Վիքիպեդիայում կան հոդվածներ Սեմերջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ժանսեմ (Հովհաննես Միրիջանի Սեմերջյան), (մարտի 9, 1920(1920-03-09)[1][2][3][…], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[4] - օգոստոսի 27, 2013(2013-08-27)[5][1][2][…], Սեն Էնյան[4]), Ֆրանսիա), հայազգի նկարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2002)։

Ժանսեմ
ֆր.՝ Jean Jansem
Ի ծնեՀովհաննես Սեմերջյան
ԿեղծանունJean Jansem
Ծնվել էմարտի 9, 1920(1920-03-09)[1][2][3][…]
ԾննդավայրԲուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[4]
Վախճանվել էօգոստոսի 27, 2013(2013-08-27)[5][1][2][…] (93 տարեկան)
Մահվան վայրՍեն Էնյան[4]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց (1938)
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և գծանկարիչ
Պարգևներ
Կայքwebmuseo.com/ws/jeanjansem/app/site/accueil
 Jean Jansem Վիքիպահեստում
Ժանսեմ. 2010 թ.
Ժանսեմի ինքնանկարը 2020 թ. Հայաստանում թողարկված դրոշմանիշին
Ժանսեմի գործերից մեկի (Man, woman and child) արտատպությունը 2020 թ. Հայաստանում թողարկված դրոշմանիշին

Կենսագրություն խմբագրել

1922 թվականին ընտանիքով հաստատվել է Սալոնիկում, որտեղ էլ անց է կացրել մանկությունը, այնուհետև ամուսնու վախճանվելուց հետո, Ժանսեմի մայրը՝ 1931 թվականին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում։ Սովորել է Մոնպառնասի «ազատ ակադեմիաներ»-ում (1934-1936), ավարտել Փարիզի Դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը (1939), ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում ՝ «Ջութակահարը» նկարով, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների՝ Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ 1956 թվականին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958 թվականին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն։ Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան՝ երկուսն էլ Ճապոնիայում։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով՝

  • «Հայուհին» (1946)
  • «Հայկական հարսանիք» (1947)
  • «Թաղում» (1951, ԺԱԹ, Երևան)

Ժանսեմի ինքնատիպ ռեալիստական կոմպոզիցիաները տոգորված են խոր մարդասիրությամբ՝

  • «Ընտանիք» (1953)
  • «Շուկայում» (1954)
  • «Ձկնավաճառներ» (1957)
  • «Թափոր ջահերով» (1962)
նկարաշարերից են՝
  • «Վենետիկ» (1966)
  • «Պար» (1970)
  • «Ցլամարտ» (1972)
  • «Դիմակահանդես» (1978)
  • «Դիմակներ» (1982)
  • «Թափոր» (1987)
դիմանկարներից՝
  • «Դերասան Ա. Քուին» (1955)
  • «Շառլ Ազնավուր» (1956)

Ստեղծել է գունավոր ու միագույն վիմագրություններ, նկարազարդումներ (Սերվանտեսի, Բոդլերի և այլոց գրքերի)։ Ժանսեմի կտավներին բնորոշ դեղնականաչ գունաշարը հաճախ զուգորդվում է կարմիր, զուտ կանաչ և նարնջագույն գունագծերով։ Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում։ Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից՝ մայր ժողովրդի մեծ արհավիրքից։ Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ՝ թշվառների նկարիչ[6]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր։ Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում։

Ժանսեմը Հայաստանում խմբագրել

Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973 թվականին։ 2001 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելեց Հայաստան և 2000-2001 թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը՝ բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտում գործում է Ժանսեմի սալոնը, որտեղ ցուցադրվում է նրա «Ցեղասպանություն» շարքը։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «Կոմպարեզոն» (1958, Մեքսիկա) մրցանակ
  • Բիենալեի (1962, Բրյուգե) մրցանակ
  • «Վահագն» համահայկական (2002) մրցանակ
  • ՀՀ Սուրբ Մեսրոպ Սաշտոցի (2002) շքանշան
  • Ֆրանսիայի Պատվո լեգեոնի (2003) շքանշան
  • Հայաստան (2010)[7]

Գրականություն խմբագրել

  • Zahar М., Jansem, Geneve, P., 1964;
  • Marars P., Jansem, Monte Carlo, 1974;
  • Jansem. Dessins, P., 1982.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 Jean Jansem dies aged 93
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  7. Հ. Մ. Սեմերջյանին (Ժանսեմ) Պատվո շքանշանով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանսեմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 279