ Բանգլադեշի անկախության պայքարից հետո։ 1973 թվականին ստացել է գնդապետի կոչում, 1975 թվականին՝ գեներալ մայոր, գլխավոր շտաբի պետ՝ (1978 թվականի դեկտեմբերի-1986 թվականի օգոստոսի 31), 1983 թվականին կատարել է ռազմական հեղաշրջում, որից հետո յոթ տարի զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը՝ չնայած քաղաքական ընդդիմության ակտիվ հակազդեցությանը։

1990-ականներին գլխավորել է Ջատյա կուսակցությունը, չորս անգամ ընտրվել է խորհրդարանում՝ որպես պատգամավոր, կուսակցության համար հասել է կառավարությունում կրտսեր գործընկերոջ կարգավիճակի՝ Ավամի Լիգի (1996-2001)։

Մշտապես դատական հետապնդումների է ենթարկվել նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում օրենքի խախտման համար։

Ընտանիք խմբագրել

Կինը՝ Ռուշան Էրշադը, Բանգլադեշի Ազգային ժողովում պաշտոնական ընդդիմության առաջնորդն է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել