Անտոնին Սլավիչեկ (чеш. Antonín Slavíček, մայիսի 16, 1870(1870-05-16)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6] - փետրվարի 1, 1910(1910-02-01)[1][2][3][…], Հոլեշովիցե, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[7]), չեխ նկարիչ

Անտոնին Սլավիչեկ
Ծնվել էմայիսի 16, 1870(1870-05-16)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6]
Վախճանվել էփետրվարի 1, 1910(1910-02-01)[1][2][3][…] (39 տարեկան)
Մահվան վայրՀոլեշովիցե, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[7]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
Ոճիմպրեսիոնիզմ
ԹեմաներԿերպարվեստ[4] և իմպրեսիոնիզմ[4]
ԱմուսինMíla Slavíčková?[8]
ԶավակներJan Slavíček?, Jiří Slavíček? և Eva Medková?
ԱզգականներIvan Medek?, Mikuláš Medek? և Rudolf Medek?
ստորագրություն
Изображение автографа
 Antonín Slavíček Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1887 թվականին Անտոնին Սլավիչեկն ընդունվել է Պրահայի գեղարվեստի ակադեմիան, որտեղ աշակերտել է անվանի բնանկարիչ Յուլիուս Մարժակին[9]։ Ուսումնառությունը հարթ չի ընթացել. սանը հաճախ արտահայտել է իր անհամաձայնությունը վարպետին, վիճել է նրա հետ։ 1899 թվականի հոկտեմբերին պրոֆեսոր Մարեկը մահացել է, գեղարվեստի ակադեմիայի բնանկարչության բաժանմունքի ղեկավարի պաշտոնը առաջարկել են Սլավիչեկին, բայց մերժել են պրոֆեսորի կոչում շնորհել, որոշ ժամանակ անց էլ բնանկարչության բաժանմունքը փակել են[9]։

Սլավիչեկի կյանքում կարևոր դեր է խաղացել նրա ընկերը՝ արվեստի գործերի հավաքորդ Ավգուստ Շվագրովսկին. դժվարին պահերին պատրաստակամորեն ձեռք է մեկնել նկարչին, իսկ տարիներ անց էլ Ռուդնիցեի թանգարանին է հանձնել Սլավիչեկի աշխատանքների իր հարուստ հավաքածուն։

1908 թվականին Սլավիչեկի կինը ծանր հիվանդացել է, և նրա ապաքինման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մեկնելու Դուբրովնիկ։ Այդտեղ պատահարի պատճառով նկարչի ձեռքը կոտրվել է[9]։ 1909-ի օգոստոսին ամուսինները մեկնել են Արծվասար (Orlické hory)՝ արձակուրդն այնտեղ անցկացնելու։ Լեռնային Զդոբնիցե գետում լողալիս Սլավիչեկը սրտի տագնապ է ունեցել, նրա մարմնի աջ կողմը կաթվածահարվել է։ Երկար ժամանակ բուժվել է, այդ ընթացքում փորձել է նկարել ձախ ձեռքով, բայց արդյունքը հիասթափեցնող է եղել։ Որոշ ժամանակ անց նկարիչն ինքնասպանություն է գործել (ինչպես ձևակերպվել է մահվան վկայականում՝ «խելահեղության վիճակում»)[10]։ Նրա այրին՝ Բոհումիլան ամուսնացել է ընտանիքի բարեկամի՝ նկարիչ Հերբերտ Մասարիկի հետ, որ Չեխիայի հանրապետության համահիմնադիր և առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի որդին է։

Սլավիչեկի տղան՝ Յանը, նույնպես նկարիչ է դարձել, իսկ Յանի որդին՝ Իրժին, դարձել է հայտնի կինոսցենարիստ ու ռեժիսոր[11]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  7. 7,0 7,1 7,2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých u sv. Antonína v Holešovicích, sign. HOL Z3, s. 107 — Vol. HOL Z3. — P. 107.
  8. http://m.rozhlas.cz/toulky/vysila_praha/_zprava/1048-schuzka-bezohledne-charakterni-kumstyr--1514027
  9. 9,0 9,1 9,2 «GalleryJK: Biography». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 3-ին.
  10. "Sebevražedné mánii podlehl i malíř Slavíček" (The Painter Slavíček Succumbed to Suicidal Mania) by Ivan Motýl 31 January 2010, Týden
  11. Josef Tomeš, Český biografický slovník (Czech Biographical Dictionary), Vol.K-P, Petr Meissner, Prague (1999) 80-7185-246-5

Գրականություն խմբագրել

  • Vítězslav Nezval: Antonín Slavíček, A Great Czech Painter. Artia, Prague (1955)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Սլավիչեկ» հոդվածին։