Հուգո Ալվեն

շվեդ կոմպոզիտոր, դիրիժոր, ջութակահար և նկարիչ

Հուգո Էմիլ Ալվեն (շվեդերեն՝ Hugo Alfvén, մայիսի 1, 1872(1872-05-01)[1][2][3][…], Jakob and Johannes parish, Շվեդիա[4][5][6] - մայիսի 8, 1960(1960-05-08)[8][1][2][…], Ֆալուն, Շվեդիա), շվեդ կոմպոզիտոր, դիրիժոր, ջութակահար և նկարիչ։

Հուգո Ալվեն
Բնօրինակ անունշվեդերեն՝ Hugo Alfvén
Ի ծնե անունշվեդերեն՝ Hugo Emil Alfvén
Ծնվել էմայիսի 1, 1872(1872-05-01)[1][2][3][…]
Jakob and Johannes parish, Շվեդիա[4][5][6]
Երկիր Շվեդիա[7]
Մահացել էմայիսի 8, 1960(1960-05-08)[8][1][2][…] (88 տարեկան)
Ֆալուն, Շվեդիա
ԳերեզմանLeksands cemetery[9][10]
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունդիրիժոր, classical composer, երաժշտագետ, նկարիչ և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՈւփսալայի համալսարան և Kungliga Hovkapellet?[11]
ԿրթությունՍտոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոց (1891)
ԱմուսինՄարի Կրյոյեր
Պարգևներ
 Hugo Alfvén Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է 1872 թվականին, Ստոկհոլմում։ 1887-1891 թվականներին սովորել է Ստոկհոլմի Արքայական բարձրագույն երաժշտական դպրոցում` ստանալով ջութակահարի մասնագիտություն։ Մոտավորապես 10 տարի, սկսած 1897 թվականից, անց է կացրել Եվրոպայում շրջագայելով` առավել հմտանալով ջութակահարության ու դիրիժորության մեջ։ Ջութակ նվագելով Ստոկհոլմի «Արքայական օպերայում»` վաստակել է իր ապրուստը։ Ելույթ է ունեցել որպես դիրիժոր։ 1910-1939 թվականներին եղել է նաև Ուփսալայի համալսարանի Արքայական ակադեմիական նվագախմբի «երաժշտական տնօրեն»։ Երաժշտական տաղանդից բացի նա նաև կարողանում էր նկարել, նկարում էր ջրաներկով։ Գրել է 4 հատորանոց ինքնակենսագրություն։ Մահացել է 1960 թվականին, 88 տարին լրանալուց մի քանի օր հետո։

Անձնական կյանք Խմբագրել

1902 թվականից ապրել, իսկ 1912-1936 թվականներին ամուսնացած է եղել դանիացի հայտնի նկարիչ Մարիա Կրյոյերի հետ (1867-1940)։

Ստեղծագործություն Խմբագրել

Շատ գործեր է գրել տղամարդկանց երգչախմբի համար, 5 սիմֆոնիա և երեք «Շվեդական ռապսոդիա»` նվագախմբի համար։ Սիմֆոնիաների շարքում հատկանշական է Սիմֆոնիա համար 4-ը` սիմֆոնիկ կտավ (երկու մենակատարար վոկալիստների հետ), բաղկացած չորս մասից, որոնք իրար հաջորդում են առանց որևէ ընդմիջման։ Ռապսոդիաներից ամենահայտնին Շվեդական ռապսոդիա համար 1-ն է։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել