Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոց (շվեդ.՝ Kungliga Musikhögskolan i Stockholm), երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Ստոկհոլմում։ Բարձրագույն դպրոցը հիմնադրվել է 1771 թվականին և հանդիսանում է աշխարհի ամենահին բարձրագույն երաժշտական դպրոցներից մեկը։ Այն նախկինում հայտնի էր որպես Թագավորական երաժշտական ակադեմիական կոնսերվատորիա, անուն, որը մինչ այժմ շատերի կողմից օգտագործվում է որպես կեղծանուն։ Բարձրագույն դպրոցը պատրաստում է պրոֆեսիոնալ երաժշտության ուսուցիչներ, եկեղեցական երաժիշտներ, տեսաբաններ, կոմպոզիտորներ, դիրիժորներ, գործիքավորողներ և այլն։
- Դասական երաժշտության ֆակուլտետ
- Ժողովրդական երաժշտության ֆակուլտետ
- Ջազի և աֆրոամերիկյան երաժշտության ֆակուլտետ
- Երաժշտության և մուլտիմեդիական տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Կոմպոզիցիայի և դիրիժորության ֆակուլտետ
- Երաժշտության մանկավարժության և սոցիոլոգիայի ֆակուլտետ
- 2006 - Յուհաննես Յուհանսոն (շվեդ.՝ Johannes Johansson), կոմպոզիտոր
- 2000-2006 - Գունիլլա ֆոն Բար (շվեդ.՝ Gunilla von Bahr), ֆլեյտա
- 1993-2000 - Իյորան Մալմգրեն (շվեդ.՝ Göran Malmgren)
- 1987-1993 - Գուննար Բուկտ (շվեդ.՝ Gunnar Bucht), կոմպոզիտոր
- 1905-1910 - Օսկար Բուլանդեր, դաշնակահար
- Տուր Աուլին (1866-1914) - կոմպոզիտոր և դիրիժոր
- Վիլհելմ Պետերսոն-Բերգեր (1867-1942) - կոմպոզիտոր և երաժշտական քննադատ
- Հուգո Ալվեն (1872-1960) - կոմպոզիտոր, դիրիժոր, ջութակահար և նկարիչ
- Օտտո Ուլսոն (1879-1964) - երգեհոնահար և կոմպոզիտոր , 1908 թվականից այդ դպրոցի մանկավարժ, 1924 թվականից պրոֆեսոր
- Ալլան Պետտերսոն (1911-1980) - ալտահար, ջութակահար և կոմպոզիտոր
- Արնե Մելլնես (1933-2002) - կոմպոզիտոր
- Հերբերտ Բլոմստեդտ (ծնվ. 1927) - դիրիժոր
- Դանիել Բյորտց (ծնվ. 1943) - կոմպոզիտոր
- Ստաֆֆան Սկեյյա (ծնվ. 1950) - դաշնակահար
- Կրիստիան Լինդբերգ (ծնվ. 1958) - տրոմբոնահար, կոմպոզիտոր և դիրիժոր
- Ֆրեդերիկ Սիկստեն (ծնվ. 1962) - երգեհոնահար, դիրիժոր և կոմպոզիտոր
- Քինգ Դայմոնդ (ծնվ. 1956) - վոկալիստ, կոմպոզիտոր (ավարտել է ջութակի բաժինը)
- The Real Group շվեդական ա-կապելային խմբի բոլոր մասնակիցները