Անտոնին Հուդեչեկ
Անտոնին Հուդեչեկ (չեխ․՝ Antonín Hudeček, հունվարի 14, 1872[1][2][3][…], Redhost, Mšené-lázně - օգոստոսի 11, 1941[1][2][3], Častolovice[4]), 20-րդ դարի առաջին կեսի չեխ անվանի նկարիչ, Չեխիայի գիտությունների, գրականության և արվեստների ակադեմիայի իսկական անդամ (1930 թ.):
Անտոնին Հուդեչեկ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1872[1][2][3][…] |
Ծննդավայր | Redhost, Mšené-lázně |
Վախճանվել է | օգոստոսի 11, 1941[1][2][3] (69 տարեկան) |
Մահվան վայր | Častolovice[4] |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Կրթություն | Պրահայի գեղարվեստի ակադեմիա և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և բնանկարիչ |
Ժանր | բնանկար |
Ուսուցիչ | Մաքսիմիլիան Պիրներ և Վացլավ Բրոժիկ |
Զավակներ | Իրժի Խուդեչեկ |
ստորագրություն | |
Antonín Hudeček Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1887 թվականին Ռուդնիցեի գիմնազիան ավարտելուց հետո Անտոնին Հուդեչեկն ուսումնառությունը շարունակել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում, 1891-ից 1893 թվականներին սովորել Մյունխենի ակադեմիայում։ Աշակերտել է նաև չեխ անվանի բնանկարիչ Յուլիուս Մարժակին։ 1895 թվականին իր արվեստանոցն է բացել Պրահայում[5]։ 1998 թվականին Spolek výtvarných umělců Mánes-ում կազմակերպվել է նրա նկարչական աշխատանքների առաջին մեծ ցուցահանդեսը, երկու տարի անց էլ նրա բնանկարները ներկայացվել են Վիեննայում։
Հուդեչեկը հաճախակի ճամփորդել է, մեծ եռանդով ու ոգևորությամբ աշխատել, վերադարձել բազմաթիվ նկարներով։ 1920 թվականից կանոնավոր կերպով եղել է Տատրաներում, Բանսկա Բիստրիցայում,р 1927 թվականից՝ Կարպատներում[6]։ 1930 թվականին ընտրվել է Չեխիայի գիտությունների, գրականության և արվեստների ակադեմիայի իսկական անդամ։ 1940 թվականին արժանացել է Չեխիայի պետական մրցանակին[7]։
1927 թվականից ապրել է Չաստոլովիցիում, այդտեղ էլ մահացել է 1941 թվականին։ Ստեղծագործական իր կյանքի ընթացքում բազմաթիվ բարձարվեստ գործեր է ստեղծել, որոնք այսօր էլ բարձր են գնահատվում։ Նկարչական նրա ոճի ձևավորման վրա որոշակի ազդեցություն են գործել ֆրանսիացի իմպրեսիոնիստները, իր ուսուցիչներից՝ Յուլիուս Մարժակը, արվեստակից ընկերներից՝ Անտոնին Սլավիչեկը։
Անտոնին Հուդեչեկը, Անտոնին Սլավիչեկի ու Անտոնին Կալվոդայի հետ մեկտեղ, դասվում է 20-րդ դարասկզբի չեխ առաջատար բնանկարիչների թվին։
Պատկերասրահ
խմբագրել-
Աշնանային բնապատկեր (մոտ. 1941 թ.)
-
Ծաղկած խնձորենի (մոտ. 1940)
-
Գյուղական տուն՝ անտառի փեշին (1937)
-
Ծովի ափը (մոտ. 1941)
-
Ագարակում
-
Անտառային գետակ
-
Այգեգործների հավաքույթ Ստրոմովկա պարկում
-
Անտառի սիրտը
-
Կամուրջը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Maliva J. Hudeček, Antonín // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T039283
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Brief biography @ the Austrian Academy of Sciences.
- ↑ P. Toman, Slovník československých výtvarných umělců, str. 100 n.
- ↑ Časopis Pestrý týden, č. 40, ročník 15, vyd. 5. 10. 1940, str. 4, vyd. Grafické umělecké závody V. Neubert a synové, Praha, 1940
Գրականություն
խմբագրել- L. Karlíková, Antonín Hudeček. Praha: Odeon 1983
- Ottův slovník naučný nové doby, heslo Hudeček Antonín. Sv. 4, str. 1269.
- Prokop Toman, Slovník československých výtvarných umělců, heslo Hudeček Antonín. Praha: B Kočí 1927
- Ludmila Karlíková, Antonín Hudeček, Malá Galerie, Odeon 1983
- Olaf Hanel: Krajinou duše Antonína Hudečka / Through Antonín Hudeček's Landscape of the Soul. České Muzeum Výtvarných Umění, 2003, 80-7056-112-2
Արտաքին հղումներ
խմբագրել- ArtNet: More works by Hudeček.
- Antonín Hudeček @ AbART
- A. Hudeček na stránkách Galerie v Roudnici nad Labem
- A. Hudeček na stránkách ČMVU
- ČT, 2012, dokument Antonín Hudeček: Večerní ticho
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Հուդեչեկ» հոդվածին։ |